Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքացիները դժգոհում են, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Այս թեմայի հետ կապված՝ կան տարբեր մոտեցումներ. ոմանք նշում են, որ անընդունելի է ծառահատումը, ոմանք կարծում են, որ ճիշտ ծառերով չեն դրանք փոխարինվում, իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Երևանում շատ ծառեր այլևս կենսունակ չեն կամ մոտ են կենսունակության ավարտին:

«Փաստը» դիմեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հետ գործ ունենք: «Գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, որը հաստատվել և սկիզբ է դրվել 2023 թ.-ին, առաջին փոխարինվող փողոցը եղել է Մոսկովյանի մի հատված: Այս տարի գարնանը աշխատանքները սկսելու ենք Շենգավիթ վարչական շրջանից: Բագրատունյաց փողոցի՝ Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան խաչմերուկ ընկած հատվածում կենսունակության ավարտին մոտ գտնվող և կենսունակությունը կորցրած մանրատերև թեղիները փոխարինվել են սաֆոնաճապոնական ծառատեսակներով: Մարտի 23-ից մեկնարկել է Թումանյան փողոցի ծառերի փոխարինումը, մեկնարկը տրվել է Սարյան- Թումանյան խաչմերուկից, մինչև Մեսրոպ Մաշտոցի պողոտան արել ենք, այսօր աշխատանքներն ընթանում են Մեսրոպ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան խաչմերուկի հատված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Նշում է՝ ընդհանուր առմամբ, գարնանը Թումանյան փողոցում հիմնականում փոխարինվելու նպատակով հատվելու է շուրջ 160 ծառ, որի մի մասն արդեն հատվել է, դրանք փոխարինվելու են 200 ծառով: «Դա պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ կան հատվածներ, որ անհրաժեշտ է իրականացնել հավել յալ տունկ, և երկրորդ՝ որտեղ կային նախկինում մնացած կոճղեր, դրանք հեռացվում և տնկվում են ծառեր: Դրա համար հատվողների և տնկվողների հարաբերությունը դրական վերջնագիծ ունի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ 2023 թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում իր ձևով ու բովանդակությամբ բացառիկ գիտական աշխատաժողով է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել մոտ երեք տասնյակ ոլորտի առաջատար գիտնականներ, հասարակական սեկտորից ու նախարարություններից ներկայացուցիչներ: «Գիտաժողովի ժամանակ միաձայն ընդունվել է, որ ծառերի փոխարինումն անհրաժեշտություն է: Ծրագիրը հաստատվել է, աշխատանքները սկսվել են: Տնօրենին կից ձևավորվել է գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ ներկայացված են ինչպես կազմակերպության գիտնականները, այնպես էլ նեղ մասնագիտական ոլորտի գիտնականներ՝ պրոֆեսորներ, գիտությունների թեկնածու դոցենտներ: Հատ առ հատ քննարկվել են փողոցները, ճշգրտվել, գիտատեխնիկական նախավերջին խորհրդին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրանց բարձրաձայնած հարցերն արձանագրվել են, դրանք ընդունվել են կամ ի գիտություն, կամ բավարար պատասխան է տրվել: Ծրագիրն արդեն մեկ տարի է, ինչ ընթացքում է: Ծրագրի մեջ է ոչ միայն ծառերի փոխարինումը, այլ նաև այն փողոցներում ու պողոտաներում, որտեղ ապահովված կամ պահպանված է ծառերի միատարրությունը, օրինակ՝ Արշակունյաց, Գայի, Ազատության, Մեսրոպ Մաշտոցի պողոտաներ և այլն, իրականացվում են միայն լրացումներ: Դրանք այն փողոցներն ու պողոտաներն են, որտեղ արժեքավոր ծառատեսակներ են, օրինակ՝ սոսի արևել յան, կաղնի ամառային»,-եզրափակում է Արթուր Խալաթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՌուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ
Ամենադիտված