Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր, Աֆղանստան՝ Աֆղան ժողովրդի հաղթանակի օր ջիհադի ժամանակ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802– ամենայն հայոց կաթողիկոս է օծվել Դավիթ Ե Էնեգեթցին:

1889– ծնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը:

1893 –ծնվել է գրող Մարտիրոս Վեսպերը(Դաբաղյան)։

1927 –ծնվել է հայազգի խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Մարիա Սարկիսովան։

1993– ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն:

2000- Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրել են պայմանագիր՝ համաձայն որի նախատեսվել է կառուցել Ռուսաստանին շրջանցող նավթամուղ։

2005- թուրքիական Ուրֆայում սկսվել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ հարուցված գործով դատավարությունը: 

2006- քրեական խոշոր գործ է բացվել Կալիֆորնիայում, որի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 3-ը հայեր: Ըստ մեղադրանքի նրանք բժշկական Medicare ապահովագրական ընկերությունից շորթել են 20 միլիոն դոլար:

2016-Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` 2015 թվականի արտադրության Տ-90Ս տանկը:

2017-ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովի զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունվել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այդ և հետագա տարիների ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։

2018-Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակել է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով և հանդիպումներ ունեցել Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

2020- որպես շարունակություն Գավառ քաղաքում հնչած կրակոցների և սպանության դեպքերի դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին էլ ծեծի ենթարկել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503 —տեղի է ունեցել Չերինոլի ճակատամարտը իպանացիների և ֆրանսիացիների միջև, որը աշխարհում առաջին ճակատամարտն է որի ժամանակ վառոդային հրազենի օգտագործման շնորհիվ այն օգտագործող կողմը հաղթանակ է տոնել։

1545 —ծնվել է կորեացի ռազմական ծավային Լի Սունսին, որը ստեղծել է աշխարհում առաջին զրահանավը։

1686 —Իսահակ Նյուտոնը Թագավորական ընկերությանն է ներկայացրել իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկիզբը»դասական աշխատության առաջին հատորը։

1784 —գյուտարարներ Լոնուան և Բյենվենյուն Ֆրանսիայում ցուցադրել են աշխարհում պաշտոնապես ընդունված առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը։

1788– Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի 7-րդ նահանգը:

1799 —ռուսական զորքերը գրավել են Միլանը։

1813 —վախճանվել է ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ Միխաիլ Կուտուզովը։

1847 —Լոնդենդերրից Քվեբեկ ուղևորվող «Exmouth»բրիտանական առագաստանավը նավաբեկության է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 248 մարդ։

1852- ռուս գրող Իվան Տուրգենևը ձերբակալվել է Գոգոլի հիշատակին տպագրված հոդվածի համար։

1906 –ծնվել է չեխ-ամերիկյան մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը։

1908 —ստեղծվել է էսպերանտոյի Համաշխարհային կազմակերպությունը։

1914 —ԱՄՆ-ում արտոնագրվել է օդորակիչը։

1920 – Ադրբեջանում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1923 - Լոնդոնում բացվում է «Ուեմբլի» մարզադաշտը։

1937 –ծնվել է Իրաքի 5-րդ նախագահ Սադդամ Հուսեյնը։

1939-Ադոլֆ Հիտլերը հայտարարել է, որ չեղարկում է լեհ-գերմանական չհարձակման մասին պայմանագիրը։

1945 –վախճանվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։ -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը Բեռլինում սկսել է Ռայխստագի գրոհը։

1952 - Դուայթ Էյզենհաուերը նշանակվել է ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար։

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Կասսուիս Քլեյը(ապագա Մուհամեդ Ալին) զրկվել է մենամարտերին մասնակցելու իրավունքից կապված նրա հետ, որ հրաժարվել է ծառայել ամերիկյան բանակում։

1969– Շառլ դը Գոլը ինքնակամ հրաժարվել էՖրանսիայի նախագահի պաշտոնից:

1974– ծնվել է իսպանացի հայտնի դերասանուհիՊենելոպե Կրուսը:

1990 —վերջին անգամ ԽՍՀՄ-ում շնորհվել է մարշալի կոչում, որին արժանացել է Դմիտրի Յազովը։

2001 —կայացել է առաջին տիեզերական զբոսաշրջիկ ամերիկացի Դենիս Տիտոնի թռիչքը տիեզերք։

2002 —ավիավթարում զոհվել է Կրասնոդարի մարզի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

2019 —վախճանվել է ռուսական և խորհրդային ավիանախագծող, Իլ-76 ծանր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի ստեղծող Հենրիխ Նովոժիլովը։

Կ. Խաչիկյան

ԽՍՀՄ հանրապետությունները գաղութներ չէին, որպեսզի հասկանաք, թե ինչպես են գաղութարարները վերաբերվել «բնիկներին», նայեք Հնդկաստանի պատմությանը«Բարնլին» պարտվեց «Տոտենհեմին» և դուրս մնաց Պրեմիեր լիգայից Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը 1920թ. Կարմիր բանակը մտել է Ղարաբաղ, գեներալ Դրոն ընդունել է վերջնագիրը և լքել Ղարաբաղը. պատմության այս օրը (12 մայիս)Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին նվազել.ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՏեղեկացեք․ գործարկվելու է էլեկտրական շչակԻնչի՞ց է անհանգստանում ու կրկին սպառնում Ալիևը «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեյցարիան Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը. արտակարգ դրություն է հայտարարվել Անձրև, կարկուտ, օդի ջերմաստիճանի նվազումԱննա Այվազյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն Նոր մանրամասներ Մյասնիկյան պողոտայի վթարիցՀնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ. ինչ է հայտնիԽոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներԻսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. ՇոլցԲագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցումՄայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՎանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է արցախցի 61-ամյա տղամարդու մարմինԵվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. ՊեսկովՌուս փորձագետը գնահատել է Հայաստանի կողմից ադրբեջանական գազի հիպոթետիկ գնումների մասին հայտարարություններըԱդրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվելԹբիլիսիում բողոքի ակցիաները վերսկսվել ենՄԻՊ ներկայացուցիչը տեսակցել է ակցիայի ժամանակ վնասվածք ստացած երիտասարդինԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորումը (տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններՄիշուստինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել ՌԴ նոր կառավարության կազմըԳՇ-ում որևէ հիմնավոր բացատրություն չտրվեց, թե ինչու են 1988 թվականի քարտեզները գաղտնի․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է և ինքն իրեն խաբում է. քաղաքագետՍփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու ՋերսիումՀետաքրքրաշարժ վիճակագրություն. լավագույն զվարճանքի վայրերըՄեր բոլոր խնդիրները ծագել են այն պատճառով, որ Նիկոլն Ալիևից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից. Արմեն Աշոտյան (տեսանյութ)Կոմպակտ Moonwalkers արագաքայլերը թույլ են տալիս քայլել 12 կմ/ժ-ից ավելի արագությամբՊՆ-ն հերքել է լուրերն այն մասին, որ «Մուրացանի» զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերինԳյումրիում ավտոերթ է անցկացվել, փակվել է Սպիտակ-Երևան ճանապարհը․ անհնազանդության գործողոթյուններ՝ Շիրակում և ԼոռիումԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵվրոպան պետք է պատրաստ լինի զսպելու Ռուսաստանին. ՄակրոնՊապոյանն ԱՄՆ-ում ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներըԱյս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. ՍողոմոնյանՈստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկվեցին զոհված զինծառայողի մորը. Տեսանյութ Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև ՍյունիքումՀայերն անմիաբանության պատճառով մեկ շանս արդեն բաց են թողել. Պետք է համախմբվել Բագրատ սրբազանի շուրջ. Լևոն ՀայրյանԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ)Սարկավագը շուտով ազատության մեջ կլինիՆիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից, իշխանության պատվերով իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ․ Ուրիխանյանը մեկուսարանից լուսանկար է հրապարակել«Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցինՈրևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան․ Աբրահամյան Խոշոր վթար ԵրևանումՍարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Ամենադիտված