Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև զարգացող քաղաքական երկխոսության կարևորությունը, որին էական խթան են հաղորդում բարձր մակարդակի փոխայցելությունները։

«Մեր երկկողմ հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, և այդ ճանապարհին խորհրդարանական կապերն իրենց յուրովի դերն ունեն։», - նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարը հավելել է, որ երկու խորհրդարաններում արդեն ձևավորվել են բարեկամական խմբեր։

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի Մաջլիս ալ-Շուրայի նախագահը շեշտել են, որ երկու երկրների միջև, ինչպես նաև ավելի լայն՝ Հայաստանի ու արաբական աշխարհի երկրների միջև հարաբերությունները հիմնված են պատմականորեն երկու ժողովուրդների միջև ձևավորված կապերի, փոխադարձ համակրանքի վրա, իսկ զարգացման տեսլականն ու հեռանկարները՝ տնտեսական զարգացման ու բարգավաճման ձգտումների վրա։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ 2019թ. Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության և 2023թ. Հայաստանում Կատարի ռեզիդենտ դեսպանության բացումը ևս դրա վկայությունն է, միաժամանակ հանձնառություն՝ ձեռնարկել համատեղ կոնկրետ ջանքեր՝ զարգացնելու թե’ երկկողմ, թե’ Ծոցի համագործակցության խորհրդի հարթակում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին։

Նախարար Միրզոյանը հիշատակել է ՀՀ կառավարության կողմից Գազայից տեղահանված փախստականներին մարդասիրական աջակցության տրամադրումը՝ որպես քաղաքացիական բնակչության վիճակը մեղմելուն ուղղված ջանքերի մաս։

Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Ընդգծվել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Խոսելով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմաներից՝ նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես կայուն զարգացման առհավատչյա։

Ինչ է կատարվում Օպերայի տարածքում. պատրաստվում են Փաշինյանի այցին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է կատարելու Վլադիմիր Գասպարյանն ազատազրկվեց 11 տարովԽոշոր վթար՝ ԱրարատումՁերբակալվածների անուններ են հրապարակվել«Դաբրոներ» ստանալու չէի գնացել․ Սուրեն Պետրոսյան Համազգային շարժում. Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և արդյոք Փաշինյանի իշխանությունը կգոյատևիԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայտնի է ո՞ր ճանապարհները փակ կլինենՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Թուրքիայում ռազմական հեղաշրջո՞ւմ են պլանավորում ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում ենՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, կողմ ենք հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը. Գալուզին Կարևոր․ ո՞ր պարագայում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել Փաշինյանը զանգվածային բողոքների ֆոնին լքել է երկիրը. կլինի՞ հեղափոխությունԹուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվելՓաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվելՀայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան 1918թ. թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ և շարժվել դեպի Երևան. պատմության այս օրը (15 մայիս)Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը դանակի և նռնակի սպառնալիքով ստիպել է կնջը մերկանալՀրատապ եթեր. հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Ողբերգական լուր․ Մեղրիից հայտնում են զոհերի մասինԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ» Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ» Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» Եկեղեցու ճակատագրական ընտրությունը․ «Հրապարակ» Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Աճ՝ ռուբլու շուկայումՕդի ջերմաստիճանը կրկին կնվազիՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է. մանրամասներ Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ ՔԿ (լուսանկարներ)Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԱՄՆ-ը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ ԱշոցքումԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին սպառնացել է պատժամիջոցներ կիրառելՎրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրաՏեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները. ՀՀ ՊՆԻշխանական էժան քարոզչությունը չարժե մեկնաբանել. Գերասիմ ՎարդանյանՊարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն«Մեր անհամաձայնությունը պիտի հայտնենք սահմանազատման-սահմանագծման այս ապօրինի գործընթացին»․ Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 16։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ
Ամենադիտված