Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


30 տարի ստիպում եք սիրել ուրիշինը, ինչի՞ համար, գնացել «կպել եք» ուրիշի՝ միջազգայնորեն ճանաչված հողերից․ Արթուր Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկեք չֆիքսվենք խոստացած ժամկետի վրա՝ յո՞թ, տա՞ս թե տասնհի՞նգ օրից կգնա, խոսքը գնացել է պրոցեսին զուգահեռ մեր հայերնակցիների հետ խոսակցությունների մասին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետ Փաշինյաը տավուշցիների հետ խոստացված հանդիպմանը չի գանցել առաջին այցից 10 օր հետո։

«Ձեր հարցը տպավորություն է ստեղծում, թե խաբեց, չեկավ։ Չէ, ոչ թե խաբեց ու չեկավ, այդ ընկալումները եկեք դուրս հանենք, մենք գնում ենք մի գործընթացի, որտեղ բոլորս անխընտիր նույն պրոցեսի միջով ենք անցնելու»,- ասաց նա։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ առանց պետական սահմանի արձանագրման մենք տևական խաղաղության մասին երազել նույնիսկ չենք կարող։

«Տավուշ գնում են բոլորը, երեկ պարում էին, այդ պարի խմբերին առաջարկում եմ պարելուց հետո մնալ Տավուշում։ Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքին քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք ու այդ խնդիրների լուծումը շահարկման առարկա չէ։ Հիմա Փաշինյանը 10 օրից, թե 15 օրից կգնա դա էլ խնդիր չէ, վարչապետը չի խուսափում որևէ ծանր հանդիպումից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Փաշինյանն իր ելույթներում Ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործում է Մեծ եղեռն տերմինը, սա ինչո՞վ է պայմանավորված և թե ինչ նկատի ունի Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, որ պետք է Ցեղասպանության զոհերի անունները պետք է առարկայացվեն, նա ասաց․ «Գուցե այդ թիվն ավելի շատ է կամ ավելի քիչ, մինչև հիմա մեր պետությունը ինչի՞ այդ խնդիրը չի հասցեականացրել, հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում, դա շատ կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար, դրանից վատ մի զգացեք։ Ցեղասպանության թանգարանում այդ նկարներից բացի պետք է լինի մեր նահատակված ժողովրդի անուն-ազգանունները, եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ և ավարտ։ Եթե մենք դա չարձանագրենք, հակառակ կողմը միշտ կարող է ասել՝ այդպիսի բան չի եղել, մինչև հիմա էլ ասում է, այլ նպատակ ման մի եկեք»։

Հարցի մյուս հատվածին պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը, ով, մասնավորապես, արձագանքեց․ «Դուք եկել ասում եք, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «Ցեղասպանութուն» բառից, ի՞նչ եք ասում, ես խնդրում եմ, նման բան չի կարող լինել, նման հարց մեր օրակարգում չկա, Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված ԱՄՆ Սենատի կողմից և այլն»։

Հարցին էլ ՝ Ապրիլի 24-ին, երբ բարձրանաք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր դուք ձեզ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստանում եք զգալու, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Մենք քայլելու ենք իրական Հայաստանով՝ չմոռանալով պատմական Հայաստանի մեր ժառանգությունը»։

Իսկ Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարեց․ «30 տարի ստիպում եք մեզ սիրել ուրիշինը, ինչի՞ համար, այստեղ ձեր ոտքերի տակ հող կա, գնացել «կպել եք» միջազգայնորեն ճանաչված ուրիշի հողերից, ի՞նչ եք ուզում, ես չեմ հասկանում»։

«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․ «Հրապարակ» Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ամենադիտված