ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանությամբ պառակտիչ գործընթաց է սերմանում երկրի ներսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ, չնայած իրավիճակին, այս տարի ևս կնշվի Անկախության տոնը։ Վարչապետը ասել է, որ սեպտեմբերի 21-ին լինելու է «գունագեղ տոնակատարություն», որը նա «նվիրում էր» պատերազմի ժամանակ նահատակվածներին։ Վարչապետի այս հայտարարությունը բուռն քննարկման տեղիք է տվել։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։
 
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունը իրավապաշտպանը ասել է․ «Ինձ համար այդ հայտարարությունը էթիկապես տեղին չէ, մենք նախ գիտենք, թե ինչ խորը տրավմա է ապրել մեր պետությունը մեկ տարվա ընթացքում, մեկ տարին դեռ չի բոլորել, մենք մինչ այժմ ունենք դեռ չհուղարկավորված զոհվածներ կամ անհայտ կորածներ, գերիներ, դա նշանակում է, որ մենք ունենք պարտավորություն այդ մարդկանց նկատմամբ, և նրանք փաստորեն սպասում են մեր լուծումներին, իսկ մենք լուծումներ առաջարկելու կամ դրանցով ակտիվորեն զբաղվելու փոխարեն գունագեղ տոնակատարություն ենք անում։ Եվ ի՞նչ ենք մենք նշում։ Նշում ենք, որ մեկ տարի առաջ, ընդամենը մի քանի օր հետո պետք է բոլորի պատերազմի մեկ տարին, և այդ զոհերի աճյունները դեռ չեն հանգստացել: Մենք ունենք շատ լարված իրավիճակ նաև սահմանագծին, մենք ունենք նաև մեր տարածքային ամբողջականության հետ անորոշություն, և դրա հետ մեկտեղ անհամատեղելի եմ համարում ընդհանրապես «գունագեղ տոնակատարություն» կոչված արտահայտությունը։ Համարում եմ, որ տոնակատարություն չպետք է նշվեր, այլ ուղղակի ասվեր, որ կնշենք մեր Անկախության օրը ինչ-որ մի ձևով, շատ ավելի համեստ և կոռեկտ, հարգելով այդ մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են մեր պետության համար։ Եվ երկրորդ՝ շատ կարևոր էր, որպեսզի ուղղակի նշվեր, որ մենք դրանով կվերահաստատենք մեր ապրելու կամքը և ցանկությունը, և ոչ թե գունագեղ տոնակատարություն, որը կնշի մեր ինքնիշխանության կամ անկախության տարեդարձը։ Հատկապես նուրբ էթիկական խնդիր կա. Արցախը ևս մի քանի օր առաջ 30-ամյակն է նշել, մեր երկրի բարձրաստիճան ղեկավարները չեն եղել այդ տոնակատարությանը, և այնտեղ տոնակատարություն չի եղել՝ հարգելով այն մարդկանց, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, նման երգուպարով չեն լցրել տարածքները, և դա համերաշխության մոտեցում էր հայկական երկու  պետությունների միասնականության ուղղությամբ։ Ինձ համար շատ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանությամբ դարձյալ պառակտիչ գործընթաց է սերմանում երկրի ներսում մեր ժողովրդի տարբեր մտածողությամբ անձանց միջև։ Մարդիկ կան՝ էթիկապես թույլ են, մարդիկ կան, որ բացատրում են, որ ազգային ինքնության ամրապնդման ձևերից է տոնակատարություն նշելը, բայց որքանո՞վ է դա պատեհ այսօր: Կարելի է էլի հիշատակել, ուղերձներ հղել, բայց տոնակատարություններ չանել, ի վերջո, մենք մի սերունդ զոհ ենք տվել, մատղաշ սերունդ, որը պետք է լիներ էս պետության ապագան»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular