Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Կուսակցության Ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ, կուսակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ֆեյսբուքահայություն,

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից շարունակում են տարածվել ինքնահռչակ հայտարարություններ՝ ստիպելով ինձ, արդեն հրապարակային, արձագանքել սույն ինքնիրավչությանը՝ զերծ պահելով հանրությանը կեղծիքներից։

Եվ այսպես. «Հանուն Հանրապետության» ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հիմնադրվել է 2020թ.-ի սեպտեմբերի 21-ին հիմնադիր համագումարով։ Նույն համագումարի կողմից ընտրվել է կուսակցության Ղեկավար մարմնի 15 հոգանոց կազմը։ Նույն համագումարով ընդունված կանոնադրությամբ սահմանվել է, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը կառավարվելու է կոլեգիալության սկզբունքով և բացառաես Ղեկավար մարմնի միջոցով, որը որոշումներ կարող է կայացնել, եթե ունի առնվազն 11 անդամ, և որոշումը կայացվում է առնվազն 2/3-ի կողմ քվեարկությամբ։

Այս պահի դրությամբ կուսակցության Ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են, ինչի հետևանքով ղեկավար մարմինը դարձել է անգործունակ և ոչ իրավազոր, այսինքն՝ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը փաստացի չի գործում, քանի որ չունի որոշումներ կայացնող մարմին։ Ղեկավար մարմնի բացառիկ լիազորություններից է նաև կուսակցության անունից հայտարարությունների տարածումը, ինչը ևս չի կարող տեղի ունենալ վերը շարադրված պատճաներով։

Նկարագրածս բազմաթիվ անգամ փորձել եմ դարձնել քննարկման առարկա, սակայն հորդորներս մնացել են անարձագանք, և դա է նման ծայրահեղ քայլի դիմելուս հիմնական պատճառը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավիճակը և առաջնորդվելով բացառապես համագումարի և հանրության առաջ իմ կողմից ստանձնած պարտավորությունները՝ հայտարարում եմ, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից իրականացվող ցանկացած գործընթաց, մինչև թվարկածս իրողությունների հաթահարումը, կեղծիքի և ինքնահռչակ ինքնիրավչության հետևանք է, բոլոր լրատվամիոցներին առաջարկում եմ անտեսել դրանք, հանրությանն էլ հորդորում եմ զերծ մնալ մանիպուլացված լինելու վտանգից։

Ինքս պարտավորվում եմ բացառապես իրավական ճանապարհով լուծել ստեղծված իրավիճակը և այդ գործընթացում ինձ համարում եմ ազատ՝ օգտվելու օրենքով և կուսակցության կանոնադրությամբ ինձ վերապահված բոլոր լիազորություններից։

Տվյալ տեքստի տարածումը խրախուսվում է։

Շնորհակալություն

Հ.Գ. Տեքստս բացառապես իրավական է, ունի կանխարգելիչ նպատակ, չի հետապնդում որևէ մեկի գործողություններին որևէ գնահատական տալու նպատակ։ Ձեզ էլ խնդրում եմ նույնն անել։ Դրա ժամանակը դեռ կգա։

Հայկ Այվազյան

 

Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան
Ամենադիտված