Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա. Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա
2021թ. հոկտեմբերի 15-ին, ԱԺ նիստում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հարց եմ հնչեցրել Հայաստան-Թուրքիա փոխադարձ դրական ազդակների վերաբերյալ։
Առաջարկեցին հարցը գրավոր ուղարկել։ Ուղարկեցի ամսի 16-ին։
Ահա այն.
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ կան 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները։ Կա ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը։ ՍԴ-ն այդ որոշմամբ կարմիր գծեր է սահմանել.
Ա) արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի բնույթ եւ չեն կարող վերաբերվել որեւէ երրորդ կողմի։
Բնականաբար, խոսքը Ադրբեջանի մասին է։
Բ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին։
Գ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Հայաստանի անկախության մասին իռչակագրի 11-րդ կետի պահանջներին։
Այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
Կրկնում եմ՝ սա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից քաղվածք է։
Հարցը. այս կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս ՀՀ Սահմանադրական դատարանի հաստատած կարմից գծերից նահանջ չի արձանագրվելու»։
Կառավարությունից ստացել եմ 19.10.2021 թվակիր հետեւյալ պատասխանը.
«Հարգելի պարոն Վարդանյան,
Ի պատասխան սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետին ուղղված Ձեր գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնա-րարականը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը առնչվում է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հար¬ցին։ Հիշեցնենք, որ նշված արձանագրությունների կնքման ընթացակարգը դադա¬րեց¬վել է 2018թ․ մարտի 1-ին` ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջ մղման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումներին, ապա տեղեկացնում ենք, որ այս հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրում։»
Հետեւություններ.
1.Նախ՝ ես հարց չեմ ուղղել վարչապետ ասվածին։ Ասել եմ՝ ենթադրում եմ՝ երկու հոգի կարող են պատասխանել։ Արտգործնախարարը այստեղ չէ, ով է երկրորդը՝ դուք որոշեք։ Դահլիճում երկրորդ չի եղել, քանի ասել են՝ գրավոր ուղարկեք։ Խուսափեցին բանավոր պատասխանել՝ ակնհայտորեն վախենալով թուրքերին որեւէ անզգույշ խոսքով նեղացնել։
2.Գրավոր պատասխանում ինչ են ասում սրանք։ Ասում են՝ մեզ համար չկա Հայաստանի Հանրապետություն, չկա Սահմանադրական դատարան։ Ասում են՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, ՍԴ այդ որոշումը մեզ համար հիմք չէ, մեզ չի վերաբերում, այդ կարմիր գծերը հնացած են։ Ասել է՝ այստեղ էլ պատրաստ են զիջել ու զիջել։
3. Ցեղասպանության վերաբերյալ կառավարության ծրագրում այս է գրված՝ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
Եզրակացություն. սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են։ Այդպիսի հիվանդները չեն բուժվում։ Մեռնում են։
4. Պատասախանը ստորագրել է փոխարտգործանախարար Վահե Գեւորգյանը։ Չեմ ճանաչում։ Արդյո՞ք վաղվա զարգացումների համար նա էլ, իր նախարարի նման, պատրաստ է պատասխանատվություն կիսել։
Իսկ որ պատասխանատվության ժամանակը գալու է, չկասկածեք։
Աղվան Վարդանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачу
Самое популярное