Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 08 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Լեռնագնացների համաշխարհային օր, Ակնաբույժների համաշխարհային օր, Բութան՝ Անկախության օր,  Շվեդիա՝ Դրոշի օր, Չինաստան՝ Հայրերի օր, Գերմանիա՝ Աուգսբուրգյան խաղաղության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1225– տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև, որի արդյունքում ճակատամարտում դաշնակիցները պարտվել են կորցնելով 20000 զինվոր, իսկ շահը գրավել է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպել խաղաղ բնակչության ջարդ։

1905 – ծնվել է արձակագիր և լրագրող Վախթանգ Անանյանը։

1926 —ծնվել է խորհրդահայ կինոռեժիսյոր և սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը»)։

1930 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի բասկետբոլիստ Ջերրի Թարխանյանը։

1980 – ծնվել է ռաբիս երգիչ Արմենչիկը (Արմեն Գոնդրաչյան)։

1982- Փարիզի հատուկ ջոկատայինները Փարիզի «17-րդ շրջանում» վնասազերծել են ռումբ, որը տեղադրելու համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Արծիվներ» հայկական ահաբեկչական կազմակերպությունը։

1987 – վախճանվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։

1992– Ադրբեջանի զինված ուժերն օկուպացրել են հայկական Արծվաշեն գյուղը։

-Մարտակերտի երկնքում ЗУ-23-2 մարտկոցով խփվել է ադրբեջանական Ми-24 ռազմական ուղղաթիռ։

2004- Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2006- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին շնորհվել է «Բարեկամության» շքանշան։

2009– վախճանվել է հայազգի քուրդ երգիչ Արամ Տիգրանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1570— Սեն-Ժերմենյան պայմանագրով դադարել է երրորդ կրոնական պատերազմը Ֆրանսիայում։

1628— հոլլանդացիները Կուբայի ափերի մոտ զավթել են 80 տոննա արծաթով բեռնված իսպանական նավեր։

1648—Թուրքիայում ենիչերների կողմից գահընկեց է արվել և մահապատժի է ենթարկվել հոգեկան հիվանդ թուրքական սուլթան Իբրահիմ 1-ինը։

1786—Ժակ Բալման և Միշել Պիկկարդն աշխարհում առաջին անգամ նվաճել են Ալպերի ամենաբարձր լեռնագագաթ հանդիսացող Մոնբլանը։

1815— Նապոլեոնն արտաքսվել է Սուրբ Հեղինե կղզի։

1854— «Smith & Wesson» ընկերությունը սկսել է արտադրել փամփուշտներ։

1899 — Մինեսոտացի ամերիկացի գյուտարար Ալբերտ Մարշալլն արտոնագրել է իր ստեղծած սառնարանը:

1900 — Բրուկլինի (Մասաչուսետս նահանգ) Լոնդգվուդյան կրիկետային ակումբի հրապարակում սկսվել է լաուն-թենիսի միջազգային ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Գավաթը նվիրել  էր ամերիկացի Դուայտ Դեվիսը, որի անունից էլ այդ սկսել են կոչել այդ գավաթի առաջնությունը:

1900 —վախճանվել է չեխ ինժիներ և գործարար էմիլ Շկոդան, որը հանդիսանում է հանրահայտ  Škoda մեքենաշինական գործարանի հիմնադիրը:

1902 – ծնվել է անգլիացի ֆիզիկոս Պոլ Անդրիեն Մորիս Դիրակը:

1910-պարսկական կառավարական զորքերը գերի են վերցրել Պարսկաստանում ապստամբություն բարձրացրած Սատտար-խանին և Բեգիր-խանին:

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը գրավել է Պրագան, որը հանդիսանում էր Վարշավայի ամրացված արվարձանը:

1918 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ամյենի ճակատամարտը:

1929- «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը սկսել է իր շուրջերկյա թռիչքը:

1935-Գերման Գյորինգը Գերմանիայում նշանակվել է նոր արդյունաբերական ճյուղի՝ հեռուստատեսության, ղեկավար:

1937 –ծնվել է  ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դասթին Հոֆմանը:

1944-Բեռլինում 8 գերմանացի սպաներ, այդ թվում ֆելդմարշալ ֆոն Վիցլեբենը, որոնք մեղադրվել էին Հիտլերի դեմ կազմակերպված մահափորձի մեջ կախվել են դաշնամուրի լարերով:

1945 – ԽՍՀՄ-ը պատերազմ է հայտարարել Ճապոնիային։

1947 —վախճանվել է սպիտակ շարժման ղեկավարներից մեկը հանդիսացող ռուս զորահրամանատար Անտոն Դենիկինը:

1960- Հարավային Քասայի նահանգը հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից դուրս գալու մասին

1966- Չինաստանում հայտարարվել է կուլտուրական հեղափոխության սկիզբը:

1967 – ստեղծվեց Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան՝ ԱՍԵԱ-ն։

1969-առաջին և վերջին անգամ ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջնությունը հաղթել է Առաջին խմբի թիմը՝ Լվովի «Կարպատները»:

1974-ԱՄՆ-ում Ուոտերգեյթյան սկանդալի պատճառով հրաժարական է տվել ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը:

1983-Գվատեմալայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում:

1990-Իրաքը հայտարարել է Քուվեյթի անեքսիայի մասին:

2008 - Մեկնարկեցին Պեկինի ամառային օլիմպիական խաղերը:

-Վրաստանը հարձակվել է Հարավային Օսիայի վրա, սկսվել է ռուս-վրացական պատերազմը:

2019- Հնդկաստանը սահմանադրական փոփոխություն է կատարել և վերացրել է 370 հոդվածը զրկելով Պակիստանի հետ վիճելի Ջամմու և Քաշմիր շրջաններն ինքնավարությունից։

Կ. Խաչիկյան

Փաշինյանը կրկին հոգեցնցումների մեջ է. կասկածի տակ է իր մեջքը պահողների հավատարմությունը Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչելՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Գյումրիում հանուն հայրենիքի իրազեկման երթ է անցկացվել (տեսանյութ) ՃՏՊ Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներՆոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ոստիկանության երեկվա գործողությունը լավագույնս ցույց է տալիս իշխանության վերաբերմունքը ԶԼՄ նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Տխուր վիճակագրություն. մահվան պատճառներն ամբողջ աշխարհում«Դավայ հլը». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Վ․ ԳեղամյանՌուսական բանակը նորացվում է շատ ավելի արագ, քան Արևմուտքն էր սպասում Ինչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ) Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Վանաձորում 54-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Ակնայում ականի վրա պայթյունից վիրավոր կաԱրմավիրում տեղի կունենա հայկական հասարակական կազմակերպության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում Երեւան-Գյումրի ճանապարհին արտակարգ էՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ Խաչանովը Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել Սյունիքում փրկարարները ավտոբուսի տակից դուրս են բերել երեք դիՊուտինը հավասարակշռություն է փնտրում Անդրկովկասում Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին Ահազանգ. քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Այսօր Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելուՆԱՏՕ-ն ցանկանում է հեռացնել ռուս զինվորականներին Գյումրիից. սկսվել են սադրանքների ալիքներ1993թ. երգչուհի Շերը այցելել է Հայաստան իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն. պատմության այս օրը (28 ապրիլ)Վթար՝ Հրազդանի կիրճումԴա Վինչիի «Ջոկոնդային» նախատեսվում է Լուվրում առանձին սենյակ տրամադրել Դոլարը թանկացավ․ ռուբլին՝ էժանացավՄիլանի դարպասապահ Մենյանը վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ Թուրքիայում ոստիկանը կրակ է բացել իր գործընկերների վրա. կան զոհերԱպրիլյան ռեկորդային շոգ կգրանցվիԻնդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը Ուկրաինական «Ստրելա-10» ՀՕՊ համակարգի մարտական հնարավորություններն աճել են 100%-ով 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն հիվանդանոցում մահացավՏեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՏաջիկստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՍյունիքում իրանական ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 5-ի ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար
Ամենադիտված