Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը զրոյական պատկերացում ունի իր տեսլականի, ռազմավարական թիրախների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն ընդունել է 2022 թվականի բյուջեի նախագիծը, որում կանխատեսված է ՀՆԱ-ի 7 տոկոս տնտեսական աճ, թեև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պաշտոնը ստանձնելուց առ այսօր, շարունակ պնդում է, որ ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ։ 2022 թվականի բյուջեի պակասուրդը, ըստ նախագծի, կազմելու է 242 մլրդ 192 մլն 374.1 հազար դրամ, զգալի ավելացրել են ընթացիկ ծախսերը, իսկ 2021 թվականին 37 տոկոսով թերակատարված կապիտալ ծախսերի համար 2022 թվականի բյուջեի նախագծով կուղղվի 300 միլիարդ դրամ։ Այս թեմայով զրուցել ենք  տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ։

Անդրադառնալով ընդունված բյուջեի նախագծին` տնտեսագետը ասել է, որ 2022 թվականի բյուջեի նախագիծը որևէ լրջագույն փոփոխության չի ենթարկվել 2021 թվականի բյուջեի համեմատ․ «Կա բյուջեի միջուկ, որն օգտագործել են։ Իհարկե, որոշ միջոցառումներ փոփոխության են ենթարկվել, որոշներն ավելացել են, որոշները՝ պակասել, սակայն, ընդհանուր առմամբ, որևէ որակական փոփոխություն բյուջեն չի կրել։ Ինչպես այն բյուջեն, որն ընդունվեց 2021 թվականին՝ պատերազմից հետո, զրոյական առնչություն ուներ պատերազմից հետո մեր կրած վնասների ու առաջնահերթությունների հետ, այնպես էլ այս մեկը՝ կապ չունի մեր առաջնահերթությունների հետ։ Բյուջեի նախագծում ունենք այսպիսի պատկեր, քանի որ այս իշխանությունը զրոյական պատկերացում ունի իր տեսլականի, ռազմավարական թիրախների մասին։ Քանի որ իշխանությունը չունի ռազմավարություն, ուստի բյուջեում դարձյալ աճ են արձանագրել ընթացիկ ծախսերը՝ այդ թվում՝ պարգևավճարները, հավելավճարները, մինչդեռ պարգևավճարը պետք է լիներ ընդամենը լավ աշխատանքի ու արձանագրած բարձր ցուցանիշների դիմաց տրված խրախուսում։ Նախկին գործազուրկը, որն այսօր դարձել է նախարար ու փոխնախարար, այսօր անգամ կարող է աշխատանքի չգնալ, բայց միևնույն է, ստանում է պարգևավճար»,- նկատեց տնտեսագետը՝ շեշտելով, որ այսօր իշխանությունը պետական համակարգում աշխատողներին զրկում է լավ աշխատելու, արդյունք արձանագրելու մոտիվացիայից, որովհետև բոլորը հավասարաչափ՝ առանց արդյունքային ցուցանիշների համեմատության, պարգևատրվում են։

Ինչ վերաբերում է 300 միլիարդից ավել կապիտալ ծախսերի հատկացմանը, ապա, ըստ տնտեսագետի, դա օդի մեջ գումար է, որովհետև այդ գումարի տակ դրված չէ ռազմավարությամբ ամրագրված միջոցառումների շարք, որպեսզի մենք հասկանանք, թե որքան գումար է ծախսվելու կոնկրետ որ ծրագրի համար։ «Գլուխ են գովում, թե ճանապարհ են նորոգում, բայց չէ՞ որ դրանք մեր վճարած հարկերից գոյացած գումարներով են նորոգվում, այդ ճանապարհը մեզ հո նվեր չե՞ն տալիս, իսկ գումարների ծախսման հարցում մեզանից կարծիք չեն էլ հարցնում։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ են նույն ճանապարհը մի քանի անգամ վերանորոգում, թեև կան ռազմավարական նշանակության ճանապարհներ, որոնք տարիներով չեն նորոգվում. օրինակ՝ հարավից եկող ճանապարհների վիճակը նայեք»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ
Ամենադիտված