Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ թողնենք ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարեկան հաղորդման ու զեկույցի բովանդակությունը, այստեղ որևէ հետաքրքիր բան չկար: Այլ ու միանգամայն հատկանշական հանգամանք միանգամից ուշադրություն գրավեց:

Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ գովերգում էին ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանին: Այնպիսի տպավորություն էր, որ քպականները, հրահանգով կամ առանց հասկանալու, ՄԻՊին հնարավորինս վարկաբեկելու կուրս էին վերցրել: Ինչո՞ւ վարկաբեկելու: Այն պարզ պատճառով, որ եթե որևէ իշխանություն գովերգում է իր ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանին, հետևությունը մեկն է՝ ՄԻՊ-ը իր տեղում չէ: Չէ, իր տեղում չէ ինստիտուտի առումով, բայց իր տեղում է իշխանության համար, որովհետև անում է այն, ինչի համար հենց իրեն է առաջադրել այդ իշխանությունը:

Հայաստանի Հանրապետության 33ամյա պատմության մեջ որևէ ՄԻՊ այդքան սիրված, գովաբանված չի եղել որևէ իշխանության կողմից: Հակառակը եղել է, երբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն անթաքույց դժգոհել կամ նեղսրտել են ՄԻ պաշտպանից: Եվ դա նորմալ է: Իսկ հիմա փաշինյանական իշխանությունը գովաբանում է ՄԻՊ-ին՝ ի դեմս Անահիտ Մանասյանի:

Դե, յուրային է, կարելի է ասել՝ իրենցից մեկը, այնքան յուրային, որ քաղաքացիները սրամտում են, որ նա ոչ թե ՄԻՊ, այլ ՔՊԻՊ է՝ ՔՊ-ի իրավունքների պաշտպան: Կամ՝ ՆԻՊ՝ Նիկոլի իրավունքների պաշտպան:

Իսկ ինչո՞ւ քպական իշխանությունը չգովաբանի իր ՄԻՊ-ին: Վերջինս երբեք ու ոչ մի կերպ ոչ մի նեղություն իշխանությանը չի պատճառել, չնայած անունով առանձին պետական ինստիտուտ է: Երկրում մոլեգնում է ոստիկանական տեռորը, կարմրասև բերետավոր ոստիկանները վայրագ բռնություններ են գործադրում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների, այդ թվում՝ կանանց, անչափահասների նկատմամբ, ոստիկանական պաշտպանության տակ գտնվող անձին խոշտանգում են և անձի արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված բռնություն գործադրում՝ ակնհայտորեն ոստիկանական ուղղորդմամբ ու հանցակցությամբ, զանազան քպականներ, իշխանավորներ ինչ կարգի խախտում ասես՝ անում են, բայց ՄԻՊ-ի ոչ ձայնն է լսվում, ոչ էլ՝ ծպտունը:

Մաքսիմում՝ երկակի ինչ-որ լղոզված հայտարարություն, որտեղ տուժողն ու մեղավորը խառնվում են իրար: Այսինքն՝ իբր իրավունքների պաշտպանություն, բայց իրականում իշխանության պաշտպանություն: Այդ տեսանկյունից Անահիտ Մանասյանը Փաշինյանի իշխանության համար առավել քան հարմար ՄԻՊ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ» Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Բաքվում ապօրինի պահվող Արցախի ղեկավարների խնդրի վրաԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տունԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել չլուծված հարցերի լուծման համարԳերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ ՍրբազանԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն ՄելիքյանՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել
Ամենադիտված