Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կյոռլինգ

ՖՈՏՈ

Կյոռլինգը լայն հանրությանը հայտնի է դարձել ոչ այնքան վաղուց։ Դա տեղի է ունեցել 1998 թվականին օլիմպիական մարզաձև ճանաչվելու շնորհիվ։ Այդ տարվանից է այն ընդգրկված ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։
Հաստատապես հայտնի է, որ կյոռլինգի ծննդավայրը Շոտլանդիան է։ Հետազոտողները կարծում են, որ դրա նման խաղ կարող էր հայտնվել դեռ 16-րդ դարում։ Այդ ամենը հաստատող փաստ է չորացած ջրամբարի հատակին այնպիսի քարի հայտնաբերումը, որը նման է կյոռլինգի ժամանակ օգտագործվող քարին: Գտնված քարը թվագրված է 1511 թվականով: Տարեգրությունում կյոռլինգն առաջին անգամ հիշատակվել է 1541 թվականին, երբ վանական Ջոն Սքլեյթերը աբբայության ներկայացուցիչ Գևին Համիլթոնին քյոռլինգ խաղալու մարտահրավեր է նետել։ Հետագայում Հոլանդիայում է կյոռլինգն արագ արմատավորվել, քանի որ հոլանդացիները շատ սերտ տնտեսական և մշակութային կապեր են ունեցել Շոտլանդիայի հետ։
1737 թվականին Շոտլանդիայում սկսել է գործել առաջին կյոռլինգի ակումբը։ Մոտավորապես նույն ժամանակ նրանք սառած լճակի վրա կառուցել են այդ խաղի համար նախատեսված առաջին խաղահրապարակի նախատիպը: Սկզբում խաղի համար  ընտրվում էին անհրաժեշտ չափի սովորական քարեր։ «Կյոռլինգ» բառն ինքնին նշանակում է «խաղալ ճչացող քարերի հետ»։ Ըստ երևույթին, դա պայմանավորված է այն ձայնով, որը առաջացնում են ոչ հարթ քարերը սառցե մակերևույթի վրայով սահելիս: Այդ պատճառով էլ կյոռլինգի զարգացման սկզբնական փուլում սիրողական թիմերի հաղթանակը շատ առումներով կախված էր ոչ թե սպորտային հմտություններից ու վարպետությունից, այլ սովորական բախտից։ Սկսած 17-րդ դարից քարերը սկսել են բերել մեկ ստանդարտի: 19-րդ դարի սկզբին Շոտլանդիայում հորինվել և հաստատվել են կյոռլինգ խաղի պաշտոնական կանոնները։ Այդ ժամանակից ի վեր դրանցում լուրջ փոփոխություններ չեն կատարվել։ Մրցող թիմերը բաղկացած են չորս խաղացողներից: Նրանցից յուրաքանչյուրը, որոշակի հաջորդականությամբ, հերթով կատարում է 2 քարի նետում մեկ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խաղում կա 10 էնդ: Մարզաքարի յուրաքանչյուր նետման իմաստը հակառակորդի քարը տանից դուրս մղելն է և այնտեղ քո սեփականը դնելը: Յուրաքանչյուր քարի համար, որն ավելի մոտ է տան կենտրոնին, քան հակառակորդի քարերից որևէ մեկը, ինչպես նաև տան ներսում գտնվելու կամ դրա պարագծին դիպչող քարի համար թիմին շնորհվում է 1 միավոր: Առավելագույն միավորներ հավաքած թիմը հաղթում է:
Կյոռլինգի համար նախատեսված սպորտային սարքավորումները բաղկացած են գրանիտից պատրաստված քարերից, խոզանակից՝ սառույցի մակերեսին քսելու համար, որի վրա շարժվում է քարը և հատուկ կոշիկի սահիկից, որը բարելավում է սառցե մակերեսի վրա սահելը։
Կյոռլինգի առաջին աշխարհի առաջնությունը տղամարդկանց թիմերի միջև անցկացվել է 1959 թվականին, 20 տարի անց եղել է կանանց առաջնություն: 1975 թվականից սկսվել են աշխարհի ամենամյա առաջնությունները։ 1998 թվականին, Ճապոնիայի Նագանոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ, կյոռլինգը կատարել է իր պաշտոնական դեբյուտը որպես օլիմպիական մարզաձև։ Բոլոր միջազգային մրցումներն անցկացվում են փակ տարածքում՝ դրանց ներսում ջերմաստիճանի մանրակրկիտ հսկողությամբ:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Տարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնում
Ամենադիտված