Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքվի պատվերն եք կատարում», «Ուշադիր լսե'ք, Ադրբեջանի պատվերն անձամբ դուք եք կատարում»․ ԱԺ-նիստում իրավիճակը լարվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիեզերական գաղտնիք չէ այն, որ Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ: Չգիտեմ՝ ով, ինչ, երբ ինչ շահ է ունեցել այլ բան ասելու Հայաստանի հանրությանը, բայց բոլորը կարող են հասկանալ, որ այդ բանակցությունները առաջին օրից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,-ասաց նա:

Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ դա Հայաստանի ներքին գործն է. «Այո, ասվել է, որ ձեր սահմանադրությունը խնդիրներ է պարունակում խաղաղության համար, մեր կողմ էլ ասվել է, որ իրենց սահմանադրությունից սկսած եւ իրավական զանազան ակտերում, դասագրքերում խնդիրներ կան ապագա խաղաղության համար»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդմանը, որ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի պատվերն է իրականացնում, այդ թվում Սահմանադրությունը փոխելու հարցում, Արարատ Միրզոյանն ասաց. «Դուք մի արտահայտություն թույլ տվեցիք, որ անթույլատրելի է, դուք ասացիք՝ դուք Ադրբեջանի պատբվերն եք կատարում: Դե ուրեմն ուշադիր լսեք, Ադրբեջանի պատվերը դուք եք կատարում անձամբ, եւ Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր»:

Աննա Գրիգորյանը նախ արձագանքեց՝ «Հանգստացեք, չափավորեք ձեր խոսքը», ապա հարցրեց, թե ինչով է ինքը կատարում Ադրբեջանի պատվերը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ես կպատմեմ մի դրվագ, որը մի քիչ մտածելու դեպքում ապացուցում է, որ այդ գիծը տանում է այդ պատվերը: Իրադարձությունների ընթացք եմ նկարագրում, առանց գնահատական ավելացնելու: Մեզ օգոստոսի սկզբին ներկայացվում է առաջարկ, որի համաձայն ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնվի սերունդներին: Հայկական կողմը ամբողջությամբ համաձայնություն է հայտնում այդ առաջարկի հիման վրա շարունակել բանակցությունները, Ադրբեջանը մերժում է եւ հարձակվում է Հայաստանի վրա: Հայաստանը փորձում է գործի դնել իր անվտանգային մեխանիզմները, զանգում է այն ատյաններ, որտեղ այդ հարցը պետք է հացեագրվի:  Այնտեղից ասում են, որ չենք կարող ասել՝ դա հարձակում է Հայաստանի վրա, թե ոչ, որովհետեւ մենք չգիտենք, թե Հայաստանի սահմանները որտեղ են, Հայաստանը կարծես թե սահմաններ չունի: Դրանից հետո ՀՀ-ն դա ընդունում է ի գիտություն եւ փորձում է իրավիճակը կառավարելու, իր գոյությունն ապահովելու այլ ճանապարհներ գտնել: Մեզ հաջողվում է ունենալ հայտարարություն, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ԵՄ խորհրդի նախագահն ու Ֆրանսիայի նախագահը ասում են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը մի փաստաթղթի վրա, որը 1991-ին ասել է, որ սա է սահմանները: Կապը, եթե տեսնում եք, լավ, եթե չէ, պետք է կրկնեմ, որ դուք կատարում եք պատվեր, լավագույն դեպքում՝ չգիտակցված: Վատագույն մեկնաբանությունն այդ իրավիճակին ձեր մասին շատ ավելի վատ կխոսի»,-ասաց նա:

Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՌուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Ամենադիտված