Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշում արդեն 6-րդ օրն է՝ փակ է միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի ճանապարհը։ Կիրանցի և մարզի այլ բնակիչները շարունակում են պայքարը։ 1or.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով պայքարի առաջին իսկ օրվանից Տավուշում է և պայքարի առաջամարտիկներից է։

- Պարո՛ն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում պայքարի ընթացքը։

 - Պայքարը կարևոր փուլ է թևակոխում։ Այն գործը, որ սկսվել է մեր հայրենակիցների կողմից, հիմա հանրապետության բոլոր մարզերում րոպե առ րոպե նոր թափ է առնում։ Մարդիկ հասկանում են, որ այսօր Տավուշն այն դիմադրության օջախն է, որ կարող է պահել Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այստեղի դիմադրությունը կոտրվի, ապա պրոցեսը կշարունակվի այլ մարզերում։ Ես համոզված եմ, որ այս պայքարն անհնար կլինի կոտրել։ Իշախանությունը ցնցումների մեջ է՝ Ծիծեռնակաբերդում կատարվածն այն ցուցիչն, որ ՀՀ-ում չկա տեղ, որ իշխանության օրակարգն ընդունվի։ Բոլորի համար էլ պարզ է, որ իրենց օրակարգը Հայաստանն ադրբեջանացման գործընթացին տանող ծրագիր է: Հայ մարդը չի կարող կողմ լինել այս ծրագրին: Մենք մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար ենք պայքարում: Եթե դիմադրությունը կոտրվի, ապա հաշված ամիսների ընթացքում Հայաստանը շատ ծանր խնդիրների առաջ է կանգնելու: Ապագայում սպասվում են նորանոր զիջումներ: Այս իշխանությունը չհայտարարված կապիտուլացիոն գործընթաց է մեկնարկում:

- Ի՞նչ պետք է անել, որ Ձեր նշած գործընթացը կանգ առնի:

- Այս գործընթացին ոչ մի հայ մարդը չի կարող կողմ լինել, այլև պետք է գործուն մասնակցություն ցույց տա: Եթե անտարբեր է, ապա դա ևս ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Պետք է բողոքի ձայն բարձրացնել: Եթե տանը նստած կարող են ֆեյսբուքյան գրառում անել և դեմ արտահայտվել, ապա դա էլ բողոքի ձև է: Կարող է տնից դուրս գալ և փողոցում մեկ պաստառ վերցնել ու բողոք արտահայտել: Բողոքի տարբեր ձևեր կան: Եթե քաղաքացին ուզում է բողոքի իր ձայնը բարձրացնի, ապա ձևը կգտնի, իսկ եթե ցանկություն չունի, ապա հազար պատճառ կգտնի: Իհարկե, սա ընդունելի չէ և ոչ մի պարագայում, քանի որ դա իրենց համար են անում:

- Արդեն մի քանի օր է, ինչ է Բագրատ Սրբազանը և Դուք տարբեր շրջանակների կողմից թիրախավորվում եք: Ինչպե՞ս կմեկանբանեք:

- Այո մենք և՛ իշխանության, և՛ իրենց ընդդիմադիր համարող շրջանակների կողմից թիրախավորվում ենք: Այդ ուժերը, ընդդիմադիր ձևանալով, ջուր են լցնում Նիկոլի օրակարգին: Մենք այս պայքարը նոր չենք սկսել: Տավուշի համար պայքարը մենք վաղուց ենք սկսել մոտ 7-8 ընկերներով, դրա մասին ամբողջ Տավուշի մարզը գիտի: Մինչև պատգամավոր դառնալն էլ, դրանից հետո էլ տուն առ տուն մտել եմ, այդ մարդկանց ասել եմ՝ ինչ է լինելու: Մեկը չի եղել, որ իր խնդիրը, բողոքն անպատասխան մնա: Եթե պետք է այսքանից հետո հավատան մեկին, ով Տավուշի տեղը նոր է իմացել, ապա թող հավատան, ինչ ասեմ: Այդ նոր մտահոգների կենսագրությունն էլ կա, մերն էլ: Փորձում են մեզ պառակտել, բայց չի ստացվելու: Չի եղել մի դեպք, երբ կասկածեն մեր վճռականության վրա: Իմ պարագայում, թող մարդիկ դատեն, բայց Բագրատ Սրբազանի դեպքում, դա անբարոյականություն է: Այդ մարդու ամբողջ կենսագրությունը նվիրում է այս մարզին: Սա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է:

Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)
Ամենադիտված