Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երբ առաջնագծում ինչ որ տեղ ադրբեջանցիները ձախողում էին, կամ մերոնք լավ «դաս» էին տալիս, նրանք իրենց բնավորության համաձայն սկսում էին հրթիռակոծել բնակավայրերը։ Պատերազմից մոտ 2 ժամ անց Հերհեր գյուղը հայտնվեց նրանց թիրախում, «սնարյադները» եկան նաև դպրոցի ուղղությամբ»,- 7 ամիս առաջ Արցախի դեմ սկսված ռազմական օպերացիայի դրվագները MediaHub-ին պատմում է համայնքի ղեկավարը։

Արման Ալեքսանյանի խոսքով՝ սեպտեմբերի 19-ին գյուղը շունչը պահած սպասում էր «ինչ-որ բանի»։ Գիտեին, որ լարվածությունը պիտի պայթեր, սակայն որևէ մեկի մտքով չէր անցել, որ շրջափակումից հետո դեռ պետք է պատերազմեին, հետո լքեին իրենց բնակավայրերը։

«Երբ սկսվեց պատերազմը, ես աշխատավայրում էի։ Շատ արագ կազմակերպեցինք բնակչությանը տեղավորել թաքստոցներում։ Պատերազմի առաջին ժամերը դեռ դիրքերի ուղղությամբ էր, բայց որոշ ժամանակ անց՝ սկսվեց գյուղի հրթիռակոծությունը։ Առաջին հարվածը դպրոցն էր, հետո տները։ Միայն մեր տան բակում 2 արկ է ընկել, ամբողջ ապակիները ջարդվել են, տան մի մասը՝ փլվել։ Բախտներս բերել է, տուժածներ չենք ունեցել»,- հիշում է Արտակ Ալեքսանյանը։ 

Բնակչությանն ապաստարաններ տեղափոխելուց հետո նա ևս բարձրացել է դիրքեր, որտեղ կյանքի ու մահվան կռիվ էր։

«Թշնամու զորքն ու զենքը տասապատիկ անգամ շատ է եղել, բայց մերոնք չեն նահանջել։ Աշխարհազորն ու բանակը կռվել են։ Հենց նկատում էին մեր կողմից որոշակի առաջխաղացում կա, կամ հաշվում էին իրենց կորուստները, սկսում էին հեռահար հարվածներով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Իրավիճակն աննկարագրելի էր, մայրաքաղաքի ու շրջկենտրոնի հետ կապի բացակայության պատճառով չգիտեին ինչ է կատարվում մյուս գյուղերում և արդյո՞ք պետք է տարհանում կազմակերպել․ «Բոլորն իրար էին փնտրում, առաջնագծից նորություն չկար, թիկունքում անհանգիստ էին, այդպես անորոշության մեջ մնացինք 2 օր, մինչև կապը մասամբ վերականգնվեց»։  

Զինադադարից հետո հայտնի դարձավ, որ Արցախը պետք է հայաթափվեր։ Արման Ալեքսանյանն ասում է՝ իսկական խառնաշփոթ էր, քանի որ ամբողջ շրջանը մեկուսացված էր Ստեփանակերտից, իսկ հստակ օր ոչ ոք չէր ասում։ «Բացի այդ վառելիք չկար, բոլորը բենզին էին աղերսում։ Մի աննկարագրելի իրավիճակ էր ստեղծվել, հնարավորություն չկար ժամանակին վառելիքը տեղ հասցնել և տարհանումն անվտանգ կազմակերպել»։

Հերհերցիները գյուղին հրաժեշտ են տվել սեպտեմբերի 25-ին։ Դա համայնքի ղեկավարի կյանքի ամենատխուր օրն էր։ Բոլորը հավաքվել էին եկեղեցու մոտ, վերջին անգամ աղոթք բարձրացրել ու բռնել գաղթի ճանապարհը, որ հերհերցիներին տարբեր հասցեներ է տարել։

«Հիմա էլ մտքերով Հերհերում ենք, ավելին՝ գիշերը, կարծես, քնում ենք այնտեղ, առավոտյան՝ արթնանում այլ իրականության մեջ»,- հավելեց Ալեքսանյանը։

Հունան Թադևոսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ»
Ամենադիտված