Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճանաչիր դավաճանին». Ադրբեջանում արշավ է սկսվել ընդդիմության դեմ, բայց ինչ որ բան սխալ է ստացվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

BBC.com-ը գրում է, որ Ադրբեջանում հարևան Հայաստանի հետ հակամարտության վերջին սրման ֆոնին Facebook-ում գործարկվել է #xainitanı (ադրբեջաներեն «ճանաչիր դավաճանին») հեշթեգը, որտեղ հրապարակվում են այն հայտնի հասարակական գործիչների նկարները, ովքեր համաձայն չեն Հայաստանի հետ սահմանին վերջին սրացումներին։ Քարոզարշավից տուժել են քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն, բլոգեր Օրխան Աղաևը, պատմաբան Ալթայ Գոյուշովը, նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, լրագրողներ Աֆղան Մուխթարլին և Սևինջ Օսմանգիզին և այլոք: Քարոզարշավը, ըստ երևույթին, խթանում են իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության անդամները: Օրինակ Բարդայի շրջանի կուսակցության կառույցի ղեկավարի և նրա ենթակաների պրոֆիլներում է այդ հեշթեգը հայտնվել։ Նույն «դավաճանների» ցուցակը հրապարակվել են նաև «Յենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական կառույցի անդամները։ Բացի այդ, «Ադրբեջան» պետական ​​թերթը հրապարակել է «դավաճանների» մասին մի ելույթ նրանց բացահայտելու վատ քողարկված կոչով։

Ադրբեջանցի հայտնի լրագրող և քաղաքական էմիգրանտ Աֆղան Մուխթարլիի լուսանկարի տակ «Մենք ճանաչում ենք դավաճանին» կնիքն ու նրանից մեջբերում է. «Ադրբեջանական կողմը բացահայտորեն հայտարարում է այլ պետության տարածքը զավթելու իր մտադրության մասին»։ BBC-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ դրանք իրոք իր խոսքերն են։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը իր սահմաններից դուրս ոչ մի տեղ չպետք է մասնակցի ռազմական գործողության, և եթե այդ գործողությունը նպատակ ունի գրավել հարևան երկրի տարածքը, ապա ես դեմ եմ դրան,- ասել է նա,-  միջազգային իրավունքով երկրները այլ պետությունների կողմից ճանաչված սահմաններ ունեն, ես դեմ եմ, որ մեր զորքերը լինեն Զանգեզուրում (Սյունիք) և այնտեղ զոհվեն մեր զինվորները»։ Նրա խոսքով, նախագահ Ալիևը Ադրբեջանին դրել է «այսօրվա անելանելի դրության մեջ»։ «Ռուսաստանը միջուկային մեծ երկիր է, և ամբողջ աշխարհն է միավորվել Ուկրաինայում նրա դեմ, նրան թույլ չեն տա գրավել մեկ այլ երկրի տարածքը, և առավել ևս մեզ դա թույլ չեն տա»,- հիշեցրել է Մուխթարլին։ Նա նշել է, որ օտարերկրյա քաղաքական գործիչները տեր են կանգնել Հայաստանին, և նոր սրացումների դեպքում կարող են հետևել  պատժամիջոցներ։ «Այդ ամենը կազդի մեր ժողովրդի այլ ոչ թե իշխանությունների վրա, և եթե այս պատճառով ես դավաճան եմ, ուրեմն այդպես էլ թող լինի»,- ասել է լրագրողը։

Մուխթարլին նաև կարծում է, որ հեշթեգների արշավն անհաջող է եղել։ «Նրանց ծաղրում են, որովհետև եթե դու ստում ես, իսկ մարդիկ դա գիտեն, ապա նման արշավը չի կարող հաջողակ լինել,- ասել է նա,- և ես, և Թոֆիգ Յագուբլուն կռվել ենք Ղարաբաղում 1990-ականներին, մարդիկ դա գիտեն, և մեզ ինչքան ուզում են կարող են «դավաճան» անվանել, մարդիկ ինձ աջակցում են»։ BBC-ի թղթակիցը ընդհանուր առմամբ  Facebook-ում գտել է #xainitanı հեշթեգի 40 ստատուս, և դրանց հեղինակներից շատերն ունեն պաշտոնյաների պրոֆիլներ: Այնպես որ, ըստ երևույթին, հեշթեգը տարածված չէ լայն հանրության շրջանում։ Նույն հեշթեգով ավելի շատ գրառումներ կան Twitter-ում, սակայն թվիթների որոշ մասը ևս գրված են հենց պաշտոնյաների կողմից, իսկ մնացածը հիմնականում ուղղակի դատապարտում են: «Տղե՛րք, որտե՞ղ դիմել «#xainitanı» ցուցակին անդամակցելու համար, վերջնաժամկետը ե՞րբ է»,- կատակել է ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին: Ի դեպ, եթե քարոզարշավն ինքնին սկսվել է վերջերս, ապա ակտիվիստներին դավաճան անվանող նույնանուն Youtube ալիքը գոյություն ունի արդեն կես տարի և ունի ընդամենը 219 բաժանորդ։

Մի թե՞ նոր պատերազմը ընդունելի չէ: Ադրբեջանում նոր սրացմանը քննադատաբար արտահայտվողների թվում կան այնպիսիք, ովքեր աջակցել են իրենց երկրին 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ իշխանությանը աջակցել էր ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քարիմլին նշելով, որ Ադրբեջանի տարածքի մի մասը օկուպացված է։ Բայց հիմա նա այլ կերպ է խոսում: «Հիմա բոլորը մտածում են, թե ինչո՞ւ մենք մի քանի ժամվա ընթացքում 50 մարդ կորցրինք (ենթադրաբար) «սովահար թշնամու» դեմ կռվում», - գրել է նա սեպտեմբերի 14-ին, երբ հայտնի էր դարձել ադրբեջանական կողմի զոհերի մասին առաջին տվյալները։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի վերջերս այցը Երևան (որտեղ նա ասել է, որ հենց Ադրբեջանն է սկսել Հայաստանի հետ սահմանային այս հակամարտությունը), Քարիմլին գրել է, որ եթե Հայաստանը նախկինում համարվում էր Ռուսաստանի ֆորպոստը, ապա այժմ Ալիևի ջանքերով Ադրբեջանն է գտնվում «Պուտինի խորտակվող նավակի մեջ»:

Հայաստանի հետ սեպտեմբերյան սրացման արձագանքը ադրբեջանական հասարակության մեջ երկիմաստ է, համեմատած 2020 թվականի պատերազմի հետ։ Մարդիկ սոցցանցերում ադրբեջանական դրոշներ են կախում, ոմանք պատերազմի, ոմանք խաղաղության կոչեր են անում, սարսափում են տասնյակ զինվորների մահից, ցավակցական խոսքեր են գրում։ «Այս պատերազմը, ինչպես ցանկացած պատերազմ, պետք է դադարեցվի»,- գրել է Ռուֆաթ անունով օգտատերը։ «Հավերժ փառք հերոսներին, շատ ցավալի և դառը է կորցնել երիտասարդ առողջ տղաների, ովքեր կապրեին ու կապրեին»,- գրել է Ռեյհան անունով օգտատերը։ Մեկ այլ կին պատմել է, թե ինչպես է անհանգստանում իր այն հարազատների համար, որոնց որդիներն այժմ ծառայում են Հայաստանի սահմանին գտնվող բանակային զորամասերում:

Ոչ միայն ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը, այլ նաև շատ փորձագետներ հակված են կարծելու, որ վերջին բախումների մեղավորը Ադրբեջանն է։ «Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, որ Ադրբեջանն է սկսել այդ գործողությունը Հայաստանի տարածքում: Դա խոստովանում են նույնիսկ ադրբեջանցի մեկնաբանները: Հայաստանը ներկայումս թույլ է, և քիչ է շահագրգռված խախտել ստատուս քվոն», - բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալն է մեկնաբանել իրավիճակը։ «Ինչու՞ Ադրբեջանը սկսեց հիմա: Նրանք ցանկանում են փորձարկել Ռուսաստանի վճռականությունը Ուկրաինայում ձախողման դեպքում, տեսնել, թե ինչպես է ՀԱՊԿ-ը պաշտպանելու Հայաստանին հիմա և հնարավոր է ապագա սցենարների դեպքում»,- գրել է նա իր Twitter-ում։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը


www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина Манукяну
Самое популярное