Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քասախում տեղի ունեցած սպանության և այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ վարույթով երեք անձ կալանավորվել է

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի ծավալուն վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել էական փաստական տվյալներ` 2024թ․ փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում 50-ամյա Վաղիկ Ասատրյանի սպանության և այլ հանցագործության դեպքերի վերաբերյալ։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 36-ամյա Ե․Ա․-ն նշված օրը` ժամը 16:00-ի սահմաններում, հոր՝ 64-ամյա Վ․Ա․-ի և եղբոր՝ Ա․ Ե․-ի հետ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խուլիգանական դրդումներով, առանց որևէ առիթի, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, քարերով դիտավորյալ հարվածներ են հասցրել Քասախ գյուղի Վ.Սարգսյան փողոցի 7-րդ շենքի դիմաց կայանված՝ իրենց հարևան քաղաքացուն պատկանող «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենային։ Արդյուքնում` վնասել են մեքենայի ապակիները, կողային հայելիները, դիմացի թափարգելը, շարժիչի ծածկոցը՝  պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Այնուհետև` ժամը 16:15-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս.Ջալալյան և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում նկատելով «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող Վաղիկ Ասատրյանին, Ե․Ա․-ն կրկին խուլիգանական դրդումներով, Վ.Ասատրյանին սպանելու դիտավորությամբ, ձայն տալով ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, կանգնեցրել է վերջինիս ավտոմեքենան, քաշելու եղանակով դուրս է հանել նրան ավտոմեքենայից։ Ապա հոր հետ միասին, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։ Իսկ Ե․ Ա․-ն իր մոտ եղած երկշեղբ դանակով առնվազն 6 հարված է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին։ Դրա հետևանքով Վ․․ Ասատրյանը, կարճ ժամանակ անց «Արմենիա» ՀԲԿ-ում գիտակցության չգալով, մահացել է:

Հանցագործությունն առերևույթ կատարած հայրը երկու որդիների հետ դիմել են փախուստի։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից 2024թ․ փետրվարի 24-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ե․Ա-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով,  վերջինիս հոր՝ Վ․Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ եղբոր՝ Ա․Ե․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող նշված 3 մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի ՄՎ Նաիրիի բաժնին:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և երեք անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Փետրվարի 28-ին վերջիններս ինքնակամ ներկայացել են ՀՀ ԱԱԾ, որտեղ վերցվել են արգելանքի և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որոնք բավարարվել են և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄ
Ամենադիտված