Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գավառում սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի 28-ամյա որդին. ուշագրավ մանրամասներ. Ֆոտո

ԻՐԱՎՈՒՆՔ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։Կրակոցներ Գավառ քաղաքում. սպանվել է հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող նորատուսցի Ալիկ և Արա եղբայրների քեռու տղան, ում հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն է

Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։ Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Հ. Հակոբյանը, ով ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ՝ 1 տղա և 1 աղջիկ, հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրը աշխատում է Գեղարքունիքի փոխմարզպետ։

Հ. Հակոբյանը թե գյուղում, թե մարզում մեծ հարգանք էր վայելում և միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահովներին, երբևէ ոչ մի կրիմինալ պատմությունների մեջ չի հայտնվել, այսպես ասած՝ քրեական անցյալ չի ունեցել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Երևանից Գավառ են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության աշխատակիցներ՝ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են 6 հոգու, ովքեր, ըստ ստացված օպերատիվ տվյալների, ներկա են եղել միջադեպին։ Փրկարար ծառայության սպայի թիկունքում կանգնած, սպանված 29-ամյա Հայկ Հակոբյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենադիտված