Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։
Հոկտեմբերի 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում՝ հոկտեմբերի 26-ի գիշերը սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։