Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարության իմիտացիա կոչվող շոու՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին, որը տեղի ունեցավ առցանց, և որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակով օգտագործվեց հարթակը: Խոսել ենք նաև ժողովրդավարության մասին իշխանության հայտարարությունների ու հայաստանյան իրավիճակի մասին, դիտարկել նաև արտաքին մարտահրավերները:

Անդրադառնալով նախ Փաշինյանի մասնակցությանը վերոնշյալ գագաթաժողովին՝ Ն. Զոհրաբյանը հիշեցրեց մինչ այդ նրա կողմից արված հայտարարությունը:

«Փաշինյանը մինչ այդ հայտարարեց, որ ինքն այդ հարթակն օգտագործելու է ագրեսոր Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ իրականացված ագրեսիային առնչվող հարցերը բարձրացնելու համար: Ավելին՝ ասաց, որ Ադրբեջանի կողմից ՀՀ 41 կմ սուվերեն տարածքը զավթելը ոչ այլ ինչ է, քան հարձակում ժողովրդավարության վրա: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք, որ Բայդենի կազմակերպած այդ ֆորումին Փաշինյանը, այնուամենայնիվ, բարձրացնելու է այդ հարցերը: Մինչդեռ արդյունքում զրո հարց ագրեսոր Ադրբեջանի, զրո հարց և զրո հարցադրում ռազմագերիների, զրո բարձրաձայնում մեր այն բոլոր հիմնախնդիրների մասին, որոնք անպայմանորեն պետք է հնչեին այդ գագաթաժողովին: Մասնավորապես՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործում էր միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր: Ադրբեջանն օգտագործում էր քիմիական զենք նաև խաղաղ բնակչության նկատմամբ, Ադրբեջանը խոշտանգում էր ռազմագերիներին: Սրանք հենց ժողովրդավարության այդ ֆորումին ենթակա հարցեր են, որոնք անպայմանորեն պետք է բարձրացվեին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով գագաթաժողովի նպատակի մասին, այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանի մասնակցությանը՝ նա հավելեց. «Նպատակը մեկն էր: Բայդենը կազմակերպել էր հակառուսական ակցիա: Նա փորձեց հերթական անգամ Ռուսաստանին ցույց տալ, որ բազմաթիվ երկրների կարող է համախմբել հակառուսականության դրոշի ներքո: Իսկ Հայաստանը հերթական անգամ կա՛մ չհասկանալով, կա՛մ ուղղակիորեն հասկանալով՝ ներքաշվեց հակառուսականության այդ ֆորումի մեջ: Ի վերջո, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հակառուսական այդ ակցիային մասնակցելու որոշում էր կայացրել, նա, ըստ իս, առնվազն պետք է հայտարարեր, որ Հայաստանի համար հասկանալի չէ, թե ինչու Ռուսաստանը հրավիրված չէ: Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու: Ի դեպ, հետևանքներն արդեն տեսնում ենք:

Մասնավորապես, Հայաստանը գերեվարում է երկու ադրբեջանցու և ժամերի ընթացքում այդ ադրբեջանցիները, «ռեխները» բաց ու ծիծաղելով, ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվում են Ադրբեջանին: Մինչդեռ հայ ռազմագերիները շարունակում են ավելի քան մեկ տարի ու ամիսներ շարունակ մնալ Բաքվի ու Ադրբեջանի այլ բանտերում: Սա էր այդ ֆորումին մասնակցելու գինը: Հերթական հակառուսական քայլը, որը, իմ վստահ համոզմամբ, անարձագանք ու անպատասխան չի մնալու: Բայց խնդիրն այն է, որ այդ պատասխանից տուժում են խոցելի խմբերը, այն մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավոր չեն հակառուսականության այս բումի մեջ, որը Հայաստանում նորից սկսել է ակտիվանալ»:

Շեշտելով մի շարք այլ փաստերի մասին՝ նա ընդգծեց. «Այն, որ այս իշխանությունն իր արտաքին քաղաքական նախապատվություններով հակառուս է, դա որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին ապացուցել պետք չէ: Այն, որ այս պահին այս իշխանությունը Ռուսաստանին հաճոյանալու համար անում է ամեն ինչ, դա ևս փաստ է: Ժողովրդական խոսքով ասած՝ որ պահին այս իշխանության ատամը կտրեց, Ռուսաստանին թիրախավորելու է, ինչը ևս փաստ է: Պարզապես, ինչպես ասում են, աստղերը դասավորվել են այնպես, որ այս իշխանությունները հարմար օբյեկտ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար: Ուստի՝ բոլորը փորձելու են Հայաստանի այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել: Մինչդեռ դրանից տուժում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը, թեպետ, ինչպես հասկանում եմ, ցավոք, բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների համար իրենց շահը շատ ավելի գերակա է, քան իրենց համար մնացյալ «մանր-մունր» շահերն ու հետաքրքրությունները»:

Եթե նման բան տեղի ունենար նախորդ իշխանությունների օրոք, ամերիկյան գրանտներից սնվող բոլոր հասարակական կազմակերպությունները հիմա իրենց մայկաները պատառոտելով՝ ամեն օր ակցիաներ էին կազմակերպել Երևանի փողոցներում: Բայց այսօր տեսնում ենք միջազգային հանրության տոտալ լռությունը: Այսօր Մամիկոն Ասլանյանի, Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում: Իսկ այն, ինչ արեցին ծանրագույն հիվանդություններ ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ, ոչ միայն քաղաքական հաշվեհարդար էր, այլև մարդու խոշտանգում: Հաշվի առնելով այս ամենը՝ ժողովրդավարության մասին խոսելն առնվազն ծիծաղելի է: Բայց ես վաղուց եմ հասկացել, որ միջազգային հանրություն կոչվող դոնդողը, եվրոպական, արևմտյան արժեքներ կոչվածներն ընդամենը քաղաքական սոուս, քաղաքական ճաշատեսակ են: Այդպիսի քաղաքական ճաշատեսակ է նաև Մանկական Եվրատեսիլը, որտեղ իրենց կեղտոտ քաղաքական նպատակահարմարությունների ու շահերի մեջ անգամ երեխաներին են ներքաշում»:

Նաիրա Զոհրաբյանը նաև շեշտեց, որ մենք այսօր Հայաստանում չունենք քաղաքացիական հասարակություն, ինչը ևս լուրջ խնդիր է: «Այն քաղաքացիական հասարակությունը, որը ձևավորվել էր նախորդ իշխանության օրոք ու սնվում էր արևմտյան գրանտներից, այսօր կա՛մ իշխանության ներկայացուցիչ են, կա՛մ իշխանությունից սնվող ՀԿ-ներ, կա՛մ իշխանությունից սնվող ինչ-որ անհասկանալի զանգված:

Իրենց պարագայում, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում բոլոր լրագրողներին կախի, «ժողովրդավարության սալ յուտ» են համարելու: Այսօր նոր քաղաքացիական հասարակություն ստեղծելու խնդիր ունենք, որը չի լինի իշխանության գրպանում: Ու քանի դեռ նշված պատճառով մենք մեր ներսում չենք կարողանում անաչառ գնահատական տալ իշխանության քայլերին, միջազգային հանրությունն ասում է՝ եթե դուք գնահատական չեք տալիս, մենք ինչո՞ւ պետք է գնահատական տանք: Այստեղ, իհարկե, խնդիր կա, բայց կա փաստ առ այն, որ այսօր միջազգային հնարությունը լծված է հայ-թուրքական խաղաղասիրական օրակարգը սպասարկելուն: Այդ դեպքում Եվրատեսելի նման ռաբիս, անմակարդակ ու անճաշակ քաղաքական շոուներ դեռևս լինելու են, ու դրանում մեկ վայրկյան չկասկածեք: Առաջիկա օրերին, իմ ունեցած տեղեկություններով՝ նաև վաղը, Մոսկվայի հովանու ներքո նախաձեռնվում են հայ-թուրքական մերձեցման քննարկումներ: Այս ամենը, բնականաբար, նաև Արևմուտքի աջակցությամբ է, և այս ամենը տեղավորվում է այն շոուի մեջ, որը կոչվում է ժողովրդավարության իմիտացիա՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի»:

Ամփոփելով՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նշված բոլոր խնդիրների հանրագումարը մեկ իրողության մասին է վկայում. «Նաև տարածաշրջանային վերաձևումների, կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ Հայաստանը թուրքի համար «պրախադնոյ դվոր» սարքելու հանրագումարում մենք կկորցնենք մեր պետականությունը: Այն ամենը, ինչի մասին խոսեցինք, այդ թվում՝ նաև խոսքի ազատությունը, առոչինչ են դառնալու: Մենք պետք է գիտակցենք, որ կանգնած ենք պետականությունը պահել-չպահելու սահմանագծին: Կա՛մ պահում ենք ու փորձում մեր ինքնիշխանությունն ամրակայել, կա՛մ թուրքի համար ընդամենը «պրախադնոյ դվոր» ենք դառնում, ինչի նախանշաններն առավել քան տեսանելի ու ակնառու են: Վստահ եղեք՝ թուրքը հետևողական է լինելու, որ Մեծ Թուրանի մեծ ճանապարհին Հայաստանը իր համար «պրախադնոյ դվորի» վերածվի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ
Ամենադիտված