Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական կողմն ակնկալում է, որ Բաքվին եւ Երեւանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական կողմը պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ աջակցել ադրբեջանա-հայկական կարգավորմանը եւ ակնկալում է, որ Բաքվին եւ Երեւանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Հարցին, թե այսօր հնարավոր է արդյոք խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, փոխնախարարը նշել է, որ խաղաղության պայմանագիր կնքելը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջմղումից։

«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը։ Այս թեմայով Մոսկվայում կայացած բանակցությունները թույլ տվեցին բարելավել կողմերի միջեւ փոխըմբռնումը, մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ։ Հետագայում եւս կաջակցենք Բաքվին եւ Երեւանին։ Հուսով ենք, որ նման կանոնավոր շփումները թույլ կտան հասնել վերջնական խաղաղ պայմանավորվածության»,-ասել է նա։

Գալուզինը հիշեցրել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով: Այդ միջոցառումների շրջանակներում կայացել է նաեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայ-ադրբեջանական առանձին հանդիպում։ «Նման քննարկումների համար մեր հարթակի տրամադրումը հանդիսանում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու հարցում Ռուսաստանի աջակցության տարրերից մեկը։ Մենք ուզում ենք, որ նման քննարկումները լինեն կառուցողական: Մենք նման աշխատանք ենք տանում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համաձայն (2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եւ 2023 թվականի մայիսի 25-ին), որոնք կազմում են հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը»,-հավելել է Գալուզինը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հանուն իշխանության Փաշինյանը պատրաստ է ստել և վտանգել Հայաստանի պետականությունըՄեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս. Արման Թաթոյան «Ապրելու երկիր»-ը բացահայտումներ է խոստանում Երեւանում հավաքների մասնակիցների կողմից հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ. ՔԿՁերբակալվել է պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Թուրքիայի եւ Արդբեջանի ամբողջ կենտրոնացումը այսուհետ լինելու է ՀՀ նկատմամբ. Աբրահամյան Բողոքի ակցիա՝ Ֆրանսիական համալսարանումԲնազդային վախի ցուցիչներ են. Մամիջանյանը՝ ոստիկանների վարքագծի մասին ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց Սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Փաշինյանը նոր դավադրության է պատրաստվում Ֆրանսիան շատ ուշադիր է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քանի որ այն վտանգված է Ադրբեջանը գերեվարել է արցախցիների Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը Երևանում բերման ենթարկվածների թիվը հասավ 142-ի Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա-ավիաբազայի մասին. «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահՄասսայական տարհանում՝ Ստեփանակերտից․ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 25 սեպտեմբեր )Խնդրում եմ, ասեք՝ հետ բերեն. Աննա Մկտչյանը՝ ոստիկաններին Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձԼեռնային Ղարաբաղում ռուսական բազայի վրա հարձակումները և ռուս զինվորականների կորուստը պատահականություն չեն. Զատուլին«Տանում եք, որ մեքենայի մեջ 5 հոգով ծեծե՞ք». կարմիրբերետները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին ժամը 09։00-ի դրությամբ բողոքի ցույցերից 53 քաղաքացի է բերման ենթարկվել Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Արցախից Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին Թումանյան փողոցից մարդկանց առևանգեցին, այս ամենը մի օր վերջանալու է․ Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հանդիպել են Ստեփանակերտը միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգինՀայտնի է՝ կաշխատի վաղը մետրոպոլիտենը, թե ոչ«Ամոթ-ամոթ»․ վանկարկումներ, սուլոցներ Ոստիկանության դիմացՀրապարակը՝ հիմա (լուսանկար)Հանրահավաք հանուն Արցախի․ Հանրապետության հրապարակը մարդաշատ է․ ուղիղԱդրբեջանի հարձակման հետեւանքով Սառնաղբյուրից կա 5 կորուստ, որից 3–ը՝ երեխա. հայտնի են անուններըԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները․ որ ուժերն են հաղթահարել անցողիկ շեմըՄիրզոյանի դեմարշը. ո՞ւմ է ուզում Փաշինյանը ԱԳ նախարար նշանակել Բոլոր նման հարցերը շեֆիդ տուր` պարոն ՀաջիևինԱրևելագետ. Ռազմական հատուկ գործողության ընթացքը կազդի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վրաՑտեսությու՞ն, Հայաստան. Մարիա Դեգտերևան երկրի և ժողովրդի հեռանկարների մասին«Փաշինյանը երկրորդ Զելենսկին է. Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 սեպտեմբեր )Արթուր Ալեքսանյանը` Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոնԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԵրեւանում եւ մարզերում իրազեկման երթեր տեղի ունեցան. վաղը՝ 18:00-ին հանրահավաք տեղի կունենաՍուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը Ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում իրականացվելու է ռազմական գործողություն. Խանումյան Առանցքային խնդիրը, որը կբարձրանա առաջիկա ամիսներին, ՀՀ հարավով տարանցիկ ճանապարհն է․ Բրոերս. «Ազատություն»Հարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ Առաքելյան Լավրով․ ցավոք, ՀՀ ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա
Ամենադիտված