Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանությամբ պառակտիչ գործընթաց է սերմանում երկրի ներսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ, չնայած իրավիճակին, այս տարի ևս կնշվի Անկախության տոնը։ Վարչապետը ասել է, որ սեպտեմբերի 21-ին լինելու է «գունագեղ տոնակատարություն», որը նա «նվիրում էր» պատերազմի ժամանակ նահատակվածներին։ Վարչապետի այս հայտարարությունը բուռն քննարկման տեղիք է տվել։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։
 
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունը իրավապաշտպանը ասել է․ «Ինձ համար այդ հայտարարությունը էթիկապես տեղին չէ, մենք նախ գիտենք, թե ինչ խորը տրավմա է ապրել մեր պետությունը մեկ տարվա ընթացքում, մեկ տարին դեռ չի բոլորել, մենք մինչ այժմ ունենք դեռ չհուղարկավորված զոհվածներ կամ անհայտ կորածներ, գերիներ, դա նշանակում է, որ մենք ունենք պարտավորություն այդ մարդկանց նկատմամբ, և նրանք փաստորեն սպասում են մեր լուծումներին, իսկ մենք լուծումներ առաջարկելու կամ դրանցով ակտիվորեն զբաղվելու փոխարեն գունագեղ տոնակատարություն ենք անում։ Եվ ի՞նչ ենք մենք նշում։ Նշում ենք, որ մեկ տարի առաջ, ընդամենը մի քանի օր հետո պետք է բոլորի պատերազմի մեկ տարին, և այդ զոհերի աճյունները դեռ չեն հանգստացել: Մենք ունենք շատ լարված իրավիճակ նաև սահմանագծին, մենք ունենք նաև մեր տարածքային ամբողջականության հետ անորոշություն, և դրա հետ մեկտեղ անհամատեղելի եմ համարում ընդհանրապես «գունագեղ տոնակատարություն» կոչված արտահայտությունը։ Համարում եմ, որ տոնակատարություն չպետք է նշվեր, այլ ուղղակի ասվեր, որ կնշենք մեր Անկախության օրը ինչ-որ մի ձևով, շատ ավելի համեստ և կոռեկտ, հարգելով այդ մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են մեր պետության համար։ Եվ երկրորդ՝ շատ կարևոր էր, որպեսզի ուղղակի նշվեր, որ մենք դրանով կվերահաստատենք մեր ապրելու կամքը և ցանկությունը, և ոչ թե գունագեղ տոնակատարություն, որը կնշի մեր ինքնիշխանության կամ անկախության տարեդարձը։ Հատկապես նուրբ էթիկական խնդիր կա. Արցախը ևս մի քանի օր առաջ 30-ամյակն է նշել, մեր երկրի բարձրաստիճան ղեկավարները չեն եղել այդ տոնակատարությանը, և այնտեղ տոնակատարություն չի եղել՝ հարգելով այն մարդկանց, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, նման երգուպարով չեն լցրել տարածքները, և դա համերաշխության մոտեցում էր հայկական երկու  պետությունների միասնականության ուղղությամբ։ Ինձ համար շատ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր հռետորաբանությամբ դարձյալ պառակտիչ գործընթաց է սերմանում երկրի ներսում մեր ժողովրդի տարբեր մտածողությամբ անձանց միջև։ Մարդիկ կան՝ էթիկապես թույլ են, մարդիկ կան, որ բացատրում են, որ ազգային ինքնության ամրապնդման ձևերից է տոնակատարություն նշելը, բայց որքանո՞վ է դա պատեհ այսօր: Կարելի է էլի հիշատակել, ուղերձներ հղել, բայց տոնակատարություններ չանել, ի վերջո, մենք մի սերունդ զոհ ենք տվել, մատղաշ սերունդ, որը պետք է լիներ էս պետության ապագան»։
 
Սոնա Գիշյան
 
«Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է
Ամենադիտված