ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանդական տոլմայի փառատոն՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

ՄՇԱԿՈՒՅԹ

Թբիլիսիում շարունակվում է պահպանվել տոլմայի փառատոն անցկացնելու ավանդույթը, որը դարձել է  ժողովրդի կողմից սիրված և սպասելի տոն: Այդ օրը Թբիլիսիի բնակիչներն ու ոչ միայն նրանք, հնարավորություն ունեն քաղաքի սրտում՝ կոլորիտային Մեյդանի տարածքում, համտեսել հայկական  ազգային  տոլմայի գրեթե բոլոր տեսակները՝ պատրաստված տարբեր  բաղադրատոմսերով, ներդաշնակված  հայ կանանց հմտություններով ու մտահղացումներով:

Վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 9-ին «Տոլմայի փառատոն 2023-ը» անցկացվել է  Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի,  մարդաշատ եկեղեցու բակում  փառատոնին ներկա են եղել Վրաստանի  համայնքային կառույցների  անդամներ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի՝ Ժողովրդական ժողովի ներկայացուցիչներ,  բազում հավատացյալներ, քաղաքի գտնվող  տարբեր ազգի  զբոսաշրջիկներ և հյուրեր:

Պատրաստված տոլմաները տարբեր էին՝ փաթաթված խաղողի տերևով, կաղամբով, խառը բանջարեղենով,  սոխով,  նաև պասոց, քաղցր՝ չամիչով ու մեխակ- դարչինով, գազարով, պանրով  և այլն՝ բոլորն էլ  գեղեցիկ ձևավորված ու ախորժալի:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը բացելով «Տոլմայի փառատոն-2023»-ը»՝ կարևորել է ավանդույթը պահելու, ազգային խոհանոցի նրբերանգներով այն էլ ավելի  ընդարձակելու և զարգացնելու անհրաժեշտությունը, և շնորհակալություն հայտնել Վիրահայոց թեմի առաջնորդարանին, թեմակալ առաջնորդին՝ փառատոնի անցկացումը  հովանավորելու, ինչպես նաև՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին  եկեղեցիների խաչի քավորներին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» կազմակերպության, երկու եկեղեցիների  Եկեղեցասեր կանանց խմբերի անդամներին փառատոնին  աջակցելու,  Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպությանը և «Անի» պարային համույթին՝ փառատոնին  մասնակցելու համար:

Փառատոնի պատվավոր հյուրերն են եղել  Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը,  արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Փառատոնը մեկնարկել է Թեմակալ առաջնորդի կողմից սեղանների օրհնությամբ: Հայր Սուրբը  իր խոսքում  արժևորել է  բոլոր կազմակերպիչների դերը  թեմի կյանքում հաստատված գեղեցիկ  ավանդույթը անխախտ պահելու գործում,  գնահատանքի խոսքեր ուղղել փառատոնին տոլմաներով ներկայացած  մասնակիցներին և ներկաներին հրավիրել համտեսելու համեղ և ախորժալի տոլմաները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular