Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գոյ» թատրոնն ինչպես աշխատել է, նույն կերպ աշխատելու է. փոխվում է կառավարման մոդելը. Արմեն Էլբակյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Գոյ» թատրոնի թատերախմբի հետ աշխատելուն, հայտարարեց, որ ինքը «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունի: Ըստ նրա՝ գուցե լինի մի դերասան, որին առաջարկի օրինակ՝ շեքսպիրյան Համլետ խաղալ, սակայն չի կարծում, որ թատերախմբի հետ որպես «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է աշխատի:

«Ես առանձնազրույց եմ ունեցել ՀՀ  ԿԳՄՍ նախկին փոխնախարարի հետ, ներկայիս փոխնախարարի հետ, խոսել եմ մեր տնօրենի հետ այդ հարցի շուրջ, որովհետև եթե ինչ-որ միավոր միանում է քո միավորին, պետք է հասկանաս, թե որպես գեղարվեստական ղեկավար ինչ գործառույթ ես իրականացնելու: Ես հայտարարում եմ, որ «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ: Կարծում եմ՝ «Գոյ» թատրոնը, ինչպես այդտեղ աշխատել է, նույն կերպ աշխատելու է, ուղղակի փոխվում է կառավարման մոդելը»,- հավաստիացրեց Արմեն Էլբակյանը:

Նրա խոսքով՝ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում չի պատահել, որ որևէ ռեժիսոր կամ ինքը որևէ պիես առաջարկի բեմադրել ու պարզվի, որ թատրոնի քաղաքականությունը թույլ չի տալիս դա անել: Բեմադրվել են բազմաթիվ պիեսներ, որոնք քաղաքական են: Դրանցից են «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր», «Մեծապատիվ մուրացկաններ»-ը և այլն:

Էլբակյանը նշեց՝ իր սիրտը շատ է ցավել, երբ լուծարվել է Փոսի թատրոնը, քանի որ Հրաչյա Ղազարյանը, բահն ու կացինը ձեռքին, այն կառուցել է և այնտեղ աշխատելու է հրավիրել նաև Էլբակյանին, որը որպես ռեժիսոր և դերասան այդ ընթացքում ծանրաբեռնված աշխատել է Մայր թատրոնում, սակայն Փոսի թատրոնում բեմադրություն ևս արել է:

«Այն ժամանակ նաև Խամաճիկների թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ խոսել եմ այն մասին, որ չլուծարվի թատրոնը: Փոսի թատրոնը լուծարվեց և հաստիքները տրվեցին «Գոյ» թատրոնին, որը դարձավ պետական: Փոսի թատրոնի դերասաններն ինձ մոտ եկել են և նրանց ներկայացումներից մեկը՝ «Բաղդասար ախպար»-ը, որ ես էի բեմադրել, բերեցի Խամաճիկների թատրոն: Փոսի թատրոնը փակեցին, «Գոյ»-ը պետական դարձրին»,-հիշեց Արմեն Էլբակյանը:

Արմեն Էլբակյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ էլ ինքն է հիմնադրել «Էդգար Էլբակյան» ոչ պետական թատրոնը, որը երկար ժամանակ աշխատել է և մոտ քսան անուն ներկայացում է ունեցել խաղացանկում: «Ինձ մի քանի անգամ առաջարկել են պետականացնել թատրոնը: Ես այն որպես պետական միավոր չեմ տեսել և չեմ համաձայնվել, որովհետև այն ինձ համար վայր էր, որտեղ ազատ իմ ուզած մարդկանց հետ աշխատում էի: Երբ մարդը մտնում է ազատ մտածողության մեջ, չպետք է աշխատի պետական կառուցվածքում և այդ դեպքում թատրոնը չի կորցնում իր գեղարվեստական մտածողությունը»,-ընդգծեց Արմեն Էլբակյանն ու հավելեց՝ երբ թատրոնը բարձրացնում է հարցեր, որոնք անհանգստացնում են հասարակությանը, հասարակությունը հասկանում է, որ մենակ չէ:

Ռեժիսորը վստահ է՝ թատրոնը, գրականությունը մտածելու առիթ են տալիս մարդուն, թե ով է ինքը, ինչու է ծնվել, որն է նրա ապրելու նպատակը, որոնք են նրա քաղաքացիական դիրքորոշումն ու երազանքը: «Կապ չունի այդ թատերախաղն այսօր է գրված, թե երեկ, որովհետև այստեղ շատ կարևոր են այն տարածությունն ու ժամանակը, որում մենք ապրում ենք, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է բեմի վրա, կատարվում է այստեղ, այսօր, հենց հիմա երկնքի ու երկրի միջև»,-եզրափակեց Արմեն Էլբակյանը:

Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ շեշտեց՝ հարցի վերաբերյալ հստակ հայտարարություններ են արել, ցույց տվել հստակ դիրքորոշում: «Կա հստակ գործընթաց, որի նախաձեռնողը մենք չենք: Կա կառավարություն, կա կառավարության որոշում, և դրա իրագործումը, որն արդեն իրականություն է: Ինքս երկու կամ երեք անգամ հայտարարել եմ, որ մենք այդ հատվածը կառավարչական, ֆինանսատնտեսական ստանձնում ենք և անելու ենք ամեն ինչ շատ ավելի լավ, շատ ավելի որակյալ»,-շեշտեց Մկրտչյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներինՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը Կիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂՄենք ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԻնչպիսի՞ն կարող է լինել Կիրանցի ապագան՝ «սահմանազատումից» հետո․ Կիրանցում կարծում են՝ ոչ միայն ապագա, այլ նաև գյուղը կարող է չլինել
Ամենադիտված