Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…Բիտբուրգյան գարեջուր

ՖՈՏՈ

Գերմանական չափանիշներով Բիտբուրգյան գարեջուրը բավականին երիտասարդ է։ Գարեջրի գործարանը, որն արտադրում է գարեջուր Bitburger ապրանքանիշի ներքո, հայտնվել է «միայն» 1817 թվականին: Գարեջրի գործարանի հիմնադիրը Յոհան Վալենբորգն էր, ով բացել էր իր սեփական փոքրիկ բիզնեսը Բիտբուրգ քաղաքում: Նրա գարեջրի գործարանը եփում էր ֆերմենտացված գարեջուր և առանձնապես շահութաբեր չէր: Կաղնե տակառներում պահվող ըմպելիքը մատակարարվում էր միայն շրջակա փաբերին, և ոչ ոք, բացի Բիտբուրգից (որն այն ժամանակ ուներ մոտ 3000 բնակիչ) չգիտեր դրա գոյության մասին։

Յոհանի մահից հետո նրա այրին էր մի քանի տարի վարում ընտանեկան բիզնեսը։ 1842 թվականին Յոհանի դուստրը՝ Էլիզաբեթն ամուսնացել է Լյուդվիգ Սայմոնի հետ, ով էլ սկսել է ղեկավարել գարեջրի գործարանը։ Պետք է ասել, որ նրա օրոք գարեջրի գործարանը նույնպես քիչ էր հայտնի և մեծ շահույթ չէր բերում։ Սայմոնի գարեջրի գործարանի ոսկե դարը սկսվել է 1871 թվականին, երբ այն ժառանգել է որդին՝ Թեոբալդ Սայմոնը։ Պարզվել է, որ այդ քսանչորսամյա երիտասարդը  շատ տաղանդավոր գործարար է։ Նրա օրոք գարեջրի գործարանը սկսել է արագ զարգանալ։ Չնայած իր բավականին երիտասարդ տարիքին Թեոբալդն արդեն այցելել էր Եվրոպայի շատ քաղաքներ և հանգել այն եզրակացությանը, որ ապագան ոչ թե մուգ գարեջրի, այլ լագերի մեջ է։

Բիտբուրգյան գարեջուրը սկսել է տարածվել տարածաշրջանից դուրս այն բանից հետո, երբ 1883 թվականին գարեջրի գործարանը սկսել է գարեջուր պատրաստել չեխական pilsner բաղադրատոմսով: Միաժամանակ սկսվել են արտահանման առաջին մատակարարումները Լյուքսեմբուրգ։ Սկզբում հիմնական խնդիրն ամբողջ Գերմանիայում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գարեջուր տարածելու ճանապարհին այն էր, որ այդ «կենդանի» ըմպելիքը հաճախ փչանում էր մինչև վաճառքի կետեր հասնելը, քանի որ բոլոր առաքումները կատարվում էին սայլերով: Խնդիրը մասամբ լուծվել է 1896 թվականին, երբ ձեռնարկությունում տեղադրվել են սառնարանային սարքավորումներ։ Գարեջրի առաքման խնդիրն ամբողջությամբ լուծվել է 1909 թվականին, երբ Բիտբուրգում հայտնվել է երկաթուղին։ Դրանից հետո Բիտբուրգյան գարեջուրը սկսել է ժողովրդականություն ձեռք բերել ամբողջ Գերմանիայում:

Առաջին համաշխարհային պատերազմը ոչ մի բացասական ազդեցություն չի թողել ընկերության վրա։ Ավելին, արտադրության ծավալներն աճել են և պատերազմի ավարտին կազմել տարեկան 4 մլն լիտր։ Ձեռնարկությունը հաջողությամբ զարգացել է մինչև 1944 թվականը, երբ առաջին ռումբերն են սկսել ընկնել Բիտբուրգի վրա։ Տարեվերջին քաղաքից և գարեջրի գործարանից միայն ավերակներ են մնացել։ Սակայն 1946 թվականի սկզբին գարեջրի գործարանը սկսել է վերականգնվել, և 10 տարի անց ընկերությունն արդեն վերականգնել է իր նախկին դիրքը գարեջրի շուկայում։

ԱյսօրBitburger-ը Գերմանիայում գարեջրի վաճառքի առումով երրորդն է իր մեծությամբ: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այն չհամաձայնելով խոշոր կոնցեռններին միացման առաջարկներին շարունակում է մնալ որպես ընտանեկան բիզնես: Ներկայումս Bitburger գարեջրի գործարանը ղեկավարում է Սայմոն ընտանիքի յոթերորդ սերունդը:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին
Ամենադիտված