Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բանգլադեշ՝ Անկախության օր, Մալի՝ Ժողովրդավարության օր, Ուկրաինա՝ Ազգային Գվարդիայի օր, Վիետնամ՝ Երիտասարդության օր, Զրադաշտականներ` Զրադաշտի ծննդյան օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1701 - հիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությանը:

1920 - հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Սալիմովի, Թեյմուր բեկ Նովրուզովի և Ալի աղա Շիխլինսկու ղեկավարած զորքերը փորձել են գրավել Դալի Ղազարի զորքի կողմից պաշտպանվող Ասկերանը և շրջակա բնակավայրերը։

- Զանգեզուրից Ղարաբաղ է ուղարկվել փոխգնդապետ Թարվերդյանի փոքրիկ ջոկատը, որը ի վերջո հետ է վերադարձել կապված նրա հետ, որ Ջեբրաիլում ադրբեջանական ուժեր չեն հայտնաբերվել։

1928 - ծնվել է նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը։

1947 - ԽՍՀՄ-ում արգելվել է մահապատիժը։

1958 - վախճանվել է բանաստեղծ Ազատ Վշտունին:

1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նեպալի հետ։

1999 - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին՝ Դոկտոր մահին,  մեղավոր է ճանաչել էֆտանազիա իրականացնելու համար։

2002 - պաշտոնապես սկսվել է Հյուսիսային պողոտայի շինարարությունը: 

2006 - Վաշինգտոնում Հայաստանի ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է ստանա 235 միլիոն դոլար։

2007 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է կառավարության հրաժարականը` կապված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ:

2008 - Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկանները սկսել են բերման ենթարկել պողոտայով «քաղաքական զբոսանք» իրականացնող անձանց։

2008 - վախճանվել է ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալյանը։

2014 - կառավարության որոշմամբ` Հայկական ատոմակայանի շահագործումը երկարացվել է ևս 10 տարով:

2019 - վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ բացվել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը։

2020 - «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային վարակից մահվան առաջին դեպքը Հայաստանում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1169 - Սալահ ադ Դինը դարձել է Եգիպտոսի էմիր։

1483 — ծնվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը։

1668 — Անգլիան ստացել է Բոմբեի նկատմամբ հսկողություն։

1713 — Իսպանիան Անգլիային իրավունք է տվել զբաղվել ստրկավաճառությամբ իր ամերիկյան տարածքներում։

1720 — վախճանվել է իտալացի կսմիթավոր երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ Պիետրո Գվարներին։

1797 - վախճանվել է շոտլանդացի երկրաբան Ջեյմս Հաթոնը։

1812 - Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 20 000 մարդ։

1827 - վախճանվել է գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1828 - ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվել է իր միակ հասարակական համերգը։

1830 — հրատարակվել է Մորմոնների Գիրքը։

1845 — ԱՄՆ-ում արտոնագրվել է բժշկական լեյկոպլաստիրը։

1881 - Թեսալիան ազատագրվել և մտել է Հունաստանի կազմ։

1892 - վախճանվել է ամերիկացի բանաստեղծ և գրող Ուոլթ Ուիթմենը։

1905 - ծնվել է ավստրիացի նյարդաբան և հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը։

1910 - վախճանվել է ֆրանսիացի ազգագրագետ Օգյուստ Շարլուան։

1911 - ծնվել է ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ Թենեսի Ուիլյամսը։

1923 - վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը։

1933 — ծնվել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բարսսը («Բոլոր մարդիկ անում են դա», «Ծածուկ նայողը», «Արգելքները խախտելով» և այլն)։

1934 - Մեծ Բրիտանիայում մտցվել են քննություններ ավտոմեքենա վարելու համար։

1941 - ծնվել է անգլիացի կենսաբան Ռիչարդ Դոկինզը։

1944 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական զորքերը Պրուտ գետի շրջանում դուրս են եկել ԽՍՀՄ-ի սահմանից։

1945 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավել են ճապոնական Իվոձիմա կղզին։

1953 - ամերիկացի բժիշկ Ջոնս Էդվարդ Սոլկը հայտարարել է, որ հաջողված փորձարկվել է պոլիոմիելիտ հիվանդության դեմ ստեղծած իր պատվաստանյութը։

1960 — Հիմանդրվել է նոր ֆուտբոլային մրցաշարը՝ Եվրոպական երկրների գավաթակիրների գավաթը։

1971 - Արևելյան Պակիստանն անջատվել է Պակիստանից և ստեղծվել է Բանգլադեշի հանրապետությունը։

1973 — Լոնդոնյան ֆոնդային բորսա առաջին անգամ թույլատրել են մուտք գործել կանաց։

1979 — Իսրայելի վարչապետ Բեգինը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը երկտարյա բանակցությունների արդյունքում կնքել են Եգիպտա-իսրայելյան խաղաղության պայմանագիր։

1995 - ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը։

1996 - Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրել է 6.9 միլիարդ դոլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ։

1999 — արձանագրվել է  «Մելիսսա» վիրուսի հայտնվելը, որը կարճ ժամանակում ամբողջ աշխարհում վարակել է հարյուր հազարավոր համակարգիչներ։

2000 — Վլադիմիր Պուտինը ընտրվել է Ռուսաստանի նախագահ։

2001 — Աֆղանստանում իշխող Թալիբան շարժման ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Բամիան պրովինցիայում ժայռերի վրա փորված Բուդդայի հսկայական արձանների ոչնչացումը։

2017 — Ռուսաստանի ավելի քան 80 քաղաքներում տեղի են ունեցել Ալեքսանդր Նավալնու նախաձեռնած Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բողոքի ցույցեր։

2018 - վախճանվել է ռուս գործարար «МММ» բաժնետիրական ընկերության հիմնադիր Սերգեյ Մավրոդին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»
Ամենադիտված