Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սկզբում պատասխանը կլինի դիվանագիտական». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Mk.ru-ն «Հայաստանը նոր դաշնակից է գտել Արևմուտքում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները նոր գործընկերներ են փնտրում զենք մատակարարելու և հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Երկրին ամենաակտիվ աջակցությունն են ցուցաբերում Ֆրանսիան և Հնդկաստանը։ Այժմ նրանց մտադիր է միանալ նաև Լոնդոնը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարար Ջեյմս Հիփին խոստացել է պաշտպանել երկիրը «Ռուսաստանից բխող սպառնալիքներից և պատասխան միջոցներից ՀԱՊԿ-ից հանրապետության դուրս գալու դեպքում»։

Mk.ru-ն զրուցել է քաղաքագետ Ալեքսեյ Դզերմանտի հետ այն մասին, թե արդյո՞ք Երևանը կկարողանա այլընտրանք գտնել ՀԱՊԿ-ին, և արդյո՞ք Ռուսաստանը կարձագանքի նման գործողություններին:«Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից աղետ չի լինի, քանի որ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը կարող են ապահովել իրենց անվտանգությունը։ Բայց այդ որոշումը խնդիր է դառնալու հենց Հայաստանի համար։ Երկիրը մենակ է մնալու անվտանգության բոլոր մարտահրավերների հետ, որոնք կան տարածաշրջանում։ Ոչ ոք չի չեղարկել Ադրբեջանի պահանջները, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ առկա խնդիրները։ Երևանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին ամուր հիմք է ստեղծել նրա անվտանգության համար։ Եթե երկիրը որոշի դուրս գալ դաշինքից, ապա խոշոր տերություններից ոչ մեկը նրա դերը չի կատարի: Ավելին, եթե Հայաստանի ղեկավարությունը պահպանի նման տրամադրությունները, ապա դա կարող է պարզապես վտանգավոր լինել։ ՀԱՊԿ-ն ու, մասնավորաբար, Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Իրանի հետ, եթե հանկարծ Երևանը սկսի վտանգ ներկայացնել։ Արևմտյան ուժերին տարածաշրջան մտցնելու փորձերը հստակորեն որպես սպառնալիք կընկալվեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի կողմից։ Այդ դեպքում հայկական պետության ճակատագիրն աննախանձելի կլինի»,- ասել է քաղաքագետը։

- Ի՞նչ կարող է անել Երևանն այս իրավիճակում։

- Պետք է հասկանալ, որ նման սալտոները վտանգավոր են առաջին հերթին հենց Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ինձ թվում է՝ չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատել տարածաշրջանային ուժերի հետ, և դրանք են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Իսկ Արևմտյան Եվրոպայի երկրները շահագրգռված են տարածաշրջանի ապակայունացմամբ:

- Ինչպիսի՞ն կարող է լինել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի արձագանքը, եթե Հայաստանը վերջնականապես դուրս գա դաշինքից։

- Սկզբում պատասխանը կլինի դիվանագիտական։ Հետո կարող են լինել տնտեսական հետևանքներ։ Մի մոռացեք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ կազմակերպությունն է Երևանին ապահովում կայուն տնտեսական աճով։ Դե, իսկ հետո, դա հետագայում կարող է հանգեցնել նաև քաղաքական և նույնիսկ ռազմական արձագանքի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի արդյունքները Եվրոպայի առաջնությունում Առաջին անգամն է․ կանայք ՄԻԱՎ-ով են վարակվել «գեղեցկության ներարկումների» ժամանակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը՝ Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր Կադիրովը 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը (լուսանկարներ) Այսօր Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհինԱրագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհեր
Ամենադիտված