Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա. Աղվան Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Սրանց համար պետություն, Սահմանադրություն չկա
2021թ. հոկտեմբերի 15-ին, ԱԺ նիստում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հարց եմ հնչեցրել Հայաստան-Թուրքիա փոխադարձ դրական ազդակների վերաբերյալ։
Առաջարկեցին հարցը գրավոր ուղարկել։ Ուղարկեցի ամսի 16-ին։
Ահա այն.
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ կան 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները։ Կա ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը։ ՍԴ-ն այդ որոշմամբ կարմիր գծեր է սահմանել.
Ա) արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի բնույթ եւ չեն կարող վերաբերվել որեւէ երրորդ կողմի։
Բնականաբար, խոսքը Ադրբեջանի մասին է։
Բ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին։
Գ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Հայաստանի անկախության մասին իռչակագրի 11-րդ կետի պահանջներին։
Այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
Կրկնում եմ՝ սա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից քաղվածք է։
Հարցը. այս կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս ՀՀ Սահմանադրական դատարանի հաստատած կարմից գծերից նահանջ չի արձանագրվելու»։
Կառավարությունից ստացել եմ 19.10.2021 թվակիր հետեւյալ պատասխանը.
«Հարգելի պարոն Վարդանյան,
Ի պատասխան սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետին ուղղված Ձեր գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնա-րարականը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը առնչվում է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հար¬ցին։ Հիշեցնենք, որ նշված արձանագրությունների կնքման ընթացակարգը դադա¬րեց¬վել է 2018թ․ մարտի 1-ին` ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջ մղման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումներին, ապա տեղեկացնում ենք, որ այս հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրում։»
Հետեւություններ.
1.Նախ՝ ես հարց չեմ ուղղել վարչապետ ասվածին։ Ասել եմ՝ ենթադրում եմ՝ երկու հոգի կարող են պատասխանել։ Արտգործնախարարը այստեղ չէ, ով է երկրորդը՝ դուք որոշեք։ Դահլիճում երկրորդ չի եղել, քանի ասել են՝ գրավոր ուղարկեք։ Խուսափեցին բանավոր պատասխանել՝ ակնհայտորեն վախենալով թուրքերին որեւէ անզգույշ խոսքով նեղացնել։
2.Գրավոր պատասխանում ինչ են ասում սրանք։ Ասում են՝ մեզ համար չկա Հայաստանի Հանրապետություն, չկա Սահմանադրական դատարան։ Ասում են՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, ՍԴ այդ որոշումը մեզ համար հիմք չէ, մեզ չի վերաբերում, այդ կարմիր գծերը հնացած են։ Ասել է՝ այստեղ էլ պատրաստ են զիջել ու զիջել։
3. Ցեղասպանության վերաբերյալ կառավարության ծրագրում այս է գրված՝ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
Եզրակացություն. սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են։ Այդպիսի հիվանդները չեն բուժվում։ Մեռնում են։
4. Պատասախանը ստորագրել է փոխարտգործանախարար Վահե Գեւորգյանը։ Չեմ ճանաչում։ Արդյո՞ք վաղվա զարգացումների համար նա էլ, իր նախարարի նման, պատրաստ է պատասխանատվություն կիսել։
Իսկ որ պատասխանատվության ժամանակը գալու է, չկասկածեք։
Աղվան Վարդանյան
Արևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ» Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. ՊուտինԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. BloombergՊեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասինԱլեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններինԱՄՆ-ից Հայաստանին ասում են՝ մեր վրա հույս չդնեքՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոումՆԱՏՕ-ն պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Լատվիայի վարչապետՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնումՌԴ-ն մանրամասն ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին տեղեկությունները․ ՌԴ ԱԳՆՖրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում հսկողություն է տարածաշրջանի պետությունների նկատմամբ՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի կյանքի կոչմանը․ Զախարովա
Ամենադիտված