Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։

Համազգային աղոթքի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թեմեր կտարվեն սրբազան մասունքներ մեր ժողովրդի հոգևոր մխիթարության և օրհնության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Սրբազան Պատարագը կմատուցվի Սուրբ Տրդատի բաց խորանում՝ ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև Երեկոյան ժամերգությունը։

Ստորև ներկայացնում ենք թեմերի եկեղեցիներ տարվող սրբազան մասունքների ցանկը՝

Արարատյան Հայրապետական թեմ (Երևան)

Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Սարգսի մասունքակիր աջը։

Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Շիրակի թեմ

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքը։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կտարվի Գևորգ զորավարի մասունքը։

Գուգարաց թեմ

Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Թովմաս առաքյալի մասունքը։

Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Վարվառա կույսի մասունքը։

Արմավիրի թեմ

Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի կտարվի Սուրբ Գայանե կույսի մասունքը։

Սյունյաց թեմ

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի կտարվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։

Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։

Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Քաջարանի Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ կտարվեն Սուրբ Մատթեոս Ավետարանչի և Սուրբ Անդրեաս առաքյալի մասունքները։

Արագածոտնի թեմ

Օհանավանի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Կոտայքի թեմ

Կեչառիսի վանական համալիր կտարվի Սուրբ Գևորգ զորավարի մասունքը։

Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը։

Գեղարքունյաց թեմ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքը։

Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Վայոց Ձորի թեմ

Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

Տավուշի թեմ

Վարագավանք կտարվի Սուրբ Խաչափայտի մասունքը։

Արթիկի թեմ

Արթիկի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կտարվի Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը։

Մասյացոտնի թեմ

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի կտարվի Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը։

Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ ՄինասյանԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել Դիվանագիտական հաղթանակով խաղաղություն հնարավո՞ր էՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Արարատ Միրզոյանը Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հանդիպմանն ընդգծել է սահմանազատման գործընթացում առավել հստակության ապահովման կարևորությունը Արևելագետները դիվանագետներին համագորածցության ձեռք են մեկնումՄարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազԺերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ռեժիմի հանցավոր որոշումները վավերացնող` խամաճիկների վերածված դատարանները վաղուց որևէ աղերս չունեն արդարադատության հետ․ Նարեկ Սամսոնյանի գրառումը «Արմավիր» ՔԿՀ-ից ՀԱՄԱՍ-ը Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակել է 20 հրթիռ Նախկին ԱԳ նախարարը ստեղծված իրավիճակից լուծումներ է առաջարկումԿյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Վթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը, որն էլ բախվել է բենզալցակայանի պատին, վիրավոր կա Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում Արման Թաթոյանի խոսքը «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի կլոր սեղան քննարկմանըՄեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Մասկը Չինաստանում պայմանավորվել է Tesla-ի և Baidu-ի համագործակցության շուրջ Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազինՄոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից և ողջ մնացել Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ) «Ինչպես են մարսում Հայաստանը» Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Ճիշտ չէ մեզ անդաստիարակության մեջ մեղադրելը․ Վարդապետյանը՝ Թորոսյանին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Իսրայելը մտավախություն ունի, որ ՄՔԴ-ն պատրաստվում է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ Ես ո՛չ սև եմ, ո՛չ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել
Ամենադիտված