ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը զրոյական պատկերացում ունի իր տեսլականի, ռազմավարական թիրախների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն ընդունել է 2022 թվականի բյուջեի նախագիծը, որում կանխատեսված է ՀՆԱ-ի 7 տոկոս տնտեսական աճ, թեև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պաշտոնը ստանձնելուց առ այսօր, շարունակ պնդում է, որ ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ։ 2022 թվականի բյուջեի պակասուրդը, ըստ նախագծի, կազմելու է 242 մլրդ 192 մլն 374.1 հազար դրամ, զգալի ավելացրել են ընթացիկ ծախսերը, իսկ 2021 թվականին 37 տոկոսով թերակատարված կապիտալ ծախսերի համար 2022 թվականի բյուջեի նախագծով կուղղվի 300 միլիարդ դրամ։ Այս թեմայով զրուցել ենք  տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։

Անդրադառնալով ընդունված բյուջեի նախագծին` տնտեսագետը ասել է, որ 2022 թվականի բյուջեի նախագիծը որևէ լրջագույն փոփոխության չի ենթարկվել 2021 թվականի բյուջեի համեմատ․ «Կա բյուջեի միջուկ, որն օգտագործել են։ Իհարկե, որոշ միջոցառումներ փոփոխության են ենթարկվել, որոշներն ավելացել են, որոշները՝ պակասել, սակայն, ընդհանուր առմամբ, որևէ որակական փոփոխություն բյուջեն չի կրել։ Ինչպես այն բյուջեն, որն ընդունվեց 2021 թվականին՝ պատերազմից հետո, զրոյական առնչություն ուներ պատերազմից հետո մեր կրած վնասների ու առաջնահերթությունների հետ, այնպես էլ այս մեկը՝ կապ չունի մեր առաջնահերթությունների հետ։ Բյուջեի նախագծում ունենք այսպիսի պատկեր, քանի որ այս իշխանությունը զրոյական պատկերացում ունի իր տեսլականի, ռազմավարական թիրախների մասին։ Քանի որ իշխանությունը չունի ռազմավարություն, ուստի բյուջեում դարձյալ աճ են արձանագրել ընթացիկ ծախսերը՝ այդ թվում՝ պարգևավճարները, հավելավճարները, մինչդեռ պարգևավճարը պետք է լիներ ընդամենը լավ աշխատանքի ու արձանագրած բարձր ցուցանիշների դիմաց տրված խրախուսում։ Նախկին գործազուրկը, որն այսօր դարձել է նախարար ու փոխնախարար, այսօր անգամ կարող է աշխատանքի չգնալ, բայց միևնույն է, ստանում է պարգևավճար»,- նկատեց տնտեսագետը՝ շեշտելով, որ այսօր իշխանությունը պետական համակարգում աշխատողներին զրկում է լավ աշխատելու, արդյունք արձանագրելու մոտիվացիայից, որովհետև բոլորը հավասարաչափ՝ առանց արդյունքային ցուցանիշների համեմատության, պարգևատրվում են։

Ինչ վերաբերում է 300 միլիարդից ավել կապիտալ ծախսերի հատկացմանը, ապա, ըստ տնտեսագետի, դա օդի մեջ գումար է, որովհետև այդ գումարի տակ դրված չէ ռազմավարությամբ ամրագրված միջոցառումների շարք, որպեսզի մենք հասկանանք, թե որքան գումար է ծախսվելու կոնկրետ որ ծրագրի համար։ «Գլուխ են գովում, թե ճանապարհ են նորոգում, բայց չէ՞ որ դրանք մեր վճարած հարկերից գոյացած գումարներով են նորոգվում, այդ ճանապարհը մեզ հո նվեր չե՞ն տալիս, իսկ գումարների ծախսման հարցում մեզանից կարծիք չեն էլ հարցնում։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ են նույն ճանապարհը մի քանի անգամ վերանորոգում, թեև կան ռազմավարական նշանակության ճանապարհներ, որոնք տարիներով չեն նորոգվում. օրինակ՝ հարավից եկող ճանապարհների վիճակը նայեք»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular