Ստեփանակերտում ձերբակալվել է Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի աշխատակիցը․ ԶԼՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի 18-ին Ստեփանակերտում ձերբակալվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի բարձրաստիճան աշխատակիցը՝ ենթադրաբար լրտեսության համար։ Այս մասին հաղորդում է Dialog.ru-ն։
Կայքը հիշեցնում է, որ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները հայտնել էին լրտեսության մեղադրանքով Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության բարձրաստիճան աշխատակցուհու ձերբակալության մասին, և այս գործով ներկայումս դատավարություն է ընթանում։