Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի վեց տարվա պաշտոնավարման ընթացքը նույնիսկ հպանցիկ վերլուծելով՝ կարելի է նկատել, որ իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկը եղել է հայության շրջանում առկա արժեհամակարգը քայքայելը։ Իսկ այն հյուծել են, որպեսզի կոտրեն հանրային դիմադրությունը այնպիսի քայլերի ձեռնարկման դեպքում, որոնք ընդհանրապես չեն բխում հայության և մեր պետականության շահերից։ Պատմությունը ևս վկայում է, որ այն պետությունները, որոնք չեն ունեցել հոգևոր և արժեքային հիմնասյուներ, արագ բարոյալքվել են, պարտություններ կրել, նվաճվել ու դարձել օտարների խամաճիկ, իսկ որոշ դեպքերում՝ նաև լքել պատմության արենան։ Իսկ այն հասարակությունները և պետությունները, որոնք հոգևոր ու բարոյական բարձր արժեքներ են կրում իրենց մեջ, նույնիսկ փոքր ուժեր ունենալով հանդերձ, ի զորու են դիմագրավել հզոր ուժերին։

Օրինակ՝ իրերի այսպիսի դրության պատճառով է, որ Աքեմենյան հզոր աշխարհակալ տերությունն այդպես էլ ի վիճակի չեղավ ծնկի բերել մի քանի հունական զարգացած քաղաք-պետություններին, ավելին՝ որոշ ժամանակ անց այդ կայսրությունը նվաճվեց հունական աշխարհի կողմից, և սկսվեց Հելլենիզմի դարաշրջանը։ Նույնպիսի օրինակներ կարելի է բերել նաև հայոց պատմությունից։ Երբ հայ ժողովուրդը միավորված է եղել իր արժեքային և հոգևոր գաղափարների ներքո, միշտ հաջողության է հասել ու հաղթանակած դուրս եկել։ Համառ պայքարի ու դիմադրության արդյունքում էր, որ արաբները ստիպված էին լքել Հայաստանը, ու նրանց տիրապետության փոխարեն հաստատվեց Բագրատունյաց թագավորությունը։

Նույնպես համառ ու անզիջում պայքարի, Մայիսյան հերոսամարտերի արդյունքում էր, որ 1918 թվականին կասեցվեց թուրքական բանակի առաջընթացը։ Իսկ մեկ այլ դեպքում, երբ Բագրատունյաց հայկական թագավորությունն ուներ բավարար ուժ ոչ միայն իր գոյությունը պահպանելու, այլև ընդլայնվելու համար, Վեստ Սարգսի, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ու նրանց հարող ներկայացուցիչների կողմից տարվող պրոբյուզանդական քարոզի ու հայության դիմադրությունը կոտրելու, ինստիտուտները թուլացնելու արդյունքում Անիի բանալիները հանձնվեցին բյուզանդացիներին, իսկ Բագրատունյաց հայոց պետականությունը նվաճվեց։

Ուշագրավ է, որ 1918 թվականին, երբ դեռ հայկական անկախ պետականություն չունեինք, հայկական զինված ուժերը կարողացան դիմակայել թուրքական բանակին, իսկ 1920 թվականին, երբ արդեն քիչ թե շատ կայացած հայկական պետություն ունեինք, թուրքական բանակի ներխուժման առաջին իսկ օրից հայոց բանակը բռնեց նահանջի ճանապարհը՝ շարունակաբար ծանր պարտություններ կրելով: Իսկ պատերազմի վերջին շրջանում հատկապես տիրապետող դարձան շփոթությունն ու հուսալքությունը, որոնք ուղեկցվեցին նաև զանգվածային դասալքությամբ։ Բոլոր այս դեպքերը ավելի խոր վերլուծելու դեպքում կարելի է տեսնել, որ հայության համար մեծ նշանակություն է ունեցել նաև ղեկավարության դիրքորոշումը։ Ու մերօրյա իշխանությունները տևականորեն բարոյալքում են մեր հասարակությանը, քանդում արժեքային հիմնասյուները՝ քարկոծում բանակը, քարեր նետում եկեղեցու ուղղությամբ, խրախուսում ապազգային բարքերը։ Պետք է ընդունել, որ նրանք այս հարցում կարողացել են որոշակի հաջողության հասնել՝ բարոյալքել ու հուսահատեցնել մեր հասարակությանը, դարձնել ադապտացվող բոլոր բացասական երևույթների նկատմամբ։

Օրինակ՝ երբ նախքան 2018 թվականի իշխանափոխությունը որևէ մեկը, առավել ևս՝ պետության ղեկավարը հայտարարեր, թե Ղարաբաղն Ադրբեջան է, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ աղմուկ կառաջանար ու դիմադրություն կբարձրանար, իսկ հիմա կոնկրետ անտարբերություն է այս հարցի շուրջ։ Տպավորություն է՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց այս մթնոլորտը միանգամից չի ձևավորվել, ոչ միայն վերջին վեց տարվա, այլև որոշակի ուժերի՝ տասնամյակների քայքայիչ գործունեության արդյունք է։ Ու եթե հայ ժողովուրդը համակերպվի Արցախի կորստի հետ, ապա կհամակերպվի նաև Տավուշի գյուղերի հանձնման, ինչու չէ՝ Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ։

Բայց իշխանություններն այնքան առաջ են ընթացել այս հարցում, որ հիմա էլ հասել են հայ ժողովրդի համար այնպիսի նուրբ թեմայի, ինչպիսին Հայոց ցեղասպանության հարցն է, որի հետևանքների վերացման օրակարգի շուրջ միավորվում է ողջ հայությունը՝ անկախ բոլոր տարաձայնություններից։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու այսպիսի քաղաքականությունը։ Վերջին շրջանում Փաշինյանը շատ է խոսում կայսրություններից, բայց, ըստ էության, ստացվում է, որ իրենց այս քաղաքականությունն ուղղորդվում է նեոօսմանական կայսերական ամբիցիաներ ունեցող Թուրքիայի կողմից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ ՊատելՌաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ ԳուտերեշԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ
Ամենադիտված