Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեոնարդո դա Վինչիի մայրը Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. իտալացի պրոֆեսոր

ՄՇԱԿՈՒՅԹ

Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ Լեոնարդո դա Վինչին միայն կիսով չափ էր իտալացի, քանի որ նրա մայրը, ինչպես պարզել է գիտնականներից մեկը, Կովկասի լեռներից բերված ստրուկ էր. այս են վկայում նոր հետազոտության արդյունքները:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դա Վինչիի մայրը վաղուց համարվում էր տոսկանացի գյուղացի, սակայն Նեապոլի համալսարանի պրոֆեսոր Կառլո Վեչեն, որը դա Վինչիի գծով մասնագետ է, կարծում է, որ ճշմարտությունն ավելի բարդ է:

«Լեոնարդոյի մայրը չերքեզ ստրուկ էր, որը բերվել էր Կովկասյան լեռներում գտնվող իր տնից, մի քանի անգամ վաճառվել և վերավաճառվել Կոստանդնուպոլսում, այնուհետև Վենետիկում, նախքան Ֆլորենցիա ժամանելը», - ասել է պրոֆեսորը նոր գրքի շնորհանդեսի ժամանակ: Իտալական քաղաքում նա հանդիպել է երիտասարդ նոտար Պիետրո դա Վինչիին, արդյունքում նրանք ունեցել են որդի, որին անվանել են Լեոնարդո:

Տասնամյակներ շարունակ դա Վինչիի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Վեչեի բացահայտումները հիմնված են Ֆլորենցիայի քաղաքային արխիվների վրա: Դրանք հիմք են հանդիսացել Վեչեի՝ «Լեոնարդոյի մոր՝ Կատերինայի ժպիտը» վերտառությամբ նոր վեպի համար:

Պարբերականը նկատում է, որ դա Վինչիի մասին ցանկացած նոր բացահայտում բուռն կերպով վիճարկվում է փորձագետների փոքր համայնքի կողմից, բայց Վեչեն պնդում է, որ ապացույցներ կան: Նրա գտած փաստաթղթերից է դա Վինչիի հոր կողմից գրված փաստաթուղթը, որը Կատերինայի էմանսիպացիայի օրինական փաստաթուղթն է՝ «իր ազատությունը և մարդկային արժանապատվությունը վերականգնելու համար»: Այս փաստաթուղթը թվագրված է 1452 թվականին և ներկայացվել է երեքշաբթի Ֆլորենցիայում Giunti հրատարակչության գլխավոր շտաբ բնակարանում կայացած մամուլի ասուլիսում։

Վեչեի պնդումն արմատական փոփոխություն է մտցնում դա Վինչիի կենսագրության հարցում. ըստ ընդունված կարծիքի՝ նա համարվում է Պիետրո դա Վինչիի և երիտասարդ տոսկանացի գյուղացի Կատերինա դի Մեո Լիպիի որդին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Փաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբԱրտակ Առուստամյանն ազատվել է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնիցԸնտրություններ կեղծելու նուրբ արվեստը . Կարեն ՔոչարյանըԾանոթ ու միառժամանակ անհայտ…խաշՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել«Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջապտույտներում»Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար«Ռազմական փորձագետ. Ադրբեջանն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը»Պապն ու աղջիկը ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել էԱդրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններինՈղբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դիՈսկին թանկանում էԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական ուժերը տենդագին պատրաստվելու են ընտրություններին. Ավինյանի խնդիրը բարդանում էՀՀ-ն օգնությու՞ն է ուղարկել Մարիուպոլ․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձըԱդրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել Փաշինյանին 36 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՄիակ լավ լուրը շրջափակված ԱրցախիցՆավթն էժանանում էՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունըԲյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում էլեկտրաշչակներ կգործարկվեն․ ձայնից չանհանգստանա՛լԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց էԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասինՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 մարտ)էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈ՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետՍտեփանակերտում ձերբակալվել է Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի աշխատակիցը․ ԶԼՄ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար Փարիզի ոստիկանությունն արգելել է հավաքները Համաձայնության հրապարակումԷկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ NewsweekԱդրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԻբոյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո հաղթեց նաև թուրք մարզիկին (տեսանյութ)Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմԹուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցումԷրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումըԵրևանում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի շեմըԹուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերություններըԱլիևը շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի և հայերի հասցեին. «Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում»Հայաստանի և Ռուսաստանի միջև լուրջ խնդիրներ չկան Պատրաստություն թիվ 1. Իրանը հրթիռներ է նախապատրաստել երկրի գաղտնի տարածքներումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի առաջ պայման է դրել«Եվրամիությունը սկսել է Ռուսաստանին «դուրս մղել» Հարավային Կովկասից»
Ամենադիտված