Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գոյ» թատրոնն ինչպես աշխատել է, նույն կերպ աշխատելու է. փոխվում է կառավարման մոդելը. Արմեն Էլբակյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Գոյ» թատրոնի թատերախմբի հետ աշխատելուն, հայտարարեց, որ ինքը «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունի: Ըստ նրա՝ գուցե լինի մի դերասան, որին առաջարկի օրինակ՝ շեքսպիրյան Համլետ խաղալ, սակայն չի կարծում, որ թատերախմբի հետ որպես «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է աշխատի:

«Ես առանձնազրույց եմ ունեցել ՀՀ  ԿԳՄՍ նախկին փոխնախարարի հետ, ներկայիս փոխնախարարի հետ, խոսել եմ մեր տնօրենի հետ այդ հարցի շուրջ, որովհետև եթե ինչ-որ միավոր միանում է քո միավորին, պետք է հասկանաս, թե որպես գեղարվեստական ղեկավար ինչ գործառույթ ես իրականացնելու: Ես հայտարարում եմ, որ «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ: Կարծում եմ՝ «Գոյ» թատրոնը, ինչպես այդտեղ աշխատել է, նույն կերպ աշխատելու է, ուղղակի փոխվում է կառավարման մոդելը»,- հավաստիացրեց Արմեն Էլբակյանը:

Նրա խոսքով՝ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում չի պատահել, որ որևէ ռեժիսոր կամ ինքը որևէ պիես առաջարկի բեմադրել ու պարզվի, որ թատրոնի քաղաքականությունը թույլ չի տալիս դա անել: Բեմադրվել են բազմաթիվ պիեսներ, որոնք քաղաքական են: Դրանցից են «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր», «Մեծապատիվ մուրացկաններ»-ը և այլն:

Էլբակյանը նշեց՝ իր սիրտը շատ է ցավել, երբ լուծարվել է Փոսի թատրոնը, քանի որ Հրաչյա Ղազարյանը, բահն ու կացինը ձեռքին, այն կառուցել է և այնտեղ աշխատելու է հրավիրել նաև Էլբակյանին, որը որպես ռեժիսոր և դերասան այդ ընթացքում ծանրաբեռնված աշխատել է Մայր թատրոնում, սակայն Փոսի թատրոնում բեմադրություն ևս արել է:

«Այն ժամանակ նաև Խամաճիկների թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ խոսել եմ այն մասին, որ չլուծարվի թատրոնը: Փոսի թատրոնը լուծարվեց և հաստիքները տրվեցին «Գոյ» թատրոնին, որը դարձավ պետական: Փոսի թատրոնի դերասաններն ինձ մոտ եկել են և նրանց ներկայացումներից մեկը՝ «Բաղդասար ախպար»-ը, որ ես էի բեմադրել, բերեցի Խամաճիկների թատրոն: Փոսի թատրոնը փակեցին, «Գոյ»-ը պետական դարձրին»,-հիշեց Արմեն Էլբակյանը:

Արմեն Էլբակյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ էլ ինքն է հիմնադրել «Էդգար Էլբակյան» ոչ պետական թատրոնը, որը երկար ժամանակ աշխատել է և մոտ քսան անուն ներկայացում է ունեցել խաղացանկում: «Ինձ մի քանի անգամ առաջարկել են պետականացնել թատրոնը: Ես այն որպես պետական միավոր չեմ տեսել և չեմ համաձայնվել, որովհետև այն ինձ համար վայր էր, որտեղ ազատ իմ ուզած մարդկանց հետ աշխատում էի: Երբ մարդը մտնում է ազատ մտածողության մեջ, չպետք է աշխատի պետական կառուցվածքում և այդ դեպքում թատրոնը չի կորցնում իր գեղարվեստական մտածողությունը»,-ընդգծեց Արմեն Էլբակյանն ու հավելեց՝ երբ թատրոնը բարձրացնում է հարցեր, որոնք անհանգստացնում են հասարակությանը, հասարակությունը հասկանում է, որ մենակ չէ:

Ռեժիսորը վստահ է՝ թատրոնը, գրականությունը մտածելու առիթ են տալիս մարդուն, թե ով է ինքը, ինչու է ծնվել, որն է նրա ապրելու նպատակը, որոնք են նրա քաղաքացիական դիրքորոշումն ու երազանքը: «Կապ չունի այդ թատերախաղն այսօր է գրված, թե երեկ, որովհետև այստեղ շատ կարևոր են այն տարածությունն ու ժամանակը, որում մենք ապրում ենք, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է բեմի վրա, կատարվում է այստեղ, այսօր, հենց հիմա երկնքի ու երկրի միջև»,-եզրափակեց Արմեն Էլբակյանը:

Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ շեշտեց՝ հարցի վերաբերյալ հստակ հայտարարություններ են արել, ցույց տվել հստակ դիրքորոշում: «Կա հստակ գործընթաց, որի նախաձեռնողը մենք չենք: Կա կառավարություն, կա կառավարության որոշում, և դրա իրագործումը, որն արդեն իրականություն է: Ինքս երկու կամ երեք անգամ հայտարարել եմ, որ մենք այդ հատվածը կառավարչական, ֆինանսատնտեսական ստանձնում ենք և անելու ենք ամեն ինչ շատ ավելի լավ, շատ ավելի որակյալ»,-շեշտեց Մկրտչյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

Մամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա
Ամենադիտված