Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտությունը հարամելու «նուրբ» արվեստը․ ոչ պրոֆեսիոնալներին բերում են առաջին գիծ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեք ամիս առանց արտգործնախարար մնացած Հայաստանը երեկ վերջապես նոր ԱԳ նախարար ունեցավ՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվեց այդ պաշտոնում։ 41-ամյա Միրզոյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։ 2018 թվականի հեղափոխությունից հետո 8 ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա՝ 2019 թվականի հունվարին ընտրվել և մինչև 7-րդ գումարման խորհրդարանի լուծարումը զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը։

Պատերազմում կրած պարտությունից հետո ԱԳՆ-ն ամենակարևոր գերատեսչությունն է դարձել, քանի որ առաջիկայում բարդագույն բանակցություններ են սպասվում, իսկ ԱԳ նախարարը ստիպված է լինելու պարտվողի դիրքերից վարել դրանք։ Այս իմաստով առավել քան տարօրինակ է դիվանագիտական փորձից զուրկ Միրզոյանին նման պաշտոնի նշանակելը։ Թեպետ, ընդգծենք՝ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական ոլորտում վերջին շրջանում նշանակում է բացառապես ոչ կադրային դիվանագետների՝ իր թիմակիցներին, որոնք աչքի չեն ընկել արդյունավետ աշխատանքով, և պաշտոնների են նշանակվել միայն կուսակցության պարագլխին հավատարմության շնորհիվ։ Մինչդեռ դիվանագիտությունն այն ոլորտն է, որտեղ, գոնե առանցքային պաշտոններում, պետք է նշանակումներ արվեն լրջագույն փորձի, մասնագիտական հմտությունների հիմքով։

Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրում՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակեց Լիլիթ Մակունցին, որին հաջորդ օրն իսկ արտակարգ և լիազոր դեսպանի դասային աստիճան շնորհեցին, ինը չլսված բան է ԱԳՆ պատմության մեջ։ Տարիներով դեսպան աշխատած մարդիկ անգամ չունեն այդ դասային աստիճանը։ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ ԵՄ առանցքային երկրներից մեկում՝ Գերմանիայում էլ դեսպան են նշանակելու մեկ այլ կուսակցի՝ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին։

Արարատ Միրզոյանին, անխոս, բարդ աշխատանք է սպասվում։ Եվ ոչ միայն բանակցային գործընթացում, այլև ԱԳՆ համակարգում։ Մինչ օրս իշխանությանը չի հաջողվել նշանակումներ անել հինգ փոխնախարարներից երեքի պաշտոնում, կադրային դիվանագետները չեն ցանկանում աշխատել անփորձ և ինքնասիրահարված ՔՊ-ականների հետ, փորձառու շատ անձինք էլ հեռանում են համակարգից, իսկ նրանց փորձն ու կապերը թույլ են տալիս աշխատանք գտնել մասնավոր հիմնարկներում կամ արտերկրում։ Այս պատմության մեջ ամենատարօրինակը ԱԳ առաջին փոխնախարար նշանակված Արմեն Գրիգորյանի վարքն էր։ Նա ամիսներ առաջ էր տեղափոխվել ԱԳՆ, մինչ այդ Անվտանգության խորհրդի քարտուղարն էր, և երեկ կրկին նշանակվել է այդ պաշտոնում։ Նման անլուրջ մոտեցումը լիովին բնորոշում է թե՛ Գրիգորյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը երկրի անվտանգությանը։

Սոս Մանասյան

Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը
Ամենադիտված