Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 31 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝Ամբողջ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892 —վախճանվել է հրապարակախոս «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծնունին:

1899 —տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ Ախլքալակի երկրաշարժը, որի արդյունքում զոհվել է 247 մարդ:

1900 - ծնվել է  հանրահայտ գրող Նաիրի Զարյանը:

1918- հայ-վրացական պատերազմի ընթացքում կողմերի միջև կնքվել է  համաձայնագիր զինադադարի մասին, որով վերջ է դրվել հայ-վրացական պատերազմին:

1955 - ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Վիտյա Այվազյանը:

1970 - Լենինգրադից Երևան թռիչքի մեկնարկին վթարվել է «Աէրոֆլոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը։ Բոլոր 93 ուղևորները զոհվել են։

1989- մասսայական անկարգություններ են տեղի ունեցել Նախիջևանում, ավերվել են խորհրդա-իրանական սահմանի հարյուրավոր կիլոմետրանոց հատվածներ: 

1991-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեծ Բրիտանիայի հետ:

2006- վախճանվել է կինոգետ, կինոքննադատ, բազմաթիվ վավերագրական կինոնկարների հեղինակ Տավրոս Դաշտենցը:

2009– վախճանվել է հայազգի ռեժիսոր վավերագրական կինոյի վարպետ, օպերատոր և սցենարիստ Միքայել Վարդանովը։

2012-Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: 

2016- «Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել բանտից:

2020- ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է 8033:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

406 —վանդալ, ալան, սվան և այլ բարբարոս ցեղեր օգտվելով նրանից, որ Ռեյն գետը սառած է Մայնց և Վորմս քաղաքների շրջանում անցել են այն և ներխուժել Հռոմեական կայսրության հարուստ Գալլիա (ապագայում ֆրանսիա) տարածք:

1514 —ծնվել է բժիշկ Անդրեաս Վեզալին, որը համարվում է գիտական անատոմիայի հիմնադիրը:

1621– Երեսնամյա պատերազմի ժամանակ Չեխիայի Նիկոլսբուրգ քաղաքում հրադադարի պայմանագիր է կնքվել։

1691 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ռոբերտ Բոյլը:

1774 —Ռուսաստանում ավարտվել է Պուգաչովյան ապստամբության մասնակիցների դատավարությունը, մահվան դատավճիռ է կայացվել Եմելյան Պուգաչովի, Մաքսիմ Շիգաևի և ուրիշների նկատմամբ:

1799 —վերջնականապես դադարեցվել է Օստ-Հնդկական ընկերության մենաշնորհի գործողության ժամկետը:

1842 –ծնվել է իտալացի գեղանկարիչ Ջովանի Բոլդինին։

1869 - ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ Անրի Մատիսը։

1869- հայտնաբերվել են Արտեմիսի տաճարի ավերակները։

1877 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեն։

1877 —ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Իոսիֆ Գուրկոյի ղեկավարած ռուսական զորքերը Տաշկեստանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել են թուրքական բանակին:

1917 - վախճանվել է իտալացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Ձանդոմենեգին:

1918 —առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը թողել են Վիլնյուսը:

1919 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Դոնբասյան օպերացիայով Կարմիր բանակի 6-րդ հեծյալ դիվիզիան Ալեքսեևկա-Լեոնովո տարածքում ջախջախել է Մարկովյան հետևակային դիվիզիան, որի արդյունքում բոլշևիկների վերահսկողության տակ է անցել Դոնբասը: 

1937 - ծնվել է կինոյի և թատրոնի, հեռուստատեսության բրիտանացի մեծ դերասան Էնթոնի Հոփքինսը։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստալինգրադյան ճակատի զորքերը լրիվ ջախջախել են ռումինական 4-րդ բանակը և ծանր պարտության մատնել 4-րդ գերմանական տանկային բանակին:

 1946 — ավարտվել է ֆրանսիական և անգլիական զորքերի էվակուացիան Լիվիայից:

1948– ծնվել է ամերիկյան երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող Դոննա Սամմերը։

1966 —Օվկիանիայի բրիտանական Սանտա-Կրուս կղզիներում տեղի է ունեցել 8 բալանոց երկրաշարժ:

1980 – վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Ամերիկյան կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռաուլ Ուոլշը։

1990– վախճանվել է խորհրդային տիեզերագնաց Վասիլի Լազարևը:

1990 - Գարրի Կասպարովը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն` տիտղոսը խլելով Անատոլի Կարպովից։

1993-վախճանվել է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:

1994– ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման գործողությունը։

1999– Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական է տվել և Վլադիմիր Պուտինը դարձել է նախագահ։

2022 — 95 տարեկան հասկում վախճանվել է 2005—2013 թթ. Հռոմի պապ Բենեդիկտ 16–րդը:

Կ.Խաչիկյան

«Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունիԾանոթ ու միաժամանակ անհայտ. մագնիտոֆոնԱրարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմումԹուրքիան ջրի տակ է անցնում (տեսանյութեր)Սպասվում է անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Դպրոցականներ են վրաերթի ենթարկվել ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին․ վիրավոր կաԱդրբեջանը պատրաստվում է բնակեցնել հայկական ՇուշինՍպիտակ-Վանաձոր ճանապարհը փակ է ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Բարեկամության կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» խորագրով երեկո՝ Մոսկվայում Պսկովի համույթը «Ոսկե ավազներ» փառատոնին ներկայացրել է «Արցախ» պարը «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի հաղթի». լեհ փորձագետը քննադատել է Հարավային Կորեայից զենքի գնումներըԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Ինչո՞վ է Կիրանցի բնակիչներին սպառնացել ՓաշինյանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Մյասնիկյան պողոտայում արտակարգ է․ 4 հոգի է հոսպիտալացվել (տեսանյութ)«Փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել». զոհված 15 զինծառայողների հարազատներATACMS հրթիռները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը հատուկ գործողության գոտում20-ամյա աղջիկ է մահացել․ հայտնի է պատճառըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան«Ղարաբաղը տանք, լավ կապրենք»․ Նաիրի Հոխիկյան «Ինչի է նախապատրաստում Stratfor-ը Բաքվին ու Երևանին» ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել 1988թ. Ստեփանակերտում շքերթը վեր է ածվել ցույցի, որի մասնակիցները բարձրաձայնել են ԼՂ-ն Հայաստանին միացնելու պահանջը. պատմության այս օրը (01 մայիս)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Չինաստանում արագընթաց մայրուղի է փլուզվել, տուժել է 31 մարդ․ 19 զոհ կա Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ» ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ» Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է եւ կախյալ. «Ժողովուրդ» «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ» Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ» Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ» Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ» «Թողե՛ք աղջկան». բերետները, կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (Տեսանյութ)Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացելԻնչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան Ինդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված