ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միառժամանակ անհայտ…խաշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խաշը հայկական խոհանոցի հնագույն տաք ապուրներից  է։ Ներկայումս դժվար է ասել, թե որ դարաշրջանում է այն հայտնվել որպես ուտեստ, բայց միանշանակ կարելի է ասել, որ ի սկզբանե այն եղել է աղքատների սնունդ, անասունը պահած աղքատ գյուղացին միսը վաճառելիս  է եղել հարուստներին իսկ իր ընտանիքին  մնալիս են եղել ոտքերը, գլուխը և փորոտիքը և այդպես էլ առաջացել է այս ուտեստը:

Հետագայում խաշ ուտելը ձեռք  է բերել  արարողական բնույթ, քանի որ հավաքվելիս են եղել խաշ եփողի բարեկամները և հարևանները։ Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքերը (կարելի է նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի ) և փորոտիքը։ Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Խաշն ավանդաբար ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը, վաղ առավոտյան  մինչև նախաճաշը կամ դրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ, հանքային ջուր, օղի։ Խաշը ուտում են լավաշով :

Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։  Ոսկրերի համար խաշի օգտակարության համոզմունք ի հայտ է եկել հին ժամանակներում, երբ մարդիկ  մտածում էին, որ, օրինակ, խոզի լյարդն օգտակար է մարդու լյարդի համար, ուղեղը` ուղեղի և հետևաբար  ոսկրերից ապուրը` ոսկրերի համար է օգտակար: Բայց փոխարենը կարելի է նշել, որ խաշը, որն առաջանում է ոսկրերը եռացնելուց, բոլորովին չի մարսվում մարդու օրգանիզմի կողմից, որովհետև մարդու օրգանիզմում (ի տարբերություն կենդանիների, որոնք ոսկրեր են ուտում) ուղղակի չկան այնպիսի ֆերմենտներ, որոնք կարող են մարսել այն: Մեր օրգանիզմը չի մարսում նաև մաշկը և ջլերը, որից կազմված է լինում «խաշի միսը»:

Ինքը` խաշը, եթե այն ուտեն առանց լավաշի և յուղի, կալորիականություն և սննդային արժեք չունի և արագ դուրս է բերվում օրգանիզմից, որովհետև աղիները չեն կարողանում այն մարսել կամ յուրացնել: Երևի զգացած կլինեք, թե խաշ ուտելուց որոշ ժամանակ անց ինչպես եք սով զգում: Խաշը ինքնսինքյան որպես կերակուր իրենից ոչ մի բան չի էլ ներկայացնում, բայց այստեղ ավելի կարևոր և հաճելի  է խաշ ուտելու արարողությունը: Ընդ որում այդ արարողությունը ունի օրենքներ, որոնք տարբեր տեղերում տարբեր են:

Օրինակ՝ սեղանին նստած կին չպետք  է լինի, պետք է խմվի միայն օղի, գդալ չպետք է օգտագործվի, վերջում ձեռքերը պետք  է լվանալ գազավորված հանքային ջրով, խաշը այնպես պետք է բրդել, որ գդալը տաս՝ ցցված մնա և այլն: Իսկ իրականում խաշի արարողության ամբողջ իմաստը առավոտ վաղ ընկերների, բարեկամների և հարևանների հետ կենդանի շփումն է, մանավանդ, որ կանայք չկան:

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular