Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 08 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Խորվաթիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Օդուժի օր, Պերու՝ Նավատորմի օր, Նամիբիա՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Նավապետի օր, Ուկրաինա՝ Իրավաբանի օր, Կուբա՝ Հերոսական պարտիզանների օր, Հայաստան՝ Տանկիստի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

451– սկսվել է Քաղկեդոնի ժողովը Քրիստոսի բնույթի մասին վեճերին լուծում տալու նպատակով։ Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից Քաղկեդոնի ժողովը ճանաչվում է որպես Տիեզերական: Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը:

1897 –ծնվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը:

1957 –ծնվել է  դերասանուհի Լալա Մնացականյանը:

1992- ավարտվել է Հայաստանի զինված ուժերի տանկային զորքերի կազմավորումը:

2003– վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը։

 2005-Ստամբուլի դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»:

2006- իրավապահները ձերբակալել են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխիչ կայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, որի ընթացքում չորս անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

2007- կայացել է Հայաստանի Թատերական գործիչների միության 12-րդ համագումարը, որտեղ միության նոր նախագահ է ընտրվել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Արմմոնո» փառատոնի հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը:

2008-մրցույթով Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատոր է դարձել «France Telecom Orange» ընկերությունը:

2010-Ստամբուլի կենտրոնում վերանորոգվել և կրոնական արարողություններ կատարելու համար վերաբացվել է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին։

2011– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր, պրոֆեսոր Ժիրայր Ավետիսյանը։

2011- Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել բողոքի շուրջօրյա միջոցառումները:

2018-Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին չմեկնաբանելով, թե ինչ գործով:

- Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը

- վախճանվել է Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբի անդամ, որպես «Միայնակ Գայլ» հայտնի Արայիկ Խանդոյանը։

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Շուշի քաղաքում որոշակի ինտերվալով երկու անգամ  խոցվել է Սուրբ Ամենփրկիչ եկեղեցին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1085 —Վենետիքում օծվել է Սուրբ Մարկոսի տաճարը:

1480-տեղի է ունեցել Ռուսաստանի Ուգրա գետի մեծ դիմակայությունը ռուսական կնյազ Իվան 3-րդի և Մեշ Հորդայի խան Ահմադի միջև, որը բերել է Ռուսաստանի վերջնական ազատագրման մոնղոլ-թաթարական լծից:

1498 –Վասկո դը Գամմայի նավերը վերադարձի ուղի են բռնել Հնդկաստանից:

1558– ծնվել է գերմանացի երգահան, երաժշտական մանկավարժ Հենրիխ Շյուցը:

1754– վախճանվել է անգլիացի գրող, դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը:

1806 – Նապոլիոնի զորքերը ներխուժել են Սաքսոնիա, սկսվել է Չորրորդ կոալիցիայի պատերազմը:

1818 –անգլիացիները առաջին անգամ մենամարտում օգտագործել են բռնցքամարտի ձեռնոցներ:

1834 –վախճանվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսուա Ադրիան Բուալադյոնը:

1848 —ծնվել է բելգիացի երաժիշտ Պիեռ Դեգեյտերը, որը հանդիսանում է «Ինտերնացիոնալ»-ի երաժշտության հեղինակը:

1860 - Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև ստեղծվել է հեռախոսակապ:

1871– ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում մեծ հրդեհ է սկսվել, որը շարունակվել է 3 օր և ոչնչացրել քաղաքի մեծ մասը, քաղաքի բնակիչների շրջանում եղել են հարյուրավոր զոհեր:

1873 —ԱՄՆ-ում բացվել է առաջին կանանց գաղութը:

1892 —ծնվել է ռուս բանաստեղծուհի Մարիան Ցվետաևան:

1896 —առաջին անգամ հրատարակվել է Դոու-Ջոնսի ինդեքսը, որը դարձել է ամերիկյան  բորսաների գլխավոր իրավիճակային ցուցանիշը:

1906 - Լև Տոլստոյը հրաժարվում է Նոբելյան մրցանակից:

1908 —ծնվել է ռուս բանաստեղծ և գրաքննադատ էմիգրանտ Յուրի Մանդելշտամը: 1912–Չեռնոգորիան պատերազմ է հայտարարել Թուրքիային,  սկսվել է առաջին Բալկանյան պատերազմը։

1914 —Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ֆրիդրիխսխանֆեի գերմանական դիլիժաբլերի գործարանը ոչնչացնելու նպատակով օգտագործել է մարտական ռմբակոծիչ ավիացիա:

1953– վախճանվել է անգլիացի երգչուհի Քեթլին Ֆերրիերը:

1962 - Ալժիրը անդամակցել է ՄԱԿ-ին:

1967-Բոլիվիայում ձերբակալվել է Չե Գեվարան:

1993-Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է Վրաստանի ԱՊՀ մտնելու մասին:

2005– Քաշմիրում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է  մոտ 84 000 մարդ։

2022– Ուկրաինայում Ռուսաստանի Հատուկ ռազմական գործողության ժամանակ Ղրիմի կամրջի վրա տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է երեք մարդ:

Կ.Խաչիկյան

Ձյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին
Ամենադիտված