Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Վիքիպեդիայի համաշխարհային օր, Եգիպտոս՝ Ծառ տնկելու օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1841– վախճանվել է գերմանացի գիտնական, բնագետ, բժիշկ Ֆրիդրիխ Պարրոտը, որը 1829 թվականին Խաչատուր Աբովյանի հետ միասին բարձրացել է Արարատի գագաթը:
1855- Փարիզում հրատարակվել է «Մասեաց աղավնի» ամսագիրը (խմբագիր Գ. Այվազովսկի):
1892 – ծնվել է գրող Հրաչ Զարդարյանը: 
1911 - ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Սոս Մանուկյանը:
1916– ծնվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:
1922 –ծնվել է թատերական գործիչ, ռեժիսոր Սոկրատ Աքմաքչյանը:
1924 - ծնվել է հայ խորհրդային լեզվաբան Ալեքսանդր Մարգարյանը:
1959- տեղի է ունեցել համամիութենական մարդահամար, որի տվյալներով Երևանի բնակչությունը կազմել է 509.340 մարդ:
1990-ազգամիջյան հակամարտությունը դադարեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ ԼՂՀ և նրան սահմանակից ադրբեջանական շրջաններ, ինչպես նաև հայկական Գորիսի շրջանում  հայտարարվել է արտակարգ դրություն, ստեղծվել է արտակարգ դրության պարետատուն:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ավստրալիայի հետ:
1993- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության ուժերը  խփել են ադրբեջանական МиГ-21 մարտական ինքնաթիռ:
1995 —վախճանվել է օրիգինալ ժանրի արտիստ, ռեժիսյոր Սերգեյ Կաշտելյանը:
1999 - վախճանվել է քանդակագործ Սուրեն Նազարյանը:
2002- որպես բարի կամքի դրսևորում  Թուրքիան մեղմացրել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար, ըստ այդմ՝ հայերը կարող են մուտքի վիզա ստանալ ցանկացած սահմանային անցակետում: Մինչ այդ գործող ընթացակարգի համաձայն, վիզաները հարկավոր էր ձեռք բերել նախապես: 
2003-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որպես նախագահի թեկնածու պաշտոնապես չի գրանցել Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հիմնավորելով դա վերջին տասը տարիների ընթացքում Հովհաննիսյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելով: 
2012- Երևանի տասը խաչմերուկներում սկսել են գործել խախտումներն արձանագրող տեսախցիկներ:
2016- 100-ամյա պատմություն ունեցող Արամի 30 հասցեում գտնվող հին կառույցը, որը կառավարության կողմից գերակա շահ էր ճանաչվել դեռ 8 տարի առաջ, գիշերը քանդվել է:
2020-Ոստիկանությունն ընդդեմ «քրեական ենթամշակույթի» գործողությունների շրջանակում իրավապահները «գետնին պառկեցնելու» շուրջկալներ են իրականացրել տարբեր կասկածելի վայրերում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

69 - Օթոնը Հռոմում զավթել է իշխանությունը:
730 – Բյուզանդական կայսրությունում արգելվել է սրբապատկերների պաշտամունքը, այն համարվել է հանցագործություն:
1208 —տեղի է ունեցել պապական լեգատ Պյեռ դե Կաստելնոյի սպանությունը, որը պատճառ է հանդիսացել Հռոմի պապ Ինոկենտի 3-րդի կողմից Ալբիգոնյան խաչակրաց արշավանք հայտարարելու համար:
1559 - Եղիսաբեթ 1-ինը թագադրվել է որպես Անգլիայի թագուհի:
1622 –ծնվել է  ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերը:
1759– բացվել է Լոնդոնի Բրիտանական թանգարանը, որն աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է:
1775 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Սամարտինին:
1793 –ծնվել է ավստրիացի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերը:
1795 –ծնվել է  ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը:
1826- լույս է տեսել ֆրանսիական «Le Figaro» թերթի առաջին համարը:
1891– ծնվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը:
1892 –դպրոցական թերթում  Ջեյմս Նեյսմիթը հրապարակել է բասկետբոլի առաջին կանոնները:
1906 —ծնվել է հույն նավատեր, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը: 
1919– ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը հեղեղվել է օշարակով, այն հորդել է ալկոհոլային գործարանի օշարակի հսկայական պահեստից, զոհվել է 21 մարդ:
1919 –մահապատժի են ենթարկվել գերմանացի կոմունիստական գործիչներ Ռոզա Լուքսեմբուրգը և Կարլ Լիբկնեխտը: 
1929– ծնվել է ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը, որն առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժումը, արժանացել  խաղաղության Նոբելյան մրցանակի:
1943 – ավարտվել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքի՝ Պենտագոնի կառուցումը:
1973 —Վիետնամական պատերազմի ընթացքում կապված Փարիզում ընթացող խաղաղության բանակցությունների հետ ԱՄՆ-ի զինված ուժերը դադարեցրել են բոլոր ռազմական օպերացիաները Հյուսիսային Վիետնամի դեմ: 
1981– ծնվել է ամերիկացի ռեփեր, երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր Պիտբուլը՝ Արմանդո Քրիստիան Պերեսը:
1993 —ԱՄՆ-ում NBC հեռուստաալիքում եթեր է արձակվել «Սանտա-Բարբարա» սերիալի վերջին 2137-րդ սերիան:
2001– ստեղծվել է ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ Վիքիպեդիան:
2021-Ռուսաստանը դուրս է եկել Խաղաղ երկնքի մասին միջազգային պայմանագրից:
2023- մահացել է խորհրդային և վրացի երգիչ, դերասան ու ռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն։

Կ. Խաչիկյան

1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 7-րդ դասարանի աշակերտուհու մոտ սրտի կանգ է գրանցվել․ ի՞նչն է պատճառըՄենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ․ ՊատելՌաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ ԳուտերեշԱդրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ ՇվաբեԻրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարանԻնչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ)Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրիցՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ինՓոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցԳործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. ՆեթանյահուՀայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․«Լանցետ»-ը հինգ ամենամահաբեր անօդաչու թռչող սարքերից մեկն է. ամերիկացի փորձագետներԱրտակարգ դեպք և պայթյուն՝ ԿոտայքումՈւղիղ․ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԱնթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել
Ամենադիտված