ՊՆ N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնձնակազմի դաշտային վարժվածության բարձրացման, գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության զարգացման նպատակով հոկտեմբերի 21-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկն անցկացրել է մարտավարական զորավարժություն։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ստորաբաժանումները, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել և խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստության և փոխգործակցության կազմակերպման մակարդակը: