Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 02 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Արցախ՝ Անկախության օր, Վիետնամ՝ Անկախության օր, Տիբեթ՝ Ժողովրդավարության օր, Մերձդնեստր՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պարեկա-պահակային ծառայության օր, Ուկրաինա՝ Հայրենասերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829- ռուսական զորքերը հաղթարշավով հասել են Կոստանդնուպոլսի մատույցներին, և Սուլթանի խնդրանքով Ադրիանապոլսում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի Սև ծովի արևելյան ափերը Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքն անցել են Ռուսաստանին։  

1873 –ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Թերզիբաշյանը։

1916 –ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։

1940 –ծնվել է նկարիչ Վարոս Շահմուրադյանը։

1991– ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիտում հայտարարվել է ԽՍՀՄ-ից Արցախի Հանրապետությունն անկախացումն ըստ գործող ԽՍՀՄ օրենքների։

1997 –վախճանվել է օպերային երգիչ, տենոր Արթուր Այդինյանը։

2005-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից 7-ը՝ Ալբերտ Բազեյանի և Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, կուսակցությունից դուրս գալու մասին համատեղ դիմում են ներկայացրել: 

2009-Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:

2013- վախճանվել է հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։

2014- Ռուսաստանում կալանավորված  հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են  հիվանդանոց:

2018-«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կատարել է իր հանրահայտ հայտարարությունը՝ «Կան սպիտակ և սև ուժեր...»:

2019-Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում:

2022-Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 31 – տեղի է ունեցել Ակտիումի ծովամարտը։

911 —կոմս Օլեգի կողմից ստորագրվել է խաղաղության պայմանագիր Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի միջև։

1642 —անգլիական հեղափոխական խորհրդարանն արգելել է թատրոնները։

1652 —վախճանվել է իսպանացի գեղանկարիչ և գրաֆիկ Խոսե դե Ռիբերան։

1727 —Վիտաուս Բերինգի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվել Կամչատկայի Օխոտսկ։

1752 - Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ անց անցել է Գրիգորյան օրացույցի:

1792 —ֆրանսիայում սկսվել են «սեպտեմբերյան սպանությունները»՝ հեղափոխական ամբոխի կողմից բանտարկյալների ինքնադատաստանները։

1806 - Շվեյցարիայում սողանքն ավերել է Գոլդաու գյուղը, վախճանվել է 457 մարդ:

1922 —Հենրի Ֆորդի գործարաններում հայտնվել է նախազգուշացում առ այն, որ ցանկացած մեկը, որից կգա գարեջրի, գինու կամ այլ թունդ սպիրտային ըմպելիքի հոտ անմիջապես կազատվի աշխատանքից։

1926-ծնվել է ռուս խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան Եվգենի Լեոնովը։

1945– «Միսսուրի» ամերիկյան լինքորնի վրա Ճապոնիան ստորագրել է իր կապիտուլացիայի արձանագրությունը, որով իսկ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1945– Վիետնամը հայտարարել է իրեն անկախ հանրապետություն։

1969– առաջին անգամ օգտագործվել է համացանցը, Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանում իրար են միացվել մի քանի համակարգիչ և իրականացվել է տեղեկատվության փոխանակում։

1969 –վախճանվել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը։

1972 —ԽՍՀՄ հոկեյի հավաքականը Կանադա—ԽՍՀՄ սուպերխաղի ժամանակ տոնել է իր լեգենդար հաղթանակը։

1973– վախճանվել է անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։

1990 —հայտարարվել է Մերձդնեստրի հանրապետության ստեղծումը ԽՍՀՄ-ի կազմում։

1996 - Ուկրաինայում մտցվել է գրիվնա անունով նոր դրամական միջոցը։

1997– վախճանվել է ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերիապիայի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլը։

2002-ռուսաստանյան РТР հեռուստաընկերությունը պաշտոնապես սկսել է կոչվել «Ռոսիյա», իսկ ОРТ-ն «Առաջին ալիք»։

2008– թողարկվել է«Գուգլ Քրոմ» դիտարկիչը։

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Այո, մենք չենք ճանաչել ԼՂ-ի անկախությունը մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀրաժարվել Պրահայի պայմանավորվածությունից և Ալմաթիի գործընթացից, նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից. ՓաշինյանՄեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ Բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը փոխհատուցելու է կառավարությունը. ՍանոսյանՎենետիկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը ընկել է էստակադայից. Զոհվել է 20 մարդԶախարովան՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասինԴոլարն ու եվրոն բանկերում էժանացել են, իսկ ըստ ԿԲ կայքի՝ թանկացելԱրցախից բռնի տեղահանվածների թիվն ավելացավ 7-ով Կառավարության անդամներն ԱԺ-ում են. ՈՒՂԻՂ Ախ քարտուղարը Իրանի ԶՈւ Գերագույն շտաբի պետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆրանսիական գարեջուրԶախարովան՝ Հայաստանի՝ ռուսական բազայի ապագայի հետ կապված բացասական քայլերի մասին Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Ալիևը և Էրդողանը չեն մասնակցի Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ Մեզ ոչ ոք չի դիմել․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և պաշտոնյաների կալանավորման մասին Երբ տեղի կունենա Աշոտյանի գործով առաջին դատական նիստը Փաշինյանական «սինվոլիզմը»Կրեմլը հաստատու՞մ է Թուրքիայում Արևմուտքի հետ ԼՂ հարցով կայացած հանդիպումը․ պաշտոնական Քննչականը մանրամասներ է հայտնել զոհված զինծառայող Արման Քոչարյանի գործից «Ղարաբաղի անկումը»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանը հրապարակել է Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը «Փաշինյանի հաղթանակը. Ռուսները սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին»Խանքենդիում եմ և ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի. Սարգիս Գալստյան ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ ԼՂ-ում Բաքվի գործողության մեկնարկից 2 օր առաջ․ մանրամասներԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Տատին` թոռանը գրկած սպանեցին, երեխան 9 տարեկան էր. արցախցի Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները»ՊԵԿ-ը 2023-ի 9 ամսում ապահովել 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին Ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ասել ընտրությունների գնալիս․ Զախարովա Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ ներդնել «Քաղպայմանագրի» դեմ ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ․ պատգամավոր Դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հոկտեմբեր )Դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են․ «Հրապարակ» Ով է լինելու Ստեփանակերտի պարետը. «Հրապարակ» Ծանր դավաճանությո՞ւն, թե՞ անպիտան իշխանություն․ «Հրապարակ» ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը․ «Իրավունք»
Ամենադիտված