Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելգիա՝ Ազգային օր, Գուամ՝ Ազատության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

735 – վախճանվել է միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ Ստեփանոս Սյունեցին։

1905 – հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձ է կազմակերպվել:

 – ծնվել էգիտնական Անդրանիկ Իոսիֆյանը։

1907 – ծնվել է բուսաբան Արտավազդ Ավագյանը։

1915 – սկսվել է Մուսա լեռան հերոսամարտը:

1921 – Նեմեսիս գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր և ներքին գործերի երբեմնի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

1942 – ծնվել է ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան Կլոդ Մութաֆյանը։

1947 – վախճանվել է  ակադեմիկոս, բանասեր, լեզվաբան Ստեփան Մալխասյանցը։

1948 – վախճանվել է Վանում ծնված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին։

1982 – Ջաջուռում բացվել է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը:

1993 - ադրբեջանական բանակի թալիշական ծագմամբ գնդապետ, Պաշտպանության նախարարի տեղակալ Ալկրամ Գումբատովը և 404-րդ բրիգադի սպաները հայտարարել են Ադրբեջանի յոթ շրջանների տարածքում Թալիշ-Մուղայական ինքնավար հանրապետության ստեղծումը։

1992 – վախճանվել է ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը։

1994 - վախճանվել է հանրահայտ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը»):

1995 – վախճանվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։

1997 – վախճանվել է նկարիչ Էդմոնտ Յաղճյանը։

2006 - շարունակվել է հայերի տարհանումը Լիբանանի Հալեպ քաղաքից, հատուկ չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանակավակայան են ժամանել 140 փախստական։

2010 - աֆրիկական ժանտախտի նոր բռնկման հետևանքով Հայաստանում սատկել կամ հարկադիր սպանդի են ենթարկվել 1300 գլուխ խոզ:

2011 - նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվել է կարի ֆաբրիկա:

2017 - գրեթե երեք տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո  հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան, և պատժի մնացած մասը կրել  հայրենիքում։

2018 - երեք ամսվա ընթացքում կտրելով շուրջ 5000 կմ ճանապարհ՝ ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը, խաղաղության կոչ անելու առաքելությամբ Ֆրանսիայից վազքով հասել է Հայաստան:

2020 - վախճանվել է խորհրդահայ շանսոն երգերի հեղինակ և կատարող Բոկան (Բորիս Դավիդյան):

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 365 – ավանդության համաձայն Հերոստրատոսը այրել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը` Արտեմիսի տաճարը Եփեսոսում:

մ․թ․ա․356 - ծնվել է Մակեդոնիայի թագավոր, զորահրամանատար, համաշխարհային կայսրության ստեղծող Ալեքսանդր Մակեդոնացին։

365 - երկրաշարժը մասնակի ավերել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ալեքսանդրայի փարոսը, փարոսը վերջնականապես ավերվել է միայն 1375 թվականին։

1425 —վախճանվել է Բյուզանդիայի կայսր Մանուիլ 2-րդ Պալեոլոգը։

1620 —ծնվել է ֆրանսիացի հոգևորական և աստղագետ Ժան Պիկարը, որը առաջինն է, որըհաշվարկներով ստացել է երկրագնդի չափերը։

1718 —կնքվել է Պոժարևյան խաղաղության պայմանագիրը, որով վերջ է դրվել ավստրո-թուրքական և թուրք-վենետիկյան պատերազմներին։

1773 —Հռոմի պապ Կլիմենտ 14-րդը հրատարակել է բուլլա, ըստ որի արգելել է Ճիզվիտների օրդենը։

1774 —Ռուսաստանը և Թուրքիան կնքել են Կյուչուկ-Կայնարջիական հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմը։

1798 —Նապոլեոնի եգիպտոսյան արշավանքի ժամանակ տեղի ունեցել ճակատամարտ բուրգերի մոտ։

1847– Բոլիվիան հռչակել է իր անկախությունը:

1899 –ծնվել է  ամերիկյան գրող և լրագրողԷռնեստ Հեմինգուեյը։

1904 —ավարտվել է Մեծ Սիբիրյան երկաթուղու շինարարությունը, որը տևել է 13 տարի։

1917 —Ռուսաստանում Կերենսկին դարձել է Ժամանակավոր կառավարության ղեկավար։

1940-հիտլերյան Գերմանիայի հրամանատարությունըսկսել է ԽՍՀՄ-ի վրա հարձակման «Բարբարոսա» պլանի մշակումը։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ռազմաօդային ուժերը՝ լյուֆտվաֆֆեն առաջին անգամ գրոհել է Մոսկվայի վրա։

1969– ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք է դրել լուսնի վրա «Ապոլոն 11» Լուսնի վրա վայրեջք կատարելու ծրագրի ընթացքում։

1970 - Եգիպտոսում ավարտվում է Ասուանի ամբարտակի շինարարությունը։

1983 - Անտարկտիդայի սովետական «Վոստոկ» կայանում գրանցվում է աշխարհում ամենացածրջերմաստիճանը՝ -89.2 °C;

1999 —Ինգուշեթիայում թույլատրվել է տղամարդկանց ուենալ չորս կին։

 2006 —վախճանվել է Կամբոջայի «Կարմիր Կխմերներ»խմբավորման բանակի վերջին հրամանատար Տա Մոկը։

2007 —անգլերեն լեզվով լույս է տեսել Հարրի Պոտերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ «Հարրի Պոտերը և Մահվան նվերները»։

2010 –վախճանվել է չիլիացի քաղաքական գործիչԼուիս Կորվալանը։

2011 —ավարտվել է «Ատլանտիս» շաթլի վերջին թռիչքը, պաշտոնապես փակվել է «Սփեյս շաթլ»տիեզերական ծրագիրը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ
Ամենադիտված