Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետի գործով ավելի քան 2.5 տարի տևած քննությունը կվերսկսվի

ԻՐԱՎՈՒՆՔ

44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործով ավելի քան 2,5 տարի տևած քննությունը նորից կսկսվի․արդեն չորրորդ անգամ գործը դատարանից դատարան է ուղարկվում, ընդ որում՝ արդեն երկրորդ անգամ գտնվելով դատաքննության փուլում։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Քրեական գործն ի սկզբանե՝ դեռևս 2021թ․ հունիսի 1-ին գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վարույթում, ապա, տուժողների միջնորդությունը և կողմերի դիրքորոշումը հաշվի առնելով, գործը դեռևս նախապատրաստական փուլում ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Գործն արդեն քննության փուլում էր, մոտենում էր ավարտին, սակայն 2023թ․ հուլիսին դատավորի լիազորությունների դադարեցումից հետո գործը վերամակագրվեց դատավոր Դավիթ Բալայանին։ Հետագայում՝ պայմանավորված օրենսդրական փոփոխություններով, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ էլ դատավոր Սուրեն Խաչատրյանի վարույթում գտնվել է ավելի քան վեց ամիս, կրկին հասել դատաքննության փուլ, հրապարակվել էր մեղադրական եզրակացությունը, սահմանվել՝ ապացույցների հետազոտման հաջորդականություն։ Գործի քննությունը, սակայն, այս դատարանում ևս չհանգուցալուծվեց։ Պարզվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող հավելվածում կատարվել է փոփոխություն, համաձայն որի, տվյալ հոդվածը համարվում է կոռուպցիոն բնույթի, բացառությամբ այն դեպքերի «երբ այն կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով», մինչդեռ, Վերանյանին առաջադրված մեղադրանքում շահադիտական դրդման և բռնության նկարագրություն, ըստ դատարանի, առկա չէ։

Փետրվարի 16-ին կայացած նիստի ընթացքում դատարանը որոշել է գործն ըստ ընդդատության կրկին ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հետագա քննության։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործը կրկին մակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին, որը որոշել է դիմել Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։

Փաստացի, շուտով կլրանա երեք տարին, ինչ գործը դատարանում է, սակայն սայլը տեղից չի շարժվում, քանի որ դատաքննության փուլում գտնվող գործով կա՛մ դատավորի լիազորություն է դադարեցվում, կա՛մ օրենսդրական փոփոխություն իրականացվում։

Հիշեցնենք, որ զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ 2020թ․ հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։

Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Քրեական գործի նյութերով՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։

Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ սեփական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչը հետագայում փոխվել է։ Այժմ Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանելՎթար է եղել․ ջուր չի լինիՕբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Տյումենում ձյուն է սկսվել (տեսանյութ) «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Համայնքային ոստիկանություն կստեղծեն․ «Հրապարակ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ» Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ» Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ» Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Գլխավոր դատախազն ստացել է դիմումս և ուսումնասիրության փուլում է․ Մեսրոպ ԱռաքելյանՈւկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ ԲորելՓաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.amՌուսաստանն արգելել է շաքարավազի արտահանումը մինչև ամառվա վերջՄամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորվածԼևոն Քոչարյանի օգնականի` Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ փաստաբանԱյժմ մենք կանգնած ենք պատերազմի նոր փուլի առաջ․ մեր զինվորականները պետք է պատրաստ լինեն ռազմական գործողությունների նոր փուլին․ ԶելենսկիԴավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա
Ամենադիտված