Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասելի էր, որ փաշինյանական իշխանությունները, առաջին հերթին՝ ռեակցիոնռեպրեսիվ օրգանները կայծակնային արագությամբ կարձագանքեն ՔՊ-ի յուրային քարոզչամիջոցի ներկայացուցչի հետ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպին: Այդպես էլ եղավ. քպականների տոտալ աղմուկի ֆոնին Քննչական կոմիտեն «արագի մեջ» վարույթ է նախաձեռնել: Անկասկած է, որ անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, ցանկացած ճնշում, առավել ևս լրագրողի նկատմամբ, որը պայմանավորված է նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեության հետ: Թե հատկապես ինչ է կատարվել խորհրդարանում, թող պարզի քննությունը, որի անկողմնակալությունն, ինչ խոսք, խիստ կասկածելի է:

Բայց նույնիսկ դա չէ հարցը: Հարցն այն է, որ հերթական անգամ կիրառվում են այս իշխանության համար սիրելի ու սովորական դարձած բազմակի ստանդարտներ: Ինչո՞ւ նույն քպականներն ու նրանց մերձ շրջանակները ճիշտ նույն կերպ չէին արձագանքում, դատապարտում այլ լրագրողների նկատմամբ բռնություններն ու ճնշումները, ինչո՞ւ իրավապահները վարույթ չէին նախաձեռնում: Օրինակնե՞ր: Դրանք բազմաթիվ են: Հայաստանի ժուռնալիստների միությունն, օրինակ՝ մի քանի դեպք է հիշեցրել իր հայտարարության մեջ:

ԱԺ գործող փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը: «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին ԱԺ-ում քպական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն: Լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից:

Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին: ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց: Ոստիկաններն օրերս հրեցին ու գցեցին Oragir.news. am կայքի լրագրող Անի Ներկարարյանին: Ընդ որում, վերը նշված օրինակներն ամբողջական չեն: Եվ բոլոր այդ դեպքերում... ոչ մի իրավական հետևանք, ոչ մի դատապարտում: Ավելին, իշխանությունների քարոզչամեքենան նման դեպքերում ակտիվանում և արդարացնում էր նման պահվածքը «ոչ յուրային» լրագրողների նկատմամբ: Իսկ հիմա հանկարծ բոլոր լեզուները բացվել են, իրավապահ համակարգն էլ նույնիսկ քրեական վարույթ է նախաձեռնել:

Կրկնում ենք, բացարձակ անընդունելի է ցանկացած բռնություն: Բայց դա պետք է գործի բոլորի համար հավասարապես: Թե չէ ստացվում է՝ ոմանց արյունը կապույտ է կամ ընդունված «խմբերից» տարբերվող...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակԲագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում իրադարձությունների և հետագա անելիքների մասին (տեսանյութ) Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համարՀաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսումՊաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը
Ամենադիտված