Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարություններից ու բարի ցանկություններից անդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի՝ տրամագծորեն իրար հակասող ու հաճախ նաև բացառող հայտարարությունների պակաս իր իշխանության 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի եղել, ավելին՝ դրանք գնալով էլ ավելի լայն ու խորքային բնույթ են ստանում։

Դեռևս 2018-ին, ՀՀ-ում իշխանազավթման օրերին, նա հրապարակավ կոկորդ էր պատռում, թե «Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը չի փոխելու», ընդգծում, թե «մեր հարաբերությունները ՌԴ հետ երբևիցե այսքան լավ մակարդակի վրա չեն եղել»։ Իրականում մենք այսօր ականատես ենք լինում լրիվ այլ իրականության։ Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձային փոփոխությունների, զուգահեռաբար՝ Ադրբեջանի պատերազմական սպառնալիքների ու ՀՀ անվտանգության դեֆիցիտի ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երևանյան այցից հետո Փաշինյանը շտապեց Բրյուսել։ Դրանից բացի՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին Բրյուսելում կքննարկեն ՀՀ զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ միջոցառումը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի դիմակայունությունը: Տեղի ուենցածից ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ մանրամասնելով ԵՄ հնարավոր աջակցությունը Հայաստանին անվտանգության ոլորտում, նշել էր, որ ԵՄ-ն կարող է աջակցել դաշտային հիվանդանոցի, պաշտպանական սարքավորումների հարցում, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Նա շեշտել է՝ սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է՝ որպես ամենահրատապ կարիքներ։

Ընդհանրապես եվրոչինովնիկների կողմից «պրոհայկական» հայտարարություններն ու առաջին հայացքից անմեղ ու անկեղծ թվացող հայտարարությունների շարքից է նաև ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այն միտքը, թե «մոտակա ամիսներին ՀՀ-ի հետ կկառուցեն անվտանգության քաղաքականության երկխոսությունը»։

Ի դեպ՝ վերջերս էլ ԵԽ-ն բանաձև հաստատեց՝ Եվրահանձնաժողովին կոչ անելով դիտարկել ՀՀ-ին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։ Սրանք տարբեր ցուցիչներ են, որոնք ունեն մի նպատակ․ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, հնարավորինս արագ լուծել Հայաստանը ՌԴ-ից պոկելու օպերացիան, որի հետ կապված նրանք փորձում են անել հնարավոր ամեն ինչ։

 Ըստ էությնան, Արևմուտքը շարունակում է իր դեմոնստրատիվ քայլերը Հայաստանի հանդեպ, որոնք, սակայն, որակապես որևէ արժեք չեն ներկայացնում իրենցից։ Ակնհայտորեն կասկածից վեր է, որ ՀՀ-ն ԵՄ անդամ չի դառնալու, առաջիկայում նաև թեկնածուի կարգավիճակ չի ստանալու, սակայն Արևմուտքը Հայաստանին վստահեցնելու է, որ նա ճիշտ է անում՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելով, որ դա ճիշտ ճանապարհ է։ Սակայն այստեղ կարևոր հարցն այն է, թե Արևմուտքը՝ որպես գործընկեր, ինչ օգուտ է տալիս Հայաստանին կամ ինչպես է ազդում ՀՀ բանակցային դիրքերի վրա, քանի որ հայտարարություններից ու բարի ցանկություններից անդին՝ ոչ մի շոշափելի արդյունք ուղղակի չկա։ Ստացվում է, որ, եթե Ռուսաստանը՝ որպես գործընկեր ու դաշնակից, չի բավարարում մեզ, և Ռուսաստանին են վերագրվում մեզ պատուհասած բոլոր խնդիրները, ապա այսօր մենք դարձյալ խնդիրներ ունենք, սահմանային հարցեր ենք քննարկվում, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե այստեղ Արևմուտքն ինչ դերակատարում ունի։ Փաշինյանի կողմից նման ներկայացուցչական կազմով հանդիպումը մի մասն է բոլոր այն իրադարձությունների, որոնք եղել են վերջերս՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այց ՀՀ, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում, ԵԽ-ում բանաձև, Ֆրանսիայից սպառազինության գնում, Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այց ՀՀ և այլն։

Եթե հակիրճ բանաձևում տանք այս ամենին, ապա ընդհանուր առմամբ եվրոպացիները ցանկանում են ցույց տալ, թե ՀՀ մտահոգությունների և խնդիրների ֆոնին Արևմուտքն ինչ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, սակայն աջակցությունն իրականում պետք է լինի ոչ թե հայտարարություններով, հանդիպումներով, այլ՝ արդյունքներով և իրավիճակների վրա ազդեցությամբ, ավելի կարճ՝ «գետնի վրա» ինչ է արվելու, կամ ընդհանրապես ինչ կարող են տեղում անել ու կազմակերպել։

Ի դեպ՝ պատմության դասերը, ցավոք, վկայում են բավականին ցավալի ու ողբերգական հետևանքների մասին․ նշենք, որ վերջին անգամ նման մի սցենար իրականացվում էր 100 տարի առաջ, ինչի արդյունքում ՀՀ պետականությունն ուղղակի վերացավ։

Արմեն Հովասափյան

«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինելԻրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրումՇահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ «սահմանազատման» հետևանքով գյուղից տներ են անցնելու Ադրբեջանին, կամուրջն էլ՝ հետըՕտարերկրյա գործակալների մասին օրենքը միայն կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ ԿոբախիձեԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից․ 60 տոկոսանոց վստահեցում է ստացել (Տեսանյութ)Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է․ ամեն ինչ անելու ենք՝ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք․ ՓաշինյանՄամուլում շրջանառված լուրը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆԹուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. ՖիդանԳազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի․ վիրավորվել է 77,765 մարդՀայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործինԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքըԼատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկըԳագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)Տալով գնում է չէ՞ այս մարդը, ասում է՝ Արարատի վրա մի նայեք, հետո կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք․ Գառնիկ ԴանիելյանՄիրզոյանը խոստովանում է  վարչախմբի անճարակությունը Լեհաստանում հայտնաբերվել են Գրիմ եղբայրների ձեռագիր նշումներով կորած գրքերը (լուսանկարներ) Գեղարքունիքի առաջնագծից զորքի հետքաշման մասին լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ ՄախսուդյանՀամբերեք, գործընթացը չի կանգնելու․ Սուրեն ՊետրոսյանՆավթի գները նվազել են «Մամ, պիտի պինդ մնաս, բոլորը այրվում են»․ Արմենը էլ չկա68-ամյա կինը 1 մլրդ․ ռուբլի է գողացելԱրևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Ուղիղ․ իրավիճակը՝ ԿիրանցումԼևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը
Ամենադիտված