Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ ոստիկանությունը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու դեմ ընդվզող քաղաքացիներին ճնշելու, ռեպրեսիաների ենթարկելու կույր գործիք, ուղղակիորեն ակնհայտ է: Համոզվելու համար բավարար է մի քանի վայրկյան դիտել ոստիկանների մասնակցությամբ ցանկացած տեսանյութ, և կփարատվեն վերջին կասկածները: Ոստիկանական թիրախավորված բռնության են ենթարկվում նույնիսկ ծերերը, կանայք, երեխաները, 6-7 հոգով, «կերած-խմած» բերետակիրները վրա են տալիս համեստ մարմնակազմվածքով 1 հոգու վրա, քաշքշում, հրում, խփում գետնին, դե, գոնե կսմթում...

Եվ ահա, նման խայտառակ վարք դրսևորող ոստիկանությունը հանդես է եկել ոչ այն է՝ հայտարարությամբ, ոչ այն է՝ հաղորդագրությամբ, որի մեջ ասվում է. «Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:

Սա ուղղակի զարմանահրաշ, եթե չասվի՝ հոգեկսմթիչ հայտարարություն է: Ուրեմն, ժողովրդի դեմ ռեպրեսիաների ելած ոստիկանությունում կարծում են, թե դեռ կարող են խոսել հեղինակության մասին, որն էլ, իբր, վնասվում է: Մեկ էլ՝ իբր ոստիկանության մասին սխալ տեղեկություններ են տարածվում: Լո՞ւրջ:

Այդ ո՞ր ոստիկանության մասին եք խոսում. այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցը Փաշինյանի ավտոշարասյան կազմում վրաերթի ենթարկելու միջոցով սպանել է Սոնա Մնացականյանին ու նրա՝ չծնված երեխային, ու մնացել է անպատի՞ժ: Այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցներն իրենց պահպանության ու պաշտպանության տակ գտնվող ձեռնաշղթայված անձնավորությանը նպատակադրված թողնում են ոստիկանական մեքենայի մեջ այնպես, որ «ինչ-որ դիմակավորված» անհայտ անձինք հարձակվեն, բռնություն ու անձի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացնեն տվյալ հայ մարդու նկատմամբ: Այն ոստիկանությա՞ն, որը դարձել է բացառապես մեկ անձի պաշտպանություն իրականացնող կառույց: Այն ոստիկանությա՞ն, որի ներկայացուցիչները «Եռաբլուրում» քաշքշում էին զոհվածների ծնողներին, մայրերին, քույրերին:

Չէ, մենք գիտենք, որ ոստիկանությունում էլ կան կարգին մարդիկ: Բայց... փաշինյանական պարգևավճարների համար բոլոր «կարմիր գծերն» անցնելը չի կարող որևէ արդարացում ունենալ, նույնիսկ «հրամանն» ու «տուն պահելը»: Յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք: Ոստիկաններն էլ ունեն: Այս ճակատագրական օրերին ամեն մեկն ինքն է ընտրում իր ազգի, ժողովրդի, երկրի կողքի՞ն լինել, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Կա՛մ, կա՛մ: Կիսահղի պարզապես հնարավոր չէ լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
Ամենադիտված