Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYАN.com-ը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղեկություն էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Էնրիկո Ապրիամովն է, ով աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, կոչումով գեներալ-լեյտենանտ է։ Նրան տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արտակ Բրուտյանը։

Գեներալ-լեյտենանտ Ապրիամովը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դաթո» մականվամբ։ Պարզվել է նաև որ Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները եղել են «ՊՆ 0006 Մ» համարանիշներ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ ՊՆ գեներալ էր և տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեգլարյանի և տեսուչ Գրիգոր Հակոբյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից հանվել էին համարանիշները, որոնք եղել էին ՀՀ ՊՆ համարանիշներ։ Մեքենայի անվադողերը ձմեռային էին, իսկ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը այլ կլիներ։ Վարորդն էլ ենթարկվել էր բժշկական փորձաքննության. պարզվել էր, որ գտնվում է սթափ վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊՆ գեներալը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ամենադիտված