Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հավերժական լույս». Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Արտավազդ Փելեշյանի նոր ստեղծագործությանը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հոմոսափիենս»-ից մինչև «Հավերժական լույս». գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանը շարունակում է ստեղծագործել: Վարպետը հանդես է եկել ստեղծագործական նոր ժանրում, որում միաձուլված են օպերան, թատրոնը և կինոն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ ծանոթանալու նրա «Հավերժական լույս» նոր ստեղծագործության մանրամասներին, քննարկելու այն կյանքի կոչելու ճանապարհները:

«Սա լիբրետո է՝ հիմնված համաշխարհային կոմպոզիտորների երաժշտության վրա. հնչում է Վերդի, Մոցարտ, Վագներ, Պուչինի: Այսպիսով, տարբեր օպերաներից վերցված են հատվածներ և միացված են՝ միախառնելով ժամանակակիցն ու դասականը: Օպերան վերնագրել եմ «Հավերժական լույս», քանի որ ամբողջը կազմված է մի մտքի շուրջ, որի կենտրոնում մարդն է»,- ասել է Փելեշյանը:

Վարպետը օպերայի ստեղծման շուրջ աշխատել է երեք տարի: Նախարար Ժաննա Անդրեասյանի հարցին, թե երբ է ծնվել օպերա գրելու միտքը, Վարպետը պատասխանել է. «Ներշնչանքի աղբյուրը «Հոմոսափիենս» ֆիլմն է, որի սցենարը գրվել է դեռևս 1968 թ.-ին, և աշխատանքները ձգձգվել են մինչև ԽՍՀՄ փլուզում: Սցենարն ամբողջությամբ կա, և գործողությունների որոշ հատվածներ օգտագործված են այս օպերայում»:

Նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետաքրքրվել են ստեղծագործության մանրամասներով, քննարկել պրեմիերայի ժամկետները: Վարպետը համակարգչով ներկայացրել է օպերայի դրվագները, նկարագրել իր պատկերացումներն ու սցենարը:

«Հսկայական աշխատանք է արվել, և պետք է մտածել այն հավուր պատշաճի ներկայացնելու մասին, որպեսզի գաղափարները, որոնք զետեղված են օպերայում, լիարժեք հասնեն հանրությանը,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել,- կարծում եմ՝ արվեստի տարբեր ճյուղերի շատ հետաքրքիր համադրություն է ստացվել: Դուք ինչ անում եք, նոր ժանր է ստացվում: Ամեն ինչ պետք է անենք, որ այն հասանելի լինի ոչ միայն հայ, այլև համաշխարհային բեմերում»:

Քննարկվել են առաջիկայում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնագետների հետ հանդիպումներ կազմակերպելու և ստեղծագործական փուլը սկսելու մանրամասները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արտավազդ Փելեշյանի անվան կինոդպրոց հիմնելու հեռանկարին:

Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ»
Ամենադիտված