Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆԱՅՍՕՐԸ ( 05 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մանկաբարձի համաշխարհային օր, Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր, Եվրոպայի համաշխարհային օր, Դանիա՝ Ազատագրման օր, Նիդերլանդներ՝ Ազատագրման օր,  Ճապոնիա՝ Երեխաների օր, Ղրղզստան՝ Սահմանադրության օր, Ավստրիա՝ Ռասիզմի և բռնության դեմ պայքարի օր, Բելոռուս՝ Տպագրության օր, Ղրղզստան՝ Սահմանադրության օր, Մեքսիկա՝ Պուեբլի ճակատամարտի հիշատակի օր, Թաիլանդ՝ Թագադրման օր, Եթովպիա՝ Ազատության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Արդահանը:

1899 –ծնվել է շուշեցի հայտնի դերասան Տիգրան Շամիրխանյանը։

1906 –ծնվել է արձակագիր, լրագրող Մկրտիչ Ասլանյանը։

1911 –ծնվել է երաժշտագետ, բանաստեղծ Մաթևոս Մուրադյանը։

1920-ազատագրված Բաքվում ստեղծվել է հայկական «Արևելյան թատերական ստուդիա», որի գլխավոր խմբագիր է դարձել թատերական գործիչ և կոմպոզիտոր Ա․Ս․Մաիլյանը։

1925 – ծնվել է մանկաբույժ Միքայել Ջոթյանը։

1936 –ծնվել է  գիտնական, տեսաբան- ֆիզիկոս Էդվարդ Չուբարյանը։

1972– վախճանվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը:

1993- վախճանվել է երկրաբան Արշալույս Գաբրիելյանը։

1994– Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրվել է հրադադարի մասին Բիշկեքյան արձանագրությունը:

2005-Գյումրիում բացվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնը:

2006-Բելգիայում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է A320 մակնիշի հայաստանյան երկու ինքնաթիռ, որոնք տեխնիկական զննում էին անցնում Բելգիայում:

2013-Երևանում կայացել են ավագանու ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել իշխող Հանրապետական կուսակցությունը:

2016-Ոստիկանություն դիմած պատգամավորը Տիգրան Ուրիխանյանի հաղորդման հիման վրա, որ իրենից ցանկացել են գումար շորթել, ձերբակալվել է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը։

2017-Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավորությամբ հանձնել է նորընտիր պատգամավորների մանդատները:

2020-Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեում նշանակված պաշտոնից և նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ:

2022-«Դիմադրության» շարժման հանրահավաքի մասնակիցներից մի քաղաքացի սրտի կաթվածից մահացել է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

553 —սկսվել է Երկրորդ Կոնստատինապոլիսյան եկեղեցիական ժողովը։

1260 - Խուբիլայը դարձել է Մոնղոլական կայսրության մեծ խան։

1494 - Քրիստափոր Կոլումբոսը հասնում է Ջամայկայի ափերը։

1599 —ծնվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, Անգլիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելը։

1751 —Պորտուգալիայի արտգործնախարար Սեբաստիան Պոմբալը հրատարակել է օրենք, ըստ որի Պորտուգալիայում աուտոդաֆ կարելի է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ, որով իսկ Պուրտուգալիայում դադարեցվել է ինկվիզիցիայի իշխանությունը։

1788 — իսպանացի ծովագնաց Մարտինեսը Վանկուվեր կղզին (ներկայիս Կանադա) հայտարարել է Իսպանիայի սեփականություն։

1789 —ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16-րդը հրավիրել է Գերագույն խորհուրդ, որը չէր եղել 1614 թվականից։ Նիստերի ընթացքում փոխզիջումների չգալու հետևանքով սկսվել է Մեծ ֆրանսիական հեղափոխությունը։

1816- Կարլ Օգոստոս Սեկսեն-Վայմար-Էյզենխսկին ներկայացրել է առաջին գերմանական սահմանադրությունը։

1816- լույս է տեսել Ջոն Քիթսի առաջին սոնետը։

1818– ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, տնտեսագետ, Մարքսիզմի հիմնադիր Կառլ Մարքսը:

1821– վախճանվել է Ֆրանսիայի կայսր, զորական Նապոլեոն Բոնապարտը:

1921– Կոկո Շանելը հանրությանն է ներկայացրել Chanel -5 օծանելիքը:

1836 —Բելգիայում շահագործման է հանձնվել մայրցամաքային Եվրոպայի առաջին երկաթուղին, որը կապել է Մեխելեն և Բրյուսել քաղաքները։

1846 –ծնվել է լեհ գրող Հենրիկ Սենկևիչը։

1862 —Մեքսիկա ֆրանսիական ներխուժման ժամանակ տեղի է ունեցել Պուեբլեի ճակատամարտը, որի ժամանակ Շարլ դե Լորանսեի ղեկավարած ֆրանսիական բանակը պարտություն է կրել Իգնասիո Սարագոսայի ղեկավարած մեքսիկական բանակից։

1891 —Նյու-Յորքում բացվել է  Music Hall համերգային դահլիճը (ներկայիս Կարնեգի Հոլլ), բացման առաջին համերգի խմբավարն է եղել Չայկովսկին։

1912 — լույս է տեսել «Պրավդա» թերթի առաջին համարը։

1925 —ամերիկյան Դեյտոն քաղաքում (Թեննեսի նահանգ) ձերբակալվել է 24-ամյա դպրոցական ուսուցիչ Ջոն Սկոուպսը, որը համարձակվել է դասավանդել նահանգի օրենքներով արգելված Չարլզ Դարվինի էվոլուցիայի տեսությունը։ Այդ առիթով ընթացող դատավարությունը ստացել է «կապիկների դատավարություն» անունը և իր վրա է բևեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը։

1936 —Պիետրո Բոդոլոյի ղեկավարած իտալական բանակը գրավել է Եթովպիայի մայրաքաղաքը (Պողպատե կամքի երթ)։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը կապիտուլացիայի են ենթարկվել Հոլլանդիայում։

1949 – 10 եվրոպական երկրներ համաձայնագիր են ստորագրել Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին:

1951– Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է հատուկ խաղերի համար պատրաստված առաջին Nimrod համակարգիչը:

1956 —Տոկիոյում սկսվել է Ձյուդոյի աշխարհի առաջին առաջնությունը։

1988 —կայացել է առաջին տեսահաղորդումը էվերեստի գագաթից։

1995 –վախճանվել է ծագումով հրեա ռուսաստանցի շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը։

2004– Պաբլո Պիկասսոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվել է 104 միլիոն դոլլարով:

2009 – Վրաստանում ռազմական խռովության փորձ է իրականացվել:

Կ.Խաչիկյան

 

Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան
Ամենադիտված