Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վարչախմբի մեջ կա վախի լուրջ զգացողություն. դա ոչ միայն իշխանությունը կորցնելու վախն է, այլև ընդհանրապես կա մարդկային վախ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 2-ին Արցախը նշում էր անկախության 30 ամյակը: «Նշում էր» առանց Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի: Ինչո՞ւ: Կարծես թե, սա հերթական քայլն էր, որով ցույց տրվեց՝ Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունները «ձեռքերը լվացել» և մի կողմ են քաշվել:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ սա լիովին տեղավորվում է գործող իշխանության ծրագրերի, մարտավարության մեջ, որոնք առնչվում են Արցախին: «Դա ուղղակիորեն արտացոլված էր կառավարության գործողությունների ծրագրում, որը մի քանի օր առաջ ընդունվեց քաղաքական մեծամասնության կողմից: Մի քանի անգամ հարց տրվեց, թե ինչու պետական, իբր հեռանկարային հնգամյա ծրագրի մեջ Արցախի Հանրապետություն եզրույթը ներառված չէ: Նշեցին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են բանակցային մթնոլորտին համապատասխան եզրույթներ տալ, որպեսզի դրանք հանկարծ չվնասեն բանակցային պրոցեսին, տարածաշրջանում խաղաղության հարատև կոնցեպտին:

Իսկ դա, ըստ գործող իշխանության, նշանակում է՝ որևէ բան, որ, մեղմ ասած, վիճելի է, հայկական կողմը չի ներգրավում պաշտոնական փաստաթղթում, որպեսզի դրանով հանկարծ չհակառակվի Ադրբեջանի, Թուրքիայի և մնացած գործընկերների ծրագրերին: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այն, որ Արցախի անկախության 30-ամյակին Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես մասնակցություն չի ունեցել, լիովին տեղավորվում է այդ մոտեցման շրջանակում՝ որևէ հարց չբարձրացնել, պրետենզիաներ և ամբիցիաներ չունենալ այդ կոնցեպցիայի մեջ: Դա լուրջ դժգոհություններ կառաջացներ Ադրբեջանի ու Թուրքիայի և ոչ միայն նրանց մոտ: Այս պարագայում ակնկալիքներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը կգնային նման քայլերի, կլիներ արդեն հակատրամաբանական, իրենց որդեգրած քաղաքականության նախորդ քայլերին հակասող: Այնպես որ, իրենց մոտեցումների տեսակետից Արցախ չգնալն ամբողջովին տրամաբանական է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Արցախում չեն եղել, ամեն առիթով ասում են՝ ի վերջո, այսքան տարի ի՞նչ է արվել Արցախում՝ ո՛չ ներդրումներ, ո՛չ զարգացում, ոչինչ: «Սրանք քայլեր են, որոնք շղթայի հերթական մասնիկն են: Դրանք մեծ պրոբլեմ են Հայաստանի ինքնիշխանության, ազգի արժանապատվության համար: Գոյություն ունի մի մեծ կոնցեպցիա, որի շրջանակում քայլ առ քայլ ամեն ինչ արվում է՝ սկսած պատերազմում կոնկրետ գործողություններով, նոյեմբերի 9-ի պարտվողական ակտը ստորագրելով, դրանից հետո արված քայլերով և վերջացրած կառավարության ծրագրով, որտեղ Արցախի Հանրապետություն ընդհանրապես գոյություն չունի:

Ամենայն հավանականությամբ, միայն ներքին լսարանի համար Փաշինյանը սեպտեմբերի 2-ի իր ուղերձում հիշել էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Սա միայն ներքին լսարանի համար էր, որովհետև պաշտոնական փաստաթղթերում նման բաներ զետեղված չեն, իսկ պետության դիրքորոշումը պաշտոնական փաստաթղթերում է: Համարյա մեկ տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարը չի այցելել Արցախ: Նաև մի քիչ կասկածում եմ՝ եթե շատ ցանկանար, կկարողանա՞ր հիմա այցելել Արցախ: Թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում մեր երկիրն ու իշխանություններն իրենց հեղինակությամբ այնպիսի կարգավիճակում են, որ Հայաստանի ղեկավարն Արցախ այցելելու համար պետք է թույլտվություն ստանա ոչ միայն հիմնական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խաղացողներից, այլ նախ և առաջ Ադրբեջանից:

Կասկածում եմ՝ արդյո՞ք հնարավոր էր իր գնալն Արցախ, չեմ խոսում սովորական քաղաքացիների և այլոց մասին: Դա առնվազն պետք է համաձայնեցված լիներ Ռուսաստանի հետ, որպեսզի խաղաղապահ ուժերն ապահովեին անվտանգությունը, անցկացնեին ավտոշարասյունը: Ուղղաթիռով հո չէր գնալու, այդ ժամանակները վերջացել են: Հայաստանի բարձրաստիճան ղեկավարի այցը Արցախ միմիայն հայկական ԶՈւ-ի և անվտանգության համակարգի խնդիրը չէ, պետք է լինեն քաղաքական, անգամ միջպետական որոշումներ, պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել. ցավոք, հիմա մեր երկիրն այլ կարգավիճակ ունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ՀՀ-ն պատերազմից հետո այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: «Նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ՝ հաշվի առնելով այն, որ բոլոր սահմանները պահպանելու են, ըստ էության, օտարերկրյա զինված ուժերը կամ սահմանապահները: Սահմանները հանված են «տենդերի»: ՀՀ-ն Արցախում այսօր զուտ սոցիալական ինչ-որ մանր-մունր ծրագրեր է անում, որպեսզի այնտեղ մնացած բնակչությունը հումանիտար աղետի չենթարկվի: ՀՀ-ն այսօր Արցախի անվտանգության երաշխավորը չէ, նաև քաղաքական հենարանը չէ, կարծում եմ նաև, որ Արցախի բնակչության համար վստահելի գործընկեր չէ»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Զուգահեռ էլ ավելի են խորանում Հայաստանում առկա տարաբնույթ խնդիրները, պատերազմի հետևանքները հաղթահարված չեն՝ Արցախից տեղահանվածներ, անհետ կորած զինծառայողներ, գերեվարվածներ, որոնց հարցը, կարծես թե, տասներորդական պլան է մղվել, բայց օրենսդիր մարմնում չկա տեսարանների պակաս՝ ծեծկռտուքներ, փոխադարձ մեղադրանքներ, իսկ մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որ իշխանություններն ավելացնում են իրենց թիկնազորի թիվը:

«Ակնհայտ է, որ վարչախմբի մեջ կա վախի լուրջ զգացողություն, դա ոչ միայն իշխանությունը կորցնելու վախն է, այլ ընդհանրապես կա մարդկային վախ: ԱԺ-ն, կարծես, «կազարմա» լինի: Աշխարհի տարբեր խորհրդարաններում իշխանության ու ընդդիմության միջև լինում է բախում, նաև ծեծկռտուքներ: Բայց որևէ տեղ չեմ տեսել, որ անվտանգության աշխատակիցները լինեն զինվորականներ, որոնք կարող են, ասենք, պատգամավորին ծեծել: Երևի կա ֆիզիկական վախի զգացողություն, կորպորատիվ վախի զգացողություն՝ իշխանությունը կորցնելու և այլն: Կա խնդիր ամրապնդվել իշխանության մեջ, նման տեսարաններ կազմակերպելով՝ անվստահություն ձևավորել հասարակության ընդդիմադիր հատվածի մոտ:

Մասնավորապես, եթե քաղաքական ընդդիմադիր վերնախավի հետ են այդպես վարվում, ապա ինչպե՞ս կվարվեն փողոց դուրս եկած մարդկանց հետ: Դրանք էմոցիոնալ, անալոգիաների մեսիջներ են, պարզ տեխնոլոգիա: Սա չէր կարող լինել, եթե չլիներ համընդհանուր ապատիան բնակչության շրջանում, եթե այս տարածքում ապրող բնակիչներն ունենային ընդհանուր նպատակներ, արժեհամակարգեր, պատկերացումներ այն մասին, թե ով են, որտեղից են գալիս, ուր են գնում և այլն: Կարծում եմ՝ հիմա ունենք խայտաբղետ զանգված, որը կոչենք ոչ թե ժողովուրդ, այլ բնակչություն, որն ապրում է այս տարածքում, ցավոք, նաև Սփյուռքում, որոնց այսօր միավորում է միայն ընդհանուր լեզուն: Կան արժեհամակարգային այնքան մեծ տարբերություններ նույն էթնոսի տարբեր ներկայացուցիչների մոտ. երկրի, արժեհամակարգի, եկեղեցու, տնտեսական, աշխարհաքաղաքական վեկտորների նկատմամբ այսքան մեծ տարբերություն, ընդ որում՝ հակասություններ, որոնք կարող էին հասցնել անգամ քաղաքացիական պատերազմի:

Ժողովուրդը ոչ միայն մեկ լեզվով է միասնական լինում, այլ արժեհամակարգերով, մոտեցումներով, տարբերություններ լինում են, բայց դրանք չեն լինում այսքան հակադիր: Օրինակ՝ մի մասի հայացքները ավելի մոտ են Թուրքիայի մոտեցումներին, քան ավանդական հայկականին: Ինձ թվում է, որ հայերը հոգնել են ավանդական հայ լինելուց: Հայերի մի մասը որոշել է դառնալ գլոբալիստական հայ: Միամտաբար համարում են, որ ավանդական արժեքներից հրաժարվելով՝ միանգամից դառնում են համաշխարհային գլոբալիստական ընտանիքի անդամ և դրանից հետո շատ լավ են ապրելու: Որոշել են այդտեղից սկսել ինտեգրումը համաշխարհային մեյնստրիմին: Երբ պատերազմի նման արդյունքները ողբերգություն չեն համարվում երկրում թե՛ պետական մակարդակով, թե՛ հասարակության լայն շերտերի մոտ, դա ցույց է տալիս, որ կա մեծ, խորքային, արժեհամակարգային խնդիր: Այստեղ միայն իշխանության կամ ընդդիմության պրոբլեմը չէ, սա բնակչության խնդիրն է, որը երկրին վերաբերում է տուրիստի հոգեբանությամբ»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական
Ամենադիտված