Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանդական տոլմայի փառատոն՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

ՄՇԱԿՈՒՅԹ

Թբիլիսիում շարունակվում է պահպանվել տոլմայի փառատոն անցկացնելու ավանդույթը, որը դարձել է  ժողովրդի կողմից սիրված և սպասելի տոն: Այդ օրը Թբիլիսիի բնակիչներն ու ոչ միայն նրանք, հնարավորություն ունեն քաղաքի սրտում՝ կոլորիտային Մեյդանի տարածքում, համտեսել հայկական  ազգային  տոլմայի գրեթե բոլոր տեսակները՝ պատրաստված տարբեր  բաղադրատոմսերով, ներդաշնակված  հայ կանանց հմտություններով ու մտահղացումներով:

Վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 9-ին «Տոլմայի փառատոն 2023-ը» անցկացվել է  Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի,  մարդաշատ եկեղեցու բակում  փառատոնին ներկա են եղել Վրաստանի  համայնքային կառույցների  անդամներ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի՝ Ժողովրդական ժողովի ներկայացուցիչներ,  բազում հավատացյալներ, քաղաքի գտնվող  տարբեր ազգի  զբոսաշրջիկներ և հյուրեր:

Պատրաստված տոլմաները տարբեր էին՝ փաթաթված խաղողի տերևով, կաղամբով, խառը բանջարեղենով,  սոխով,  նաև պասոց, քաղցր՝ չամիչով ու մեխակ- դարչինով, գազարով, պանրով  և այլն՝ բոլորն էլ  գեղեցիկ ձևավորված ու ախորժալի:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը բացելով «Տոլմայի փառատոն-2023»-ը»՝ կարևորել է ավանդույթը պահելու, ազգային խոհանոցի նրբերանգներով այն էլ ավելի  ընդարձակելու և զարգացնելու անհրաժեշտությունը, և շնորհակալություն հայտնել Վիրահայոց թեմի առաջնորդարանին, թեմակալ առաջնորդին՝ փառատոնի անցկացումը  հովանավորելու, ինչպես նաև՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին  եկեղեցիների խաչի քավորներին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» կազմակերպության, երկու եկեղեցիների  Եկեղեցասեր կանանց խմբերի անդամներին փառատոնին  աջակցելու,  Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպությանը և «Անի» պարային համույթին՝ փառատոնին  մասնակցելու համար:

Փառատոնի պատվավոր հյուրերն են եղել  Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը,  արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Փառատոնը մեկնարկել է Թեմակալ առաջնորդի կողմից սեղանների օրհնությամբ: Հայր Սուրբը  իր խոսքում  արժևորել է  բոլոր կազմակերպիչների դերը  թեմի կյանքում հաստատված գեղեցիկ  ավանդույթը անխախտ պահելու գործում,  գնահատանքի խոսքեր ուղղել փառատոնին տոլմաներով ներկայացած  մասնակիցներին և ներկաներին հրավիրել համտեսելու համեղ և ախորժալի տոլմաները:

Միջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել էԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետՈւզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Դուք թուրք ազերիներին չե՛ք ճանաչում, նրանք խաղաղություն պարգևողը չեն․ Դադիվանքի վանահայր Շնորհակալ եմ ինձ գաղտնալսողներին. կրթվում են և փոխանցում են իրենց վերևներին Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ժիրայր Պետրոսյանը դարձել է ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Կարկուտը էապես վնասել է մշակաբույսերին․ մանրամասներ Սևանա լճի մակարդակը բարձրացել է «Gallup International–ի սոցհարցումը ոչ հաճելիորեն զարմացրել է. «Հայերը չեն ցանկանում ապրել ադրբեջանցիների հետ»» Երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան ու չմիանան քայլերթին․ Դանիելյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Լայնածավալ հրդեհներ են բռնկվել Իրկուտսկի մարզում (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք. Ալեն Սիմոնյան«Hyundai Elantra»-ն, «BMW»-ն և «Opel»-ը հայտնվել են «Գազպրոմ»-ի փորած փոսում Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Սա քաղաքական պայքար չէ, հոգու պայքար է․ Բագրատ Սրբազան Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում քննարկել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը ՀԻՄԱ. Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ քաղաքական դաշտ ներքաշվենք․ Բագրատ սրբազան Վրաերթ՝ Արմավիրում. 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Քաղաքացին մոտեցավ Բագրատ Սրբազանին և հուզվեց Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող շարժումը․ Վազգեն Մանուկյան Ով մեղքերը կխոստովանի, ծնկաչոք ներողություն կխնդրի, կստանա հայրենիք և պատիվ Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով Հայաստանում է․ որո՞նք են հիմնական նպատակները Հայ զինվորը չի կարող իր թշնամու դիմաց իր երկրի դարպասները բացել․ Բագրատ սրբազան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Պատերազմը իշխանություններն են բերել մեր գլխին, եթե որևէ բան պատահի, պատասխանատուն իրենք են Հանրային քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 1991 թ. Ոսկեպարի ողբերգական դեպքերը. պատմության այս օրը ( 06 մայիս)Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ոչ մի կերպ չի կարելի բռնի ուժ կիրառել, թեկուզ և ոստիկանը խփում է, ծեծում և սադրում է Ջուր չի լինի Առեղծվածային դեպք Երևանում․ մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր, վիրավոր կա (լուսանկար) Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Ամենադիտված